1

fb you od

Վիրահայոց թեմը ղեկավարում է թեմակալ առաջնորդը

2002թ-ի սեպտեմբերի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ, Վիրահայոց թեմի առաջնորդ է նշանակվել Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Թեմակալ առաջնորդի նստավայրն է Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցուն կից 2010 թվականին կառուցված առաջնորդարանը: Վիրահայոց թեմի առաջնորդին կից գործում է խորհրդատվական մարմին, որի կազմի մեջ մտնում են.

Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյան - Վիրահայոց թեմի առաջնորդ,

Գիվի Շահնազար – բանաստեղծ-թարգմանիչ,

Լևոն Չիդիլյան – Վիրահայոց թեմի մշակաույթի բաժնի տնօրեն և «Հայարտուն» կենտրոնի համակարգող,

Գևորգ Սնխչյան – Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ,

Անահիտ Բոստանջյան - «Կամուրջ» գրական-մշակութային հասարակական կազմակերպության նախագահ

Մերուժան Շահումյան – Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ,

Էռնստ Առաքելով – Թբիլիսիի Վ.Սարաջիշվիլու անվ. պետ. կոնսերվատորիայի պրոֆեսոր,

Սուսաննա Խաչատրյան – Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախագահ,

Ժաննա Դավթյան - «Գարի Դավթյան» տիկնիկային մշակույթի կենտրոնի տնօրեն,

Էմմա Ախտյան - պրոֆեսոր, Վրաստանում հայկական գիտահետազոտական կենտրոնի նախագահ,

Ենոք Թադևոսյան – Վրաստանի հայ մտավորականների միության նախագահ,

Արտեմ Կիրակոզով – Վրաստանի հայ երաժիշտների միության նախագահ,

Կարինե Մանուկյան – Վրաստանի կրթության և գիտության նախարարության ազգային ծրագրերի համակարգող,

Իսայի Աբովյան – երաժիշտ,

Թենգիզ Միքոյանց – նկարիչ

Թեմի առաջնորդի՝ խորհրդակցական մարմնի հետ հանդիպումները տեղի են ունենում ամիսը մեկ անգամ:

վիրահայոց թեմի կառավարման կառուցվածքը 2014 1

Առաջնորդարան

XIII դարից Վիրահայոց թեմի Առաջնորդանիստն է եղել Տփղիս (Թբիլիսի) քաղաքի Ս. Գևորգ եկեղեցին, այն կառուցվել է 631 թվականին:

Առաջնորդարանը գլխավորում է Վրաստանի հայ ազգաբնակչության հոգևոր կյանքը, նպաստում հայ համայնքի կենտրոնացմանը Հայոց Եկեղեցու շուրջը, համայնքում կազմակերպում հայապահպանությանը և ազգապահպանությանը միտված կրթական, մշակութային, երիտասարդական միջոցառումներ, հավուր պատշաճի նշում Հայոց Եկեղեցու բոլոր տոները, պահպանում ավանդույթներն ու ծիսակատարությունները:

Առաջնորդարանը կառավարում է նաև թեմապատկան եկեղեցիների գործունեությունը, համագործակցելով Վրաստանում ՀՀ դեսպանության, Վրաստանում գործող հասարակական կազմակերպությունների, ստեղծագործական միությունների հետ:

Առաջնորդարանի գործառույթների մեջ է մտնում նաև հյուրերի ընդունումը:

Առաջնորդարանի շրջանակներում գործում է Թեմի առաջնորդի քարտուղարությունը և սոցիալական ծառաայությունը: Քարտուղարության պատասխանատուն է Գիսանե Հովսեփյանը:

Առաջնորդարանը աշխատանքներ է ծավալում նաև սոցիալական հարցերով, ինչպիսիք են կարիքավորներին օժանդակության, բժշկական օգնության ցուցաբերումը և այցելությունները ազատազրկման վայրեր: Սոցիալական ծառայությունը ղեկավարում է Գևորգ սարկավագ Անտոնյանը:

Ա.Սոցիալական ծառայությունպատասխանատու՝ Գևորգ սարկավագ Անտոնյան

Բ. Կալանավայրեր - պատասխանատու Տեր Հուսիկ քահանա Հարությունյան

Գ. Հիվանդանոցներպատասխանատու Միքայել Ավագյան

Դ. Անապահով խավերպատասխանատու Գևորգ սարկավագ Անտոնյան

Առաջնորդարանի առաքելության գործընկերներն են Հայաստանի Հանրապետության Սփյուռքի, Մշակույթի, Կրթության և գիտության, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունները, Գալուստ Գյուլբենկյան հիմնարկությունը, Վարդան Ջինիշյանի հիշատակի հիմնադրամը:

Իրավական հարցերի և համագործակցության բաժին - տնօրեն Միքայել Ավագյան

Վիրահայոց թեմի իրավական հարցերի և համագործակցության բաժինը զբաղվում է Թեմի գործունեությանը վերաբերող իրավական բնույթի ընթացիկ հարցերով, պետության մարմինների, ոչկառավարական և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև Վրաստանում լիազորագրված դիվանագիտական ներկայացուցչությունների հետ հարաբերություններով:

Տվյալ բաժնի օրակարգում ընդհանուր բնույթի հիմնական հարցերն են. մինչև խորհրդային կարգերի հաստատումը Վրաստանի տարածքում գոյություն ունեցող, սակայն այսօր չգործող, արդեն փլատակների վերածված, դրանց տեղում այլ շինություններ կառուցված, վրացականացված հայոց եկեղեցիները ռեստիտուցիայի օրենքի համաձայն Թեմին հանձնելու կամ փոխհատուցելու, խորհրդային ժամանակաշրջանում Թեմից բռնագրավված եկեղեցիները և եկեղեցական մյուս ունեցվածքը իրավական տերերին վերադարձնելու, ինչպես նաև Վրաստանի պետական մարմինների կողմից Թեմի նկատմամբ, համամասնականության սկզբունքի վրա հիմնված հավասար հարաբերություններին հասնելու հետ կապված խնդիրները:

Բաժնի ղեկավարը վերահսկողություն է իրականացվում Նորաշեն, Սուրբ Նշան և Սուրբ Մինաս հայկական տաճարների վերականգնման և խորհրդային ժամանակաշրջանում Թեմից բռնագրավված Շամխորեցոց Սուրբ Աստվածածին և Մուղնեցոց Սուրբ Գևորգ տաճարների պահածոյացման աշխատանքների վրա:

Դրա հետ միասին, բաժնի իրավասության մեջ են մտնում Վրաստանի Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Պատրիարքարանին կից Կրոնների խորհրդում և Վրաստանի Ժողովրդական պաշտպանի (Օմբուդսմենի) գրասենյակին առընթեր Կրոնների խորհրդում Թեմի դիրքորոշումը ներկայացնելը և սահմանելը, ինչպես նաև կրոնական կազմակերպություններին վերաբերող առանձին հարցերի ուսումնասիրման գծով միջգերատեսչական կառավարական հանձնաժողովի հետ փոխհարաբերությունները:

Բաժնի շրջանակներում գործում է անալիտիկ վերլուծության և հասարակայնության հետ կապերի կենտրոն, Վրաստանի հայկական պատմական և մշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն և սոցիալական ծառայությունները:

ա. Անալիտիկ վերլուծություն և հասարակայնության հետ կապ – Գևորգ սարկավագ Անտոնյան

բ. Հայկական պատմական և մշակութային ժառանգության ուսումնասիրություն – Դիանա Տեր-Բաղդասարովա

գ. Սոցիալական ծառայություն – Գևորգ սարկավագ Անտոնյան

դ. Բաժնի իրավասության մեջ են մտնում պրոտոկոլային բնույթի հարցերը:

դ. Վրաստանի քաղաքացիների հաշվառման կենտրոնի ղեկավար, գործավար-քարտուղար Ինեսա Սարուխանյան

Զուգահեռաբար բաժինը աշխատանք է տանում Վրաստանի հայ համայնքի համախմբման և զարգացման ուղղությամբ: Կամավորների մասնակցությամբ, Վիրահայոց Թեմում ընթանում է հայ ազգաբնակչության հաշվարկ: Շուրջ երկու տասնյակ երիտասարդներ գրանցում են նորանոր հայերի, հավաքագրում նրանց տվյալները: Դա, հայազգի բնակչության, այսպես կոչված, մարդահամար է, որը կցուցադրի հայերի իրատեսական պատկերը ինչպես Թբիլիսիում, այնպես էլ Վրաստանի տարածքում և, ինչ խոսք, այս մոտեցումը օժանդակում է հայերի կենտրոնացմանը Հայոց Եկեղեցու և «Հայարտուն» կենտրոնի շուրջը:

Բաժնի տնօրենն է Միքայել Ավագյան

Կրթական բաժնի տնօրեն՝ Եվգենյա Մարկոսյան

Հայ գենոֆոնդը ամուր պահելու անփոխարինելի պայմանը հայոց լեզվի, գրի, գրականության, կրոնի և մշակույթի պահպանումը և սերունդներին փոխանցելն է:

Վիրահայոց թեմի կրթական բաժնի հիմնական նպատակը ազգային ինքնության պահպանությունը՝ հայապահպանությունն է:

Թեմի կրթական բաժնի պատասխանատվության ներքո են գտնվում Թբիլիսիի «Սուրբ Մովսես Խորենացի», Ախալքալաքի շրջանի Արակովայի Սուրբ Գևորգ եկեղեցու «Խրիմյան հայրիկ» նախակրթարանները, Թբիլիսիի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» շաբաթօրյա և «Սուրբ Եղիա մարգարե» կիրակնօրյա, ինչպես նաև՝ Բաթումիի «Սուրբ Մեսրոպ Մաշտոց», Քոբուլեթիի «Վռամշապուհ» և Օզուրգեթիի «Սբ. Սահակ Պարթև» դպրոցները:

Թբիլիսիում տասնամյակներ շարունակ չի գործել ոչ մի նախադպրոցական կրթական հաստատություն: 2011 թվականի հոկտեմբերից Վիրահայոց թեմի առաջնորդի նախաձեռնությամբ և հովանավորությամբ սկսեց գործել «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանն իր 8 աշակերտով: Այսօր նախակրթարանում սովորում է 50 երեխա: Գործում է երկու խումբ՝ ավագ և կրտսեր: Երեխաների դաստիարակության գործում զբաղված են երեք ուսուցիչ և մեկ դայակ: Օրն սկսվում է եկեղեցու ներսում ժամերգությանը մասնակցությամբ և քահանաների օրհնությամբ:

Նախակրթարանի հիմնական նպատակներն են պահպանել և ամրապնդել երեխայի ֆիզիկական, բարոյական և հոգեկան առողջությունը, հետևել երեխաների ներդաշնակ զարգացմանն ու դաստիարակությանը:Այս ամենից բացի՝ նախակրթարանի գործունեության կարևորագույն նպատակն է՝ երեխաներին նախապատրաստել և ուղղորդել հայկական դպրոցներ:

Վիրահայոց թեմում գործում են նաև հայերենի ուսուցման մեկօրյա դպրոցներ, որոնք նպատակ են հետապնդում սովորեցնել հային իր մայրենի լեզուն, ծանոթացնել հայոց եկեղեցու և հայ ժողովրդի պատմությանը:

Կիրակնօրյա դպրոցների հիմքը Թբիլիսիում դրվել է դեռևս քսան տարի առաջ Վիրահայոց թեմի առաջնորդ երջանկահիշատակ Տեր Գևորգ արքեպիսկոպոս Սերայդարյանի կողմից:

Թբիլիսիում Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի բացումից հետո աշխուժացավ մեկօրյա դպրոցների գործունեությունը: Կենտրոնը դարձավ հային իր արմատներին մոտեցնելու հիմնական գործոնը: Ներկայումս մեկօրյա դպրոցներում սովորում են շուրջ 200 տարբեր հասակի հայորդիներ:

Ծրագիրը մեկօրյա դպրոցներում երկամյա է: Ուսումնական ծրագիրն ավարտելուց հետո շրջանավարտներին տրվում է վկայագիր:

Մեկօրյա դպրոցներն են՝

Թբիլիսիի Սուրբ Գրիգոր Նարեկացի շաբաթօրյա դպրոցը - ուսուցչուհի Թամարա Գաբոյան,

Թբիլիսիի «Սուրբ Եղիա մարգարե» կիրակնօրյա դպրոցը – ուսուցչուհի Ռոզա Զոհրաբյան,

Բաթումի «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» դպրոցը – ուսուցչուհիներ Սաթենիկ Դանիելյան, Սոնա Հովհաննիսյան

Քոբուլեթի «Վռամշապուհ» դպրոցը – ուսուցչուհի Գայանե Վարդանյան

Օզուրգեթիի «Սբ. Սահակ Պարթև» դպրոցը – ուսուցչուհի Սաթենիկ Դանիելյան

Նախակրթարան - Սուրբ Մովսես Խորենացի – պատասխանատու Եվգենյա Մարկոսյան: Նախակրթարանում երեխաների դաստիարակության և նրանց ուսումնառության համար նախապատրաստման գործով զբաղված են առարկայական ուսուցիչները:.

Գրաճանաչություն և խոսքի զարգացում՝ Եվգենյա Մարկոսյան

Թվաբանություն, մենք և մեր շրջակա աշխարհը, պար՝ Ակսանա Շարոյան

Քրիստոնեական դաստիարակություն և կրտսեր խմբում կերպարվեստ՝ Մետաքսյա Ղազարյան

Երգ, ավագ խմբում՝ Մարիա Աբուլյան

Վիրահայոց թեմի կրթական բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը մասնագիտությամբ մանկավարժ է: Դեռևս ուսանողական տարիներին դասավանդել է Թբիլիսիի թիվ 110 դպրոցի տարրական դասարաններում: Այնուհետև 10 տարի աշխատել է թիվ 95 դպրոցում՝ որպես կազմակերպիչ և հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի:

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում բացված նախակրթարանում սկսել է աշխատել որպես ուսուցիչ և պատասխանատու: Այժմ թեմի կրթական բաժնի տնօրենն է: Եվգենյա Մարկոսյանի էլ.-փոստն է՝ evgenia.markosyan@armenianchurch.ge:

Վրաստանում հայկական դպրոցներ գործում են Թբիլիսիում և Վրաստանի հայաբնակ շրջաններում: Դրանք են.

Թբիլիսիի թիվ 104 հանրային հայոց դպրոց,

Հայկական սեկտորներ՝ Թբիլիսիի թիվ 103 և 132 հանրային դպրոցներում:

Հայկական հանրային դպրոցներ են գործում Վրաստանի Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի Ախալցխայի, Ասպինձայի, Ախալքալաքի, Նինոծմինդայի, Քվեմո Քարթլիի տարածաշրջանի Մառնեուլիի, Ծալկայի, Թեթրիծղարոյի և Բոլնիսի շրջանային կենտրոններում և շրջակա գյուղերում:

Նշված ուսումնական հաստատությունների ուսուցիչները մասնակցում են Հայաստանի Հանրապետության Սփյուռքի, Կրթության և գիտության նախարարությունների կողմից կազմակերպվող ուսուցիչների վերապատրաստման ամենամյա դասընթացներին:

Մամլո և լրատվության բաժին – տնօրեն՝ Սուսաննա Խաչատրյան

Վիրահայոց թեմի մամլո և լրատվության բաժինն իրականացնում է Վիրահայոց Թեմի, «Հայարտուն» կենտրոնի գործունեության լուսաբանում,   տեղեկատվության կազմակերպում ու տարածում չորս լեզուներով, ինչպես նաև ծավալում է քարոզչական գործառույթներ հասարակության զանազան շրջանները հոգևոր արժեքներին, քրիստոնեության խորհուրդներին, եկեղեցական գործունեությանը ծանոթացնելու նպատակով: Մամլո դիվանի գործունեության մեջ են մտնում հեռուստա-ռադիոսյուժեների կազմակերպումը, մամուլում և էլեկտրոնային լրատվամիջոցներում հոգևոր թեմաների շուրջ նյութերի հրապարակումը: Մամլո դիվանի գործունեությանն է պատկանում նաև տարբեր լեզուներով թեմի կայք-էջի հարստացումը,   նորությունների տեղադրումը, նյութերի թարմացումը,   հայտարարությունների և հրավերքների տեքստերի կազմակերպումը: Լրատվական բաժինն իր էլեկտրոնային էջերով չորս լեզուներով տարածում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նորությունները, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիպումները, ուղևորությունները, աստվածապաշտ գործունեությունը, բարեգործական ձեռնարկումները: Աշխատանք է տարվում Սփյուռքի մյուս թեմերի և համայնքների բազմաբնույթ գործունեությանը հասարակության ավելի մեծ լսարաններին իրազեկ պահելու ուղղությամբ: Տարբեր լրատվամիջոցների հետ աշխույժ համագործակցությամբ պարբերաբար լուսաբանվում են հոգևորականների կողմից իրականացվող սոցիալական ծրագրերը, եկեղեցական տոների խորհուրդները, հնչում է հոգևորականների կարծիքը և վերաբերմունքը հասարակական խնդիրներին: Մամլո դիվանը տպագրում և տարածում է քարոզչական թերթոններ եկեղեցական տոների, խորհուրդների, երիտասարդական միությունների վերաբերյալ: Մամլո դիվանի պատասխանատվությամբ գործում են թեմի պաշտոնական համացանցային կայքերը.

Ա.www.armenianchurch.ge

Բ. hayartun@armenianchurch.ge

Գ. www.facebook.com/officialhayartun

Դ. www.odnoklassniki.ru/officialhayartun

Ե. www.youtube.com/user/Hayartun

Մամլո դիվանի նյութերի թարգմանությունը տարբեր լեզուներով, մասնավորապես վրացերեն, ռուսերեն և անգլերեն, ապահովում են որակյալ մասնագետները: Հայերենի և վրացերենի ճանաչված մասնագետ, Թբիլիսիի Ջավախիշվիլու անվան պետհամալսարանի «Վրաց լեզվից նախապատրաստության ծրագրի» դասախոս Զոյա Մխիթարյանը իրականացնում է նյութերի թարգմանությունը վրացերեն: Իսկ ռուսերենի հմուտ թարգմանչուհի Մարինա Սարգսյանը պատրաստում է նյութերի վերոնշյալ լեզվով տարբերակը: Անգլերեն լեզվով  նյութերի  թարգմանությունն ապահովում է  Հայաստանում Ֆրանսիական համալսարանի  շրջանավարտ, մասնագիտությամբ  իրավաբան Լիլիթ Հակոբյանը:

Բաժնի էլեկտրոնային ծառայությունը ապահովում է լրատվության արագ տարածումը և մատուցումը լրատվական աղբյուրներին և գործակալություններին, ինչպես նաև կատարվում է SMS հաղորդագրությունների միջոցով Թեմի տարբեր միջոցառումների մասին նախնական իրազեկում:

Լրատվական բաժինը պատրաստում է տեսահաղորդաշար: 4-8 րոպե տևողությամբ տեսագրությունները և սյուժեները տեղադրվում են կայք էջում և սոցիալական ցանցերում:Տեսանյութերի նկարահանումը, մոնտաժումը և Թեմի կայք-էջում և սոցիալական ցանցում տեղադրումը, ինչպես նաև տեղեկատվությունների լուսանկարումը   ապահովում է բաժնի լուսանկարիչ-օպերատոր Գևորգ Պողոսովը:

Բաժինը տարբեր միջոցառումներից կազմած տեսանյութը և հաղորդագրությունը հղում է ՀՀ Հանրային , «Շողակաթ», «Արմենիա ՏՎ», «Շանթ» և «Կենտրոն»   հեռուստաալիքներին:

Թեմի մամլո և լրատվության բաժինը ղեկավարում է Սուսաննա Խաչատրյանը: Վերջինս ունի շուրջ չորս տասնամյակի լրագրողական աշխատանքի փորձ: Երկար տարիներ ղեկավարել է Վրաստանի հանրային ռադիո և հեռուստահաղորդումների հայերեն ծրագիրը, վարել է տարածաշրջանային հեռուստատեսության հայերեն հաղորդումը: Նրա էլէկտրոնային փոստի հասցեն է. www.shushanik1996@mail.ru.

Մշակույթի բաժին - տնօրեն՝ Լևոն Չիդիլյան

Մշակույթի բաժնի գլխավոր նպատակն է Վրաստանում պահել և զարգացնել   ազգային արվեստը, հավուր պատշաճի ներկայացնել ձեռքբերումները, սերունդներին փոխանցել ժողովրդական ավանդություններն ու սովորությունները, խորացնել դարերի պատմություն ունեցող հայ և վրաց մշակութային կապերը: Մշակույթի բաժինը, որի ենթակայության ներքո գործում են «Հայարտուն», Բաթումի «Ալեքսանդր Մանթաշով» և Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» մշակույթի, կրթության և երիտասարդության կենտրոնները, կազմակերպում և համակարգում է տարբեր մշակութային խմբերի գործունեությունը, կենտրոնի շուրջը շնորհալի անհատների համախմբումը, ինչպես տեղական, այնպես էլ մասշտաբային միջոցառումների անցկացումը և այլն: Մշակույթի բաժինը սերտորեն համագործակցում է Վրաստանի Մշակույթի, Կրթության և գիտության նախարարությունների, Թբիլիսիի քաղաքապետարանի, տեղական և մշակութային հասարակական կազմակերպությունների, համայնքային կառույցների, ՀՀ Մշակույթի, Սփյուռքի նախարարությունների հետ, ակտիվորեն մասնակցում է նրանց նախագծերին, ինչպես նաև ինքը հանդես գալիս տարբեր ծրագրերի նախաձեռությամբ:

Մշակույթի բաժինը, կազմավորվելով դեռևս 2005 թվականին մի խումբ   գործիչների կողմից, ձեռնամուխ եղավ Թեմում մշակութային կյանքի աշխուժացմանը, մասնավորապես տոնական միջոցառումների կազմակերպմանը: Սկզբնավորվեց և ավանդույթի ուժ ստացավ Թեմի եկեղեցիների բակերում ազգային և եկեղեցական տոների՝   Միջինքի, Տյառնընդառաջի, Համբարձման, Երեխաների պաշտպանության օրվա, Մայիսյան եռատոնի և Վարդավառի նշումը:

Մշակույթի բաժինը համապատասխան աշխատանք կատարելով, իր շուրջն է համախմբում Թբիլիսիի տարբեր համույթներին և ստեղծագործական խմբակներին, կազմակերպում նրանց մասնակցությունը Վրաստանում և Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվող փառատոներին և մրցույթներին, տարբեր միջոցառումներին: Բաժինը աջակցում է հայաբնակ շրջաններում տարբեր միջոցառումներ   կազմակերպելուն, հոգ տանում տեղերում մշակութային խմբերի ձևավորման և զարգացման մասին:  

Մշակույթի բաժնի գործունեությունը ուղղված է նաև հայաբնակ շրջաններում հայկական մշակութային կյանքի խթանմանը: Այդ նպատակով, բաժնի աջակցությամբ տեղերում ձևավորվում և ստեղծվում են ստեղծագործական խմբակներ, որոնց ուժերով կազմակերպվում և իրականացվում են բազմաբնույթ միջոցառումներ:

Թեմի մշակույթի բաժինը ղեկավարում է Վրաստանի Շոթա Ռուսթավելու անվան պետական թատերական համալսարանի շրջանավարտ Լևոն Չիդիլյանը: Վերջինս իր աշխատանքային կենսագրությունն սկսել է Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայպետդրամայի   թատրոնի և կինոյի դերասանի մասնագիտությամբ: Նա այսօր էլ արվեստի գործչի իր ողջ կարողությամբ նվիրված է Վրաստանում հայ մշակույթի զարգացմանը, հայ-վրացական մշակութային կապերի խորացմանը: Նրա էլեկտրոնային հասցեն է. leonnapoleon@mail.ru:

Երիտասարդության հարցերի բաժին – տնօրեն՝ Վալերի Բադալյան

Թեմի երիտասարդական բաժինը կոչված է Եկեղեցու շուրջը համախմբել   Վրաստանի հայ երիտասարդությանը, օժանդակել նրանց հայեցի դաստիարակությանը և սերմանել նվիրվածություն ազգապահպանության վեհ գաղափարներին: Այդ նպատակին է ծառայում Եկեղեցիների երիտասարդական միությունների միավորումը: Օր-օրի ծավալվում և լայն թափ է ստանում երիտասարդական միությունների գործունեությունը:

Երիտասարդական հարցերի բաժնի նպատակներից մեկը երիտասարդ առաջնորդներ դաստիարակելն է: Այդ ուղղությամբ կազմակերպվում են տարբեր սեմինարներ, կոնֆերանսներ, որոնց մասնակցում են ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ հայաբնակ շրջանների երիտասարդները: Նմանատիպ սեմինարները, վարժանքները և կոնֆերանսները նպաստում են տեղերում համայնքային կյանքը աշխուժացնելուն, միջոցառումներ կազմակերպելուն, երիտասարդի օրը շրջանում, գյուղում հետաքրքիր և բովանդակալից դարձնելուն:

Երիտասարդական հարցերի բաժինը նաև հետաքրքրված է հայ երիտասարդի քաղաքացիական դաստիարակությամբ: Վրաց հասարակությանը ինտեգրվելու նպատակով իր իրավունքների և պարտականությունների հստակ իմացությանը   նպաստում են «Հայարտուն» կենտրոնում կազմակերպված ամենշաբաթյա դասախոսությունները հայոց Եկեղեցու և հայ ժողովրդի պատմությունից և քաղաքացիական դաստիարակությունից:   Վրաստանի տարբեր շրջանների հայ երիտասարդների մասնակցությամբ իրականացվում են ճանաչողական   ուխտագնացություններ Վրաստանի պատմական վայրեր, մայր հայրենիք և Արցախ:

Երիտասարդական միության գործունեության մեջ մտնում են նաև տարբեր բուհերում սովորող հայ երիտասարդների համախմբումը, դպրոցական-պատանեկան միությունների հետ տարվող աշխատանքները, ամառային ճամբարային կյանքի կազմակերպումը և սկաուտական ծրագրերին մասնակցությունը, երգի-պարի խմբերի գործունեությունը, սպորտի տարբեր ձևերից միջոցառումների անցկացումը Վիրահայոց թեմի «Հայարտուն» գավաթի համար:  

Երիտասարդական կազմակերպության ազգանվեր պարտքն է Հայ գրողների և հասարակական գործիչների Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնի, Վերայի գերեզմանատան խնամքը: Երիտասարդների կամավորական խմբերը կազմակերպում են բարեկարգման շաբաթօրյակներ, անցկացնում ծառատունկ, հետևում անցյալի արժեքների իրավիճակին:

Երիտասարդական բաժինն ունի իր ենթաբաժինները, որոնց ղեկավարների միջոցով կատարվում է աշխատանքների համակարգում, նորանոր ծրագրերի կանխագծում, նախագծերի մշակում և իրականացում: Դրանք են.

Ուսանողական միություն – պատասխանատու՝ Նինա Սերոպովա,

«Արի տուն», ամառային ճամբարային ծրագրեր և սկաուտներ – պատասխանատու՝ Վալերի Բադալյան,

«Տարոն» երիտասարդական երգի-պարի համույթ – պատասխանատու ՝ Սուրեն Աբրամյան:

Երիտասարդական բաժնին կից գործում են հետևյալ ենթաբաժինները.

1. Բուժակների ակումբ

2. Պատմասերների ակումբ

Ավանդաբար կազմակերպվում են մրցաշարեր ֆուտբոլից՝ «Հայարտան» գավաթի , ինչպես նաև շախմատից՝ «Տիգրան Պետրոսյան» գավաթի համար

Վիրահայոց թեմի երիտասարդական հարցերի բաժինը սերտորեն համագործակցում է Վրաստանի Սպորտի և երիտասարդության հարցերի, Մշակույթի, Կրթության և գիտության նախարարությունների հետ: Սերտ են կապերը նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի, ՀՀ Սփյուռքի, ՀՀ Մշակույթի, ՀՀ կրթության և գիտության նախարարությունների հետ: Բաժինը մասնակցում է նրանց նախագծերին, ինքն էլ հանդես գալիս տարբեր նախաձեռնություններով և առաջարկում նախագծեր, իրականացնում համատեղ ծրագրեր:

Բաժնի տնօրենն է Վալերի Բադալյանը:

Նա ավարտել է Թբիլիսիի պետական տեխնիկական համալսարանը: Մասնագիտությամբ համակարգչային ծրագրավորող, կայք-էջի դիզայներ է, ղեկավարում է մամլո և լրատվության բաժնի Էլեկտրոնային լրատվության ծառայությունը: Ակտիվ է, ունի հասարակական գործունեության փորձ և հակում: Կարողանում է իր շուրջը համախմբել երիտասարդների և ղեկավարել նրանց շրջանում աշխատանքը, ինքն էլ ակտիվորեն մասնակցում է   այդ աշխատանքների իրականացմանը: Նրա էլ.- փոստն է՝ Badalyan Valeri valeri.badalian@armenianchurch.ge

Ֆինանսական բաժնի տնօրեն՝ Մարգարիտա Կիրակոսյան

Ֆինանսական բաժնի գործառույթն է Առաջնորդարանի և Խոջիվանքի Մեծաց մեծերի Պանթեոնի, «Հայարտուն» և «Վերնատուն» կենտրոնների, Եկեղեցիների հաշվապահությունը:

Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի ֆինանսական բաժինը կազմակերպում և իրականացնում է թեմի առաջնորդարանի, թեմական կառույցների հաշվապահությունը, Թբիլիսիի «Սուրբ Գևորգ» և «Սուրբ Էջմիածին», Բաթումիի «Սուրբ Փրկիչ», Թեթրիծղարոյի շրջանի Շամշուլդայի «Սուրբ Փրկիչ» եկեղեցիների, Մառնեուլիի շրջանի Կարմիր Գյուղի «Սրբոց Ավետարանչաց» մատուռի և Շահումյան ավանի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու հաշվապահությունը և հաշվետարությունը, ապրանքանյութական ապրանքների մանրածախ առևտրի, պահեստի հաշվառման, հիմնական միջոցների գույքագրման և թեմի ֆինանսական որևէ այլ գործարքը, իրականացումը և հաշվապահական ձևակերպումը:

Ֆինանսական բաժինը ժամանակին կազմում է թեմի տարեկան բյուջեն, ֆինանսական ծրագրերը, նպատակային ֆինանսավորումների ծրագրերը և ներկայացնում է հաստատման համապատասխան կազմակերպություններին, նախարարություններին և թեմի հոգաբարձուների խորհրդին:

Ֆինանսական բաժինը թեմի առաջնորդին է ներկայացնում ամենամսյա, եռամսյակային, կիսամյակային և տարեկան գործունեության և ֆինանսական հաշվետվություններ, նպատակային ֆինանսավորումներով կատարած աշխատանքների և ֆինանսական հաշվետվությունները, պատրաստում է կիսամյակային և տարեկան ֆինանսական և ընդհանուր գործունեության մանրամասն հաշվետվություններ և ներկայացնում է տարեվերջյան թեմական հաշվետու ժողովին: Ապահովում է ֆինանսական բոլոր գործարքների ժամանակին իրականացումը համապատասխան փաստաթղթային հիմքերով:

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային» կենտրոնի հաշվապահությունը վարում է Ալիսա Գրիգորյանը:

Մարգարիտա Կիրակոսյանի կրթությունը բարձրագույն է:

Ունի քառասուն տարվա աշխատանքային ստաժ: Աշխատանքային գործունեությունը սկսել է որպես բանվորուհի, այնուհետև դիպլոմ ստանալուց հետո աշխատել է ավագ ինժեներ, բաժնի վարիչ: 1996-2000թթ. համատեղության կարգով աշխատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության և Քարոզչության կենտրոնում որպես հաշվապահ-գանձապահ, Արագածոտնի թեմում որպես գլխավոր հաշվապահ: 2002թ.-ից մինչ օրս աշխատում է Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմում որպես ֆինանսական բաժնի տնօրեն: Էլեկտրոնային փոստի հասցեն է՝margarita.stepaevna@mail.ru

Վարչա-տնտեսական բաժին – տնօրեն՝Կարեն Երիցյան

Վիրահայոց թեմի վարչա-տնտեսական բաժնի գործառույթներից է Վրաստանի հայաբնակ վայրերում կազմակերպել և վերահսկել   գործող և չգործող եկեղեցիների շին-վերանորոգման աշխատանքների ընթացքը, ժամանակին լուծել ծառացած խնդիրները և օժանդակել աշխատանքների կանոնավոր իրականացմանը: Այս բաժնի պարտականություններից է նաև նորակառույց և վերանորոգված եկեղեցիների օծման և վերաօծման կազմակերպումը:

Ներկայումս վերոնշյալ բաժնի վրա է դրված Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հիմնական վերանորոգման և «Նորաշեն» եկեղեցու վերականգնողական աշխատանքների վերահսկումը: Վարչա-տնտեսական բաժինը իրականացնում է նաև Հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնի բարեկարգման, Թբիլիսիում Հովհաննես Թումանյանի տանը «Վերնատուն» կենտրոնի վերակառաուցման և Բաթումիում Ալեքսանդր Մանթաշևի անվան կրթա-մշակութային կենտրոնի շինարարաության աշխատանքները:

Վարչա-տնտեսական բաժնի կազմակերպած և հետևողական աշխատանքի շնորհիվ ժամանակային առումով աննշան տեղաշարժով տեղի են ունենում Թեմում եկեղեցիների օծման և վերաօծման արարողակարգերը:

Բաժնի գործունեության մեջ է մտնում նաև Թեմի տնտեսական հարցերի և խնդիրների ժամանակին լուծումը, մատակարարումների ճիշտ կազմակերպումը, ավտոտնտեսության և պահեստի գործունեությունը:

Այս բաժնի ամենօրյա աշխատանքի արդյունքում ապահովվում է Թեմի առանց խաթարումների և հստակ գործունեությունը:

Վարչա-տնտեսական բաժինը ղեկավարում է այս ոլորտում երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող, հմուտ կազմակերպիչ, բանիմաց տնտեսվար Կարեն Երիցյանը: Նա մասնագիտությամբ   ռադիո-սարքավորումների մոնտաժող է, իր պարտականություններին վերաբերում է մեծ պատասխանատվությամբ:

Նրա բաժնի մեջ են մտնում ավտոտնտեսությունը և պահեստը, պահակային ծառայությունը, մատակարարման ծառայությունը, թեմական և եկեղեցական կառույցների շին-վերանորոգությունը և տնտեսական սպասարկումը, Թեմական կառույցների սան-տեխնիկական և խոհանոցային աշխատանքները: Կարեն Երիցյանի էլ.-փոստի հասցեն է՝ Karen.ericyan@mail.ru