1

fb you od

Ուխտագնացություն՝ դեպի Ղալթախչիի «Սուրբ Հովհաննես» մատուռ PDF Տպել Էլ.փոստ
Շաբաթ, 13 Հուլիս 2013 10:48

S.Hovhanes

Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու օրացույցով, հուլիսի 7-ին նշվեց Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության՝ Վարդավառի տոնը: Վիրահայոց Թեմի հավատացյալները, Թբիլիսիի «Սուրբ Էջմիածին» եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանի նախաձեռնությամբ , այդ օրը նշանավորեցին ուխտագնացությամբ դեպի Հայաստանի Հանրապետության Ղալթախչիի «Սուրբ Հովհաննես» զորավոր մատուռը:

Հուլիսի 7-ի վաղ առավոտյան, Թբիլիսիի «Սուրբ Էջմիածին» եկեղեցու ներսում, Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի սուրբ օրհնությունը ստանալուց և ուխտը ընդունելու աղերսով աղոթք բարձրացնելուց հետո, 22 ուխտավորների կազմով հավատացյալների խումբը, եկեղեցու լուսարարապետ Օթարի սարկավագ Գիգաուրիի գլխավորությամբ, ուղևորվեց Սպիտակի շրջանի Ղալթախչիի Սբ. Հովհաննես մատուռ:

Ուխտավորները տեղի Հայր Սուրբի ուղեկցությամբ ոտքով հատեցին դեպի մատուռի բարձունքը տանող լեռնիվեր ճանապարհը: «Սուրբ Հովհաննես» մատուռում ուխտավորները Հայր Սուրբի գլխավորությամբ կատարեցին խոստովանության կարգ, աղոթք ասացին, մոմ վառեցին և «Հայր-մերով» ավարտեցին իրենց ուխտագնացությունը: Նույն օրը ուխտավորների խումբը վերադարձավ Թբիլիսի:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)