1

fb you od

Հայ երիտասարդներն այցելեցին Թբիլիսիի եբրայական Սինագոգա և մուսուլմանական մզկիթ PDF Տպել Էլ.փոստ
Երկուշաբաթի, 17 Հունիս 2013 09:32

SN

2013 թվականի հունիսի 14-ին Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնը կազմակերպեց Վրաստանի հայ համայնքի երիտասարդ ներկայացուցիչների այցելություն Թբիլիսիի Սինագոգա և մզկիթ:

Այցի նպատակն էր Վրաստանի հայ երիտասարդությանը ծանոթացնել այնպիսի միաստված կրոնների պատմության և ավանդույթների հետ, ինչպիսիք են հուդդայականությունը և իսլամը: Երիտասարդներին ուղեկցում էին «Հայարտուն» կենտրոնի հոգևոր տեսուչ Գևորգ սարկավագ Անտոնյանը, Վիրահայոց թեմի Առաջնորդի խորհրդական Լևոն Իսախանյանը և «Հայարտուն» կենտրոնի տեխնիկական բաժնի պատասխանատու Վալերի Բադալյանը:

Սինագոգում հայ երիտասարդներին դիմավորեց եբրայական համայնքի ռաբին Ավիմելեխ Ռոզենբլատը, ով ներկայացրեց Սինագոգի ճարտարապետությունը և ներքին կահավորությունը: Այնուհետև կայացավ զրույց հրեա ժողովրդի կրոնի, ավադույթների և սովորությունների մասին:

Սինագոգա այցելությունից հետո երիտասարդները եղան հայկական Նորաշեն տաճարում, որը գտնվում է Սինագոգից ոչ հեռու: Հարկ է նշել, որ արդեն սկսվել են վթարային վիճակում գտնվող տվյալ հայոց տաճարի վերականգնման նախապատրաստական աշխատանքները:

Օրվա երկրորդ կեսին հայ համայնքի երիտասարդ ներկայացուցիչները այցելեցին մզկիթ, որտեղ նրանց դիմավորեց Համայն Վրաստանի շեյխ Վագիֆ Ակպերովը: Շեյխ Վագիֆը հայ երիտասարդներին ծանոթացրեց մուսուլման-շիիթների պատմությանը և ավադույթներին, խոսեց Թբիլիսիի իսլամական համայնքի պատմության, ինչպես նաև մզկիթի ճարտարապետության և ներքին կահավորության մասին:

IMGP5241 IMGP5246 IMGP5260

IMGP5262 IMGP5419 IMGP5429