1

fb you od

Վրաստանում մեկնարկեց նոր ուսումնական տարին PDF Տպել Էլ.փոստ
Երեքշաբթի, 17 Սեպտեմբեր 2013 10:37

IMGP06241 

Սեպտեմբերի 16-ին Վրաստանում հնչեց նոր՝ 2013-2014 ուսումնական տարին ազդարարող առաջին զանգը: Այն տոնական և ախորժալուր էր նաև Թբիլիսիի հայ ազգաբնակչության համար, ում զավակները սովորում են հայոց դպրոցում:

Նոր ուսումնական տարին հանդիսավորապես մեկնարկեց նաև Թբիլիսիի թիվ 104 հայկական հանրային դպրոցում: Այս կրթօջախի աշակերտներին, ուսուցչական կազմին, տնօրինությանը և ծնողներին շնորհավորելու էին եկել Վրաստանի վերինտեգրման հարցերով պետական նախարար Պաատա Զաքարեիշվիլին, Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Վրաստանի խորհրդարանի անդամ Ռուսլան Պողոսյանը, Վրաստանի պատժակատարողական, պրոբացիայի և իրավաբանական հարցերով նախարար Սոզար Սուբարը,Վրաստանի կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչ Կարինե Մանուկյանը, բանաստեղծ-թարգմանիչ Անահիտ Բոստանջյանը, «Օբյեկտիվ» հեռուստաընկերության հայերեն թողարկման վարող Գոգա Էլիբեկովը:

Նոր ուսումնական տարվա առաջին զանգի հանդիսությանը ներկա էին Վիրահայոց Թեմի կրթական բաժնի պատասխանատու Եվգենյա Մարկոսյանը, «Սբ.Մովսես Խորենացի» նախակրթարանի ուսուցչուհի Նարինե Ղուշչյանը, «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը և թեմի կայք-էջերի տեխնիկական սպասարկման ղեկավար Վալերի Բադալյանը:

Ներկաներին իր օրհնությունը հղեց և նոր ուսումնական տարվա առթիվ շնորհավորեց Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցու լուսարարապետ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը:

Բոլոր բանախոսները շնորհավորանքի իրենց խոսքում արժևորեցին մայրենի լեզվով կրթության դերն ու նշանակությունը ազգային տեսակը պահպանելու գործում, կարևորեցին երկրի պետական լեզվի տիրապետման անհրաժեշտությունը: Ելույթներում նշվեց ազգային դպրոցների նկատմամբ իշխանությունների ցուցաբերած ուշադրության մասին: Անդրադարձ կատարելով հայկական դպրոցների պահպանության և աշակերտության թվի ավելացման ուղղությամբ Վիրահայոց թեմի գործունեությանը, ընդգծվեց, որ նոր ուսումնական տարում հայոց դպրոց է ուղորդվել «Սբ.Մովսես Խորենացի» նախակրթարանի շրջանավարտ 10 սան: Երկրի իշխանությունների ներկայացուցիչների կողմից եղան խոստումներ շարունակելու թիվ 104 դպրոցի նկատմամբ ուշադրությունը և աջակցությունը:

Այնուհետև 12-րդ ավարտական դասարանի աշակերտուհիներ Լիկա Մարկարյանը և Լիզա Թորոսյանը շնորհավորեցին դպրոցի այս ուսումնական տարվա 24 առաջինդասարանցիներին: Հնչեց 2013-2014 ուսումնական տարվա մեկնարկն ազդարարող առաջին զանգը և աշակերտները ոտք դրեցին իրենց դասասենյակները:

IMGP0567  IMGP0555  

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)