1

Վիրահայոց թեմի «Սբ.Մովսես Խորենացի» նախակրթարանի ավարտական հանդեսը PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12018 թվականի հունիսի 30-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ թեմի «Սբ.Մովսես Խորենացի» նախակրթարանի 2017-18 ուս.տարվա եզրափակիչ միջոցառումը, որը նաև ավագ խմբի հրաժեշտի տոնահանդես էր:
Գեղեցիկ զարդարված  դահլիճի տեսքը խորհրդանշական էր,իսկ օրվա խորհուրդը՝ հայաշունչ: Տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանի նկարած  Մասիս սարը և հայոց եկեղեցու պատկերը, 1խաղաղության աղավնիներով ասես պատգամ էր հայ լինելու ներշնչանքով:  Դահլիճի տեսքին համահունչ հպարտորեն բազմել էին ազգային տարազով զուգված ավագ խմբի սաները, իսկ նրանց կողքին՝ կրտսեր խմբի երեխաները:
Դահլիճը բազմամարդ էր. ծնողներ, ուսուցիչներ, նախակրթարանի նախկին սաներ, հոգևոր դաս, թեմի պաշտոնեություն:
Իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը՝ ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքից ժամանած «Հայարտուն» կենտրոնի հիմնադիր բարերար Բորիս Սաակովի 2ընկերակցությամբ:
Տոնահանդեսը մեկնարկեց  նախակրթարանի սաների Տերունական աղոթքով և Թեմակալ առաջնորդի օրհնությամբ: Միջոցառումը բացեց թեմի կրթական բաժնի տնօրեն, «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի ղեկավար Եվգենյա Մարկոսյանը: Վերջինս  երախտագիտություն հայտնեց Վիրահայոց Թեմի առաջնորդին՝ մանկական հաստատությունը միշտ իր ուշադրության ներքո պահելու և աջակցելու համար, խոսեց այն 21 շրջանավարտների մասին, որոնցից շատերի հայեցի կրթությունը, ցավոք,  3սահմանափակվելու է նախակրթարանով, քանզի հայ մանուկներից շատերը ուսումնառությունը  շարունակելու են  օտարալեզու դպրոցում:
Ու տարածվեց փոքրիկների գեղեցիկ և ճիշտ հայերենով ասված խոսքը, սահուն արտասանությունը, տղաների խրոխտ պարը, աղջիկների նազելի գեղգեղանք, շնորհալի երգեցողությունը, արժանանալով ներկաների հիացմունքին, հիրավի դառնալով կատարված աշխատանքի վկայություն, որը նաև ուղեգիր է դեպի մեծ կյանք՝ ազգային մտածելակերպով: Երեխաները ցուցադրեցին հայոց եկեղեցու, ազգի ու հայրենիքի նկատմամբ մեծ սիրով տոգորված այն ամենը, ինչը նախակրթարան հաճախելու տարիներին նրանց սովորեցրել էին ուսուցիչներ Մետաքսյա Ղազարյանը, Անի Զեյնալյանը, Իվանե Մկրտչյանը, երգուսույց Մարի 4Աբուլյանը,պարուսույց Սուրեն Աբրամյանը՝ Եվգենյա Մարկոսյանի ղեկավարությամբ: Միջոցառման հենքը Հայաստանն էր ու նրա մայրաքաղաքի փառավոր հոբելյանը: Գեղեցիկ հրավառությամբ ավարտվեց տոնահանդեսը:
Երեխաներին մանկության նոր, առավել պատասխանատու շրջան ոտք դնելու կապակցությամբ շնորհավորեց Բորիս Սաակովը, ով տարիներ շարունակ իր ժամանումը Թբիլիսի հարմարեցնում է նախակրթարանի  հրաժեշտի տոնահանդեսի հետ, մեկ անգամ կրկին տեսնելու «Հայարտուն» կենտրոնի արգասաբեր գործունեությունը՝ Նովոսիբիրսկում նման հաստատութուն հիմնելու ակնկալիքով: Բարի երթի ջերմ խոսքեր ասացին «Հայարտուն» կենտրոնի հոգևոր տեսուչ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը, Թեմի մշակույթի բաժնի տնօրեն Լևոն Չիդիլյանը, ծնող Էռնեստ Հովակիմովը, նաև գնահատանքի խոսքեր ուղղելով ուսուցչական կազմին, դայակ Լուսինե 6Պողոսյանին, ովքեր  մայրական հոգատարությամբ կրթում և դաստիարակում են իրենց երեխաներին, սերմանելով ընկերասիրություն, բարություն, հոգատարություն և քրիստոնեական սեր:
 Ամփոփելով տոնահանդեսը, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը երախտագիտություն հայտնեց բարերարին՝ իր նախաձեռնությանը վստահելու և կենտրոնի շինարարությունը  հովանավորելու համար: Թեմակալ առաջնորդը նախակրթարանն անվանեց նաև մշակութային միջավայր, որտեղ տարբեր առարկաներից նախնական գիտելիքների հետ միասին երգի, պարի, խաղերի միջոցով երեխան ստանում է իրեն հարազատ մշակույթը, սովորում իր մայրենին: Թեմակալ առաջնորդը գնահատանքի խոսքեր ուղղեց ուսուցիչներին և շնորհակալություն հայտնեց ծնողներին իրենց երեխաներին այստեղ բերելու համար, 7ափսոսալով, որ նրանք հայոց դպրոց չեն հաճախելու:
Վերջում  Վիրահայոց թեմի առաջնորդի հայրական օրհնությամբ և բարերարի ձեռամբ շրջանավարտները ստացան  նախակրթարանն ավարտելու վկայականներ և  հուշալբոմներ: Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում փուչիկներ օդ բաց թողնելուց հետո  երեխաները  հյուրասիրվեցին  տոնական  տորթի անվանական կտորներով:
7-ամյա պատմություն ունեցող Վիրահայոց թեմի Սուրբ Մովսես Խորենացի նախակրթարանում երեխաների օրը սկսվում է աղոթքով և հոգևոր հայրերի օրհնությամբ, ուսուցիչների դասերով և խաղերով: Նախակրթարանում երեխաների դաստիարակությունն ընթանում է ընդհանուր ունակությունների, հայերենի, վրացերենի, անգլերենի գրաճանաչության, տարրական թվաբանության, գեղարվեստական խոսքի և հոգևոր տեղեկությունների հաղորդման ուղղությամբ: Նախակրթարանում երեխաների օրը սկսվում է առավոտյան ժամը 9-ն անց 30 րոպեին և տևում մինչև 4-ն անց 30 րոպե: Օրվա ընթացքում ապահովվում է երեխաների մեկ անգամվա սնունդը: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)