1

«Ուրախ մեկնարկ» խաղերը մարզական ակտիվության բարձրացման հնարավորություն PDF Տպել Էլ.փոստ

DSC034199 

Դպրոցականների, ուսանողների ֆիզիկական պատրաստվածությունը բացահայտելու և մարզական կյանքը ակտիվացնելու նպատակին էր ուղղված Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի (տնօրեն՝ Վալերի Բադալյան) նախաձեռնությամբ, 2015 թվականի հունիսի 7-ին, Թբիլիսիի թիվ 98 հանրային դպրոցի ( տնօրեն՝ Գիորգի Մոմցեմլիձե) մարզական հրապարակում կազմակերպված «Ուրախ մեկնարկ» սպորտային, զվարճալի և մտավոր խաղերի մրցույթը:

Մրցումներին մասնակցում էին «Հայարտուն» կենտրոնի ստեղծագործական խմբակների անդամները և երիտասարդական բաժնի ուսանողները,, թվով 80 հոգի, որոնք համախմբվել էին առանձին թիմերում: Միմյանց դեմ մրցույթի դուրս եկան «Տարոն» թիմը՝ Սուրեն Աբրահամյանի, «Անդրանիկ» թիմը՝ Հրաչիկ Սուրմալյանի, «Արցախ» թիմը՝ Արթուր Բաղդասարյանի և «Արարատ« թիմը՝ Ռազմիկ Մուրադյանի գլխավորությամբ: Միջոցառումը վարում էին խաղերի կազմակերպիչ, երիտասարդական բաժնի դպրոցականների հետ տարվող աշխատանքների և ծրագրերի համակարգող Հովհաննես Շահնազարյանը և ուսանողության հետ աշխատանքների ղեկավար Նինա Սերոպովան: Հատուկ մրցատյանը, որի կազմում էին Վիրահայոց թեմի վարչական բաժնի տնօրեն Կարեն Երիցյանը, Սոցիալական բաժնի տնօրեն Գևորգ սարկավագ Անտոնյանը, «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը և «Բրեյն ռինգյան» խաղերի կազմակերպիչ Արտակ Այվազյանը, գնահատում էր թիմերի ելույթները: Մրցումների դատավորներն էին Ռոզիտա Գամբարովան, Աննա Միսկարյանը, Էմիլ Սարգսյանը, Սերգեյ Քամալյանը և Վիկա Վիրաբյանը:

«Ուրախ մեկնարկ» զվարճալի և սպորտային խաղերի մրցույթում հաղթեց «Անդրանիկ» թիմը Հրաչիկ Սուրմալյանի գլխավորությամբ: Վիրահայոց թեմի երիտասարդական բաժինը շնորհակալություն է հայտնում թիվ 98 հանրային դպրոցի տնօրինությանը մարզահրապարակ տրամադրելու համար:

Վերջում բոլոր մասնակիցների ուրախ տրամադրությանը ավելացավ զովացուցիչ հյութերով և համեղ պաղպաղակով հյուրասիրությունը:

asfasfas IMGP0437 IMGP0477 

IMGP0480 safasfasfaaaaa 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)