1

Հաշվետու համերգին հավուր պատշաճի ներկայացվեց հայ մշակույթը դուդուկի, դհոլի և պարի խմբերի ելույթներով PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12018  թվականի հուլիսի 3-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ կենտրոնի դուդուկի, դհոլի խմբերի և «Տարոն» պարային համույթի հաշվետու համերգը:Համերգային ծրագրում ընդգրկվել էին այն համարները, որոնք խմբակները յուրացրել են ուսումնական տարվա ընթացքում, դառնալով ձեռք բերած առաջընթացի ցուցադրություն:1 1
Բազմամարդ էր դահլիճը: Համերգին ներկա էին Վիրահայոց թեմի հոգևոր դասը, Առաջնորդարանի պաշտոնեությունը, համայնքային գործիչներ, հյուրեր Հայաստանի Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնությունից, ծնողներ: Միջոցառումն սկսվեց Տերունական աղոթքով և Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությամբ:
Սուրեն Աբրամյանի և Աիդա Բազոյանի ներկայացմամբ, իրար հաջորդեցին խմբերի ելույթները:Ուրախալի էր, որ հաշվետու համերգը նաև ճանաչողական-ուսուցողական բնույթ ուներ: Վարողները  հակիրճ  ներկայացնում էին յուրաքանչյուր  համարի խորհուրդը՝ներդաշնակելով այն վերնագրի և կատարման 1 2վերլուծության հետ, ինչը առավել նպատակային էր դարձնում ելութը, տալիս ճիշտ պատկերացում կազմելու հնարավորություն:
Միջոցառումը ստեղծագործական խմբերի կատարողական վարպետությամբ և դրսևորած հուզականությամբ դարձավ «Հայարտուն» մշակույթի կենտրոնի առաջընթացի վկայություն:  Դուդուկի և դհոլի խմբակների սաների հոգեթով նվագը,պարային համույթի ավագների և կրտսերների խմբի խրոխտ պարը, մենակատար Աիդա Բազոյանի մեղմանուշ և հոգեթով երգը  իրավամբ արժանանում էին ներկաների ջերմ ընդունելությանը և ծափողջույններին:
Հիրավի առավել կատարելագործվել ու հղկվել էր սաների վարպետությունը,ինչը նրանց աշխատասիրության,խմբավար ուսուցիչների ջանասիրության և կենտրոնի տնօրինության աշխատանքի արդյունք էր:Առաջընթացը հրաշալիորեն բացահայտվեց «Տարոն» պարային խմբի (պարուսույց Սուրեն Աբրամյան) պարի միջոցով,1 3 որը նաև հայոց պաշտպանական, մարտական, հայրենասիրական ոգու, աղջիկների նազելի շարժումներով աշխատասիրության, ընտանիքին նվիրվածության, սիրո քնքշության արտահայտություն էր:
Տպավորիչ էին  դուդուկի խմբի (ուսուցիչ՝ Իվանե Մկրտչյան)  կատարումները: Հարազատ մնալով թբիլիսյան կոլորիտին, ծիրանափող նվագարանով հնչեցին ժողովրդական, գուսանական, սիրային մեղեդիները, որ այնքան հարազատ  և հոգեհմա էին: Իսկ դհոլի խումբը (ուսուցիչ՝ Ռոբերտ Կաշավանիձե) իր խմբային կատարումներով արտահայտեց ազգային այս նվագարանի և' մարտական կոչ, և' տագնապի ահազանգ և' նաև հաղթանակի բերկրանք ծանուցող մեղեդիներ: Հատկանշական էր, որ դուդուկի և դհոլի խմբերի սաները արդեն հանդես եկան մենակատարումներով՝ նվագակցելով պարին և երգին:
1 4Հաշվետու համերգից իրենց տպավորությունները կիսեցին բարերար Բորիս Սաակովը,Երևանի Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Ալթունյանը, Վրաստանում ՀՀ դեսպանության նախկին աշխատակից Վլադիմիր Կարապետյանը, Թեմի լրատվական բաժնի տնօրեն Սուսաննա Խաչատրյանը:
Հաշվետու համերգն արժանացավ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությանը և գնահատանքին: Արժևորելով 1 5բարձր ճաշակով, կատարողական մեծ վարպետությամբ ներկայացված ելույթները, թեմակալ առաջնորդը երախտագիտության խոսքեր ուղղեց սաների ծնողներին, ովքեր գիտակցելով զավակների հայեցի դաստիարակության կարևորությունը, նրանց ուղղորդում են «Հայարտուն» կենտրոն: Թեմակալ առաջնորդը գոհունակություն հայտեց մշակույթի բաժնի տնօրեն Լևոն Չիդիլյանին` կենտրոնում հայկականությունը պահպանելու, «Հայարտան» գործունեությունը ճիշտ զարգացնելու համար:Սրբազան հայրը արժևորեց կրթության բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանի, հնչյունային  ռեժիսոր Սերգեյ Արությունյանի ներդրումը խմբերի աշխատանքին, նրանց ամենօրյա վարժանքներին ցուցաբերած ուշադրությունը և աջակցությունը: Թեմակալ առաջնորդն իր խոսքն ավարտեց Թբիլիսիում հայ մշակույթը ըստ արժանվույն ներկայացնելու պատգամով, որի հիմքը դրվում է հայալեզու դպրոցներում, իսկ  առաքելությունը ստանձնել է «Հայարտուն» կենտրոնը: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)