1

Միխայիլ Անանովի ստեղծագործական երեկոն «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

a12018 թվականի հունիսի 23-ին, Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտա-մշակութային կենտրոնում տեղի ունեցավ թբիլիսահայ ճանաչված բանաստեղծ, մի քանի ժողովածուների հեղինակ  Միխայիլ Անանովի ստեղծագործական երեկոն:
Երեկոն վարեց ինքը՝ Վրաստանի ռուսալեզու գրականագետների «Արիոն» պուշկինյան  ընկերության անդամ, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության անդամ բանաստեղծը: Իր շնորհակալությունը ներկաներին ցուցաբերած ուշադրության համար Միխայիլ Անանովն  արտահայտեց բանաստեղծական տողերով:
Դահլիճում հավաքվել էին Միխայիլ Անանովի գրչակից ընկերները, նաև նրա պոետական արվեստի գնահատողները: Հյուրընկալ  մթնոլորտը Մեծ Լոռեցու նախկին բնակարանում պոետական շունչ առավ հեղինակի կողմից իր  ստեղծագործությունների բնագրերի, հայերեն թարգմանությունների ընթերցմամբ, իսկ 36188657վերջում Միխայիլ Անանովը ցուցադրեց իր մեկ շնորհը ևս՝ կատարելով  հեղինակային երգ:
Երեկոյի ընթացքում պարբերաբար ցուցադրվում էին հեղինակային մելոդեկլամացիաներ: Հնչեցին փիլիսոփա-կրոնական, քաղաքացիական, հայրենասիրական բանաստեղծություններ և սիրային լիրիկա: Երեկոյին գեղեցիկ փայլ հաղորդեց բանաստեղծի դստեր՝ Աննայի ասմունքը միայնակ, նաև հոր հետ միասին:
Գնահատանքի խոսքով և ստեղծագործական բարեմաղթանքով հանդես եկան «Արիոն» կազմակերպության անդամներ գրչակից ընկերներ Մարինա Մոսեսովա-Կիրակոսյանը և Մարինա Չաչուան, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության անդամներ Սուսաննա Ավետիսյանը և Լուսինե Վանոյանը, ինչպես նաև Միխաիլ Անանովի դպրոցական տարիների ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ Միխաիլ Թադևոսովը, պրոֆեսոր Յուրի Սաֆարովը:
Ներկաները նշեցին պոետի վարպետության բարձր մակարդակը և ստեղծագործություններում դրսևորված նրա մարդասիրությունը:
Օրհնության և գնահատանքի խոսքով հանդես եկավ «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնի հոգևոր տեսուչ արժանապատիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը: Վերջինս փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հայրական օրհնությունը և բարեմաղթանքը բանաստեղծին: Տեր Կիրակոս քահանան Միխայիլ Անանովի բանաստեղծություններն անվանեց պոետական վարպետությամբ և աստվածայնորեն ոգեշնչված գործեր:
Միխայիլ Անանովն իր երախտագիտությունը հայտնեց հյուրընկալ «Հովհ. Թումանյանի տան» տնօրինությանը ցուցաբերած պատվի՝ իր ստեղծագործական երեկոն Վրաստանի հայ մշակույթի փառավոր այս կենտրոնում անցկացնելու համար: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)