1

fb you od

Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնի Սուրբ Մովսես Խորենացու անվան նախակրթարանի շրջանավարտները հաճախելու են հայոց դպրոց PDF Տպել Էլ.փոստ
Ուրբաթ, 21 Հունիս 2013 13:06

104

Այս տարի Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնի Սուրբ Մովսես Խորենացու անվան նախակրթարանի ավագ խմբից հանրային դպրոց են տեղափոխվում 16 մանուկներ: Ուրախալի է, որ նախակրթարանի 16 շրջանավարտներից տասը կրթություն է ստանալու հայոց դպրոցում:

Հունիսի 19-ին, նախակրթարանի յոթ մանուկներ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի կրթական բաժնի պատասխանատու և Սուրբ Մովսես Խորենացու անվան նախակրթարանի տնօրեն Եվգենյա Մարկոսյանի, կենտրոնի համակարգող և գեղարվեստական ղեկավար Լևոն Չիդիլյանի, նախակրթարանի հոգևոր տեսուչ Գևորգ սարկավագ Անտոնյանի, տեխնիկական բաժնի պատասխանատու Վալերի Բադալյանի գլխավորությամբ և ծնողների ուղեկցությամբ եղան մայրաքաղաքի թիվ 104 դպրոցում, որտեղ յոթ սաների ծնողները իրենց երեխաներին այս դպրոցի առաջին դասարան ընդունելու դիմումներ ներկայացրեցին և փաստաթղթերը հանձնեցին:

«Հայարտուն» կենտրոնի պատվիրակներին և ապագա առաջինդասարանցիներին դիմավորեցին և ընդունեցին դպրոցի տնօրեն Իրինա Ժամկոչյանը և Ալմարի Սիրադեղյանը:

Ապագա դպրոցականները ծանոթացան նաև իրենց ապագա ուսուցչուհու՝ հարգելի Սիլվա Կալոյանի հետ: Փոքրիկները մեծ ոգևորությամբ ցուցադրեցին իրենց գիտեցածը մայրենի լեզվից, գոհունակություն առաջացնելով դպրոցի ղեկավարության և ուսուցիչներ մոտ:

 

2013-2014 ուսումնական տարում թիվ 104 հանրային դպրոցում կսովորեն «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի սաներ.

1. Էլինա Աֆյանը

2. Ռոման Համբարձումյանը

3.Մանանա Հարությունյանը

4. Իռեն Մանոյանը

5. Ջուլիաննա Սաակյանը

6. Մարթա Զեյնալյանը

7. Անուշ Առուշանյանը:

 

Իսկ Վլադիմիր Ղազարյանը և Էրիկ Թաթեոզյանը կհաճախեն թիվ 132 հանրային դպրոց: Դավիթ Քոչարյանը կդառնա թիվ 103 հանրային դպրոցի սան:

Բարի երթ մաղթենք հայոց դպրոցի ապագա առաջինդասարանցիներին:

IMGP5774    IMGP5791