1

fb you od

Հանդիսություն՝ նվիրված Կարմիր գյուղի «Սրբոց Ավետարանչաց» մատուռի օծման տարեդարձին PDF Տպել Էլ.փոստ
Կիրակի, 09 Հունիս 2013 07:18

kg

Հունիսի 8-ին բազմամարդ էր Մառնեուլի շրջանի Կարմիր գյուղի «Սրբոց Ավետարանչաց» մատուռի բակը: Լրացավ մատուռի օծման մեկ տարին և ուխտավորաբար այդ օրը Թբիլիսիից Կարմիր գյուղ էր ժամանել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը՝

ուղեկցությամբ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի ստեղծագործական խմբերի:

Առավոտյան մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Մառնեուլիի շրջանի հայ համայնքների հոգևոր հովիվ Տեր Մովսես քահանա Աշուրյանը:

Հավարտ Պատարագի հավուր պատշաճի քարոզ խոսեց Առաջնորդ Հայրը: Նա քաջալերեց նորահաստատ երգչախմբի մանուկներին և համայնքի անդամներին հորդորեց շարունակել քրիստոնեական ավանդությունների պահպանումը համայնքում:

Եկեղեցական արարողությունից հետո գյուղի դպրոցի բակում կայացավ տոնական համերգ՝ մասնակցությամբ կենտրոնի «Ջեյրան» պարային խմբի (ղեկավար՝ Սվետլանա Երիցյան) և անհատ կատարողների: Միջոցառումը վարեց կենտրոնի տնօրեն և մշակույթի բաժնի վարիչ Լևոն Չիդիլյանը: Տոնական մթնոլորտը թևածեց համայնքից ներս, որի համար Թբիլիսիից ժամանած հյուրերին գնահատանքի և երախտագիտության խոսքեր ասաց դպրոցի տնօրեն Համայակ Սայադյանը:

Ուխտագնացությունն իր բովանդակությամբ հետքրքիր էր նաև «Հայարտուն» կենտրոնի երիտասարդների և պատանի սաների համար,ովքեր քիչ առիթներ են ունենում լինելու գյուղական համայնքում և շփվելու հայրենի բնության անաղարտության հետ:

IMGP4666 IMGP4923 IMGP5060