1

fb you od

Սայաթ-Նովա – սիրո քնարերգության վարպետ PDF Տպել Էլ.փոստ
Չորեքշաբթի, 29 Մայիս 2013 09:31

Batumi

Մայիսի 26-ին, Բաթումի Ռ..Լաղիձեի անվան դպրոցի թանգարանում կայացավ գրական-երաժշտական երեկո՝ նվիրված մեծ սիրերգակ և աշուղ Սայաթ-Նովային:

Երեկոյին ներկա էին Վրաստանում ՀՀ հյուպատոսի տեղակալ Արմեն Գրիգորյանը, «Սուրբ Փրկիչ» եկեղեցու

հավատացյալներ , հայ մտավորականության, սպորտի ներկայացուցիչներ, ծնողներ, հյուրեր:

Երեկոյի ընթացքում հնչեցին Սայաթ-Նովայի տարբեր եզուներով բանաստեղծություններն ու երգերը, ինչպես նաև մեծ աշուղին նվիրված բանաստեղություններ և գնահատնքի խոսքեր:

Համերգին մասնակցում էին »Աղբյուր» եկեղեցական մանկական երգչախումբը և Բաթումի հայկական դպրոցի սովորողները: Երախտագիտության խոսքեր ուղղվեցին «XXI դարի գիմնազիա»- կրթօջախի ուսուցչուհի Մարիետտա Հաբեթյանին, ինչպես նաև հայկական դպրոցի ուսուցչուհի Սաթենիկ Դանելյանին, ում ջանքերով աշակերտները հանդես եկան Սայաթ-Նովայի ՝ հայերեն և վրացերեն բանաստեղությունների փայլուն ասմունքով:

Գեղեցիկ ելույթներով հանդես եկան Բաթումի հայկական դպրոցի աշակերտներ Լուսինե և Էթերի Արշակյանները, Տիգրան Պողոսյանը, Մարիամ Մնոյանը, Մարինա Խաչատրյանը և համերգի ամենակրտսեր մասնակից Մարգարիտ Դանիելյանը:

Ներկաներին Սայաթ-Նովայի կյանքի և գործունեության մասին ներկայացրեց «Սուրբ Փրկիչ» եկեղեցական և «Աղբյուր» մանկական երգչախմբի խմբավար Ռուզաննա Հովհաննիսյանը:

Հանդիսատեսի բուռն ծափահարություններին արժանացան «Սուրբ Փրկիչ» եկեղեցական երգչախմբի և «Աղբյուր» մանկական երգչախմբի, խմբավար Ռուզաննա Հովհաննիսյան, կողմից Սայաթ-Նովայի երգերի անզուգական կատարումները:

Համերգի նախաձեռնող Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Արարատ քահանա Գումբալյանը , ով իր օրհնությունը բաշխելով բոլոր ներկա գտնվողներին, գնահատանքի խոսք ասելով երեկոյի և Սայաթ-Նովայի կյանքի մասին, միջոցառումը որակավորեց որպես լուսավոր մի աստղ որ դրոշմվեց երեկոյի մասնակիցների հոգում: