1

Բարեգործական ճաշկերույթ Ախալցիխեում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

a12018  թվականի հունիսի 25-ին Ախալցիխեի Հոգևոր Տեսչությունը կազմակերպեց բարեգործական1 ճաշկերույթ տեղի տարեց և միայնակ թոշակաուների համար:
Ճաշկերույթին  մասնակցում էր շուրջ 100 հոգի։ «Ախալցխա» երգի ու պարի համույթը՝ հայկական դպրոցի խմբակի հետ միասին իսկական տոնական երեկոյի վերածեց տարեց մարդկանց նկատմամբ կատարված բարեգործությունը: Սեղանների շուրջ բարձր  տրամադրություն էր, միասնական երգ-պար, ուրախություն:  Ճաշկերույթին մասնակցող բազմաթիվ հայեր,վրացիներ և այլ ազգի 2ներկայացուցիչներ  իրենց երախտիքի խոսքը հայտնեցին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցուն՝ հանձինս Ախալցիխեի և Բորժոմիի շրջանների հոգևոր տեսուչ 3Հոգշ․ Տ․ Հակոբ աբեղա Սահակյանի և Ախալցիխեի շրջանների հոգևոր հովիվ Արժ․ Տ․ Թորգոմ քհն․ Վարդանյանի՝ նման հրաշալի միջոցառում կազմակերպելու և իրենց հոգսաշատ կյանքի մեկ օրը տոնական դարձնելու համար։
Ախալցիխեի Հոգևոր Տեսչությունը խոստացավ, որ կամոքն ամենակարող Աստծո նման նախաձեռնությունը կկրի շարունակական բնույթ և նրանում կներգրավվեն բազմաթիվ նոր անձինք՝ անկախ ազգությունից ու դավանանքից։ 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)