1

fb you od

Տ. Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյան

IMGP6171

Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը (ավազանի անունը Էդվարդ) ծնվել է 1965 թ-ի հուլիսի 21-ին Էջմիածնի շրջանի Արտիմեդ (նախկինում Աթարբեկյան) գյուղում:
1971-82թթ-ին սովորել եւ ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը:
1982թ-ին ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարանը:
1984-86թթ-ին ծառայել է Խորհրդային բանակում:
1989թ-ի մայիսի 7-ին, ձեռամբ Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի, ձեռնադրվել է սարկավագ:
1990թ-ին պաշտպանել է ավարտաճառ «Գրիգոր վարդապետ Սկեռացու կյանքն ու մատենագրական ժառանգությունը» թեմայով:
1991թ-ի հուլիսի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ձեռամբ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա եւ անմիջապես հրավիրվել է դասախոսելու Գևորգյան Հոգևոր Ճեմարանում եւ նորաբաց ՔԴՔԿ-ում:
1993-95թթ-ին եղել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին կից կիրակնօրյա դպրոցների վարիչ-տնօրեն:
1995թ-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր կարգադրությամբ նշանակվել է ՔԴՔԿ-ի վարիչ-տնօրեն՝ հաջողությամբ իրականացնելով իրեն վստահված գործը: Այդ ընթացքում հրատարակվել է 26 անուն հոգեւոր գրականություն, կրոնի դասագրքեր, ուսուցիչների ուսումնական ձեռնարկ, հիմնադրվել է «Քրիստոնյա Հայաստան» երկշաբաթաթերթը, իրականացվել են ամենօրյա կրոնական հաղորդաշարեր:
1996թ-ին ներկայացրել եւ պաշտպանել է վարդապետական թեզ «Սուրբ Գրիգոր Տաթեւացու «Հարցմանց» եւ «Ոսկեփորիկ» գրքերի հայրախոսական աղբյուրները» թեմայով:
1996թ-ի հունիսի 20-ին, ձեռամբ երջանկահիշատակ Գարեգին Ա Կաթողիկոսի, ստացել է մասնավոր վարդապետական չորս աստիճան:
1997-99թթ-ին Արցախի թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի աջակցությամբ կազմակերպել է Արցախի եւ Քաշաթաղի քրիստոնեական կրոնի ուսուցիչների վերապատրաստման եւ հանրակրթական դպրոցներում դասավանդման գործը:
1999թ-ին ԵՀԽ Կլոր Սեղանի Հայաստանյան Գրասենյակի առաջարկությամբ Երեւանում հիմնադրել է «Էկումենիկ Տեղեկատվական Կենտրոնի» գրասենյակը:
1999թ-ի դեկտեմբերի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ նշանակվել է Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահ: Իր գործունեության ընթացքում ավարտվել են վերականգնման աշխատանքները և վերաօծվել են Մուղնու «Սուրբ Գևորգը», Սաղմոսավանքի վանական համալիրը, Բյուրականի «Սուրբ Հովհաննեսը», Ապարանի «Սուրբ Խաչը», հիմնովին նորոգվել է Օշականի «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» առաջնորդանիստ եկեղեցին և բարեկարգվել է տարածքը:
2001թ-ից Արագածոտնի մարզային իշխանությունների և Մայր Աթոռի աջակցությամբ Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցներում պաշտոնապես մտցվել է Հայ Եկեղեցու պատմություն առարկան: Տպագրվել է «Արագածոտն» երկշաբաթաթերթը:
2002թ-ի սեպտեմբերի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ նշանակվել է Վիրահայոց թեմի առաջնորդ:
2003թ-ի հունիսի 23-ին ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռնադրվել է եպիսկոպոս:
2003-2012 թթ-ի ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և աջակցությամբ վերականգնվել և վերաօծվել են Թբիլիսիի «Սուրբ Էջմիածին» եկեղեցին, Ախալքալաքի «Սուրբ Խաչ», Ախալքալաքի շրջանի Աբուլ գյուղի «Սուրբ Աստվածածին», Արակովա գյուղի «Սուրբ Գևորգ», Բալխո գյուղի «Սուրբ Հարություն», Բեջանո գյուղի «Սուրբ Մինաս», Բարալեթ գյուղի «Սուրբ Աստվածածին», Բուղաշեն գյուղի «Սուրբ Հարություն», Բուռնաշեթ գյուղի «Սուրբ Մաթեոս», Դիլիսկա գյուղի «Սուրբ Սարգիս», Խանդո գյուղի «Սուրբ խաչ», Մեծ Սամսար գյուղի «Սուրբ Աստվածածին», Խոքր Սամսար գյուղի «Սուրբ Հարություն», Կարծախ գյուղի «Սուրբ Հովհաննես Կարապետ» եկեղեցիները: Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղի «Սուրբ Կարապետ», Խոջաբեկ գյուղի «Սուրբ Սարգիս», Սաթխա գյուղի «Սուրբ Մեծն Ներսես», Փոքր Արագյալ գյուղի «Սուրբ Ստեփանոս» եկեղեցիները: Ախալցիխե քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», Ախալցիխեի շրջանի Ծիրա գյուղի «Սրբոց Հրեշտակապետաց», Փոքր Պամաճ գյուղի «Սուրբ Խաչ» եկեղեցիները: Ծալկայի շրջանի Խաչ գյուղի «Սուրբ Գևորգ» և Ղուշչի գյուղի «Սուրբ Գևորգ» եկեղեցիները: Ասպինձայի շրջանի Դամալա գյուղի «Սուրբ Խաչ» եկեղեցին: Բորժոմի շրջանի Տաբածխուր գյուղի «Սուրբ Կարապետ» և Մոլիթ գյուղի «Սուրբ Գևորգ» եկեղեցիները: Թեթրի-Ծղարոյի շրջանի Շամշուլդա գյուղի «Սուրբ Փրկիչ» եկեղեցին: Մառնեուլիի շրջանի Կարմիր գյուղի «Սրբոց Ավետարանչաց» մատուռը: Թբիլիսիի առաջնորդանիստ «Սուրբ Գևորգ» եկեղեցու կողքին կառուցվել է առաջնորդարան և «Սուրբ Էջմիածին» եկեղեցու բակում՝ «Հայարտուն» կենտրոնը, որի միջոցով աշխուժացել է թեմի մշակութային, կրթական և երիտասարդական կյանքը:
Հիմնադրվել է «Նորաշեն» հանդեսը, տպագրվել են Վրաստանի Հայ Գրողների «Վերնատուն» Միության պատրաստած արժեքավոր գրքեր: Հիմնադրվել է «Արձագանք» երկշաբաթաթերթը, թեմական կայք-էջը, կազմակերպվում է տեսահաղորդաշար:

2015 թվականին, Վիրահայոց թեմի առաջնորդի դիմումով, «Սուրբ Գևորգ» եկեղեցու հիմնադրամի միջոցներով գնվեց և ամբողջացվեց 2012 թվականին, Հայաստանի գրողների միության երջանկահիշատակ նախագահ Լևոն Անանյանի անդուլ ջանքերով և Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հովանավորությամբ ձեռք բերված Հովհաննես Թումանյանի տան մի մասի գրադարանի վերածված 150 քառակուսի մետր տարածքի հետ,: Տունն ամբողջական տեսքով  նվիրաբերվեց թեմին՝ որպես սեփականություն: Շենքի  վերանորոգչական աշխատանքների իրականացումը և  անհրաժեշտ գույքով և կահավորանքով ապահովումը ստանձնեց Վիրահայոց թեմը:
2015 թվականի հուլիսին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս  Միրզախանյանը   Անթիլիասում  (Լիբանան) մասնակցեց  Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության կազմակերպած Հայոց Ցեղասպանության  100-րդ տարելիցի  միջոցառումներին  եւ Սրբալոյս Մյուռոնի  օրհնության  արարողությանը:
2015 թվականի հոկտեմբերին Նինոծմինդայի շրջանի Մեծ Արագյալ գյուղում Վիրահայոց  թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ, վերաօծվեց բարերարներ Արթուր և Աիդա Իսոյանների կողմից հիմնովին վերակառուցված, 1830 թվականին հիմնադրված «Սուրբ խաչ» եկեղեցին, բարեկարգված բակով և տարածքով:
2015 թվականի հոկտեմբերի 31-ին, Թբիլիսիում Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հանդիսապետությամբ և եպիսկոպոսաց դասի մասնակցությամբ կատարվեց Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու վերաօծման կարգ: Անմխիթար վիճակում հայտնված հինավուրց եկեղեցին վերստին վիրահայ համայնքին վերադարձնելու Աստվածահաճո գործը 2012 թվականին ձեռնարկեց «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը, արժանավոր հայորդի, ճանաչված բարերար Ռուբեն Վարդանյանի և նրա տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի տնօրինությամբ, ստանալով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը և Վրաստանի իշխանությունների աջակցությունը: Վերանորոգման ենթարկվեցին նաև  Եկեղեցու առաջնորդարանը, բակը և տարածքը:
 Եկեղեցու բակում հանդիսավորապես բացվեց վերակառուցման ծրագրի բարերարների անուններով ցուցապատը:
Տաճարի հիմնովին վերակառուցման արդյունքում ամրացվել են եկեղեցու հիմքը, պատերն ու գմբեթը, կառուցվել է ջրահեռացման համակարգ, հեռացվել է արտաքին ծեփապատումն ու վերականգնվել է եկեղեցու սկզբնական աղյուսապատ տեսքը:
Եկեղեցու պատերից հեռացվել է գաջի ծեփը և ներկերի հաստ շերտը, որի տակից ի հայտ են եկել Հովնաթանյանների և անհայտ վարպետների որմնանկարները, որոնց վերականգնմանը մասնակցել է իտալացի մասնագետ, Ֆլորենցիայի մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման կենտրոնի ղեկավար Ֆաբրիցիո Յակոբինին՝ խորհրդատվական աջակցությամբ:
Սուրբ Գևորգ եկեղեցում տարբեր ժամանակներում թաղվել են նշանավոր հայ գործիչներ՝ աշուղ-բանաստեղծ Սայաթ-Նովան, վերաթաղվել են կոմս Միքայել Լորիս-Մելիքովը, Հովհաննես (Իվան) Լազարևը, Արշակ Տեր-Ղուկասովը և Բեհբութ Շելկովնիկովը:
Հայոց Եկեղեցին տունն է հայության – այս բառերը հիրավի կարելի է վերագրել Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցուն: Սուրբ Գևորգ եկեղեցին դարեր ի վեր իր շուրջն է համախմբում վիրահայությանը, ի մասնավորի թբիլիսահայությանը՝ դառնալով նրա Աստծու տունը:

 Վիրահայոց թեմի առաջնորդի ղեկավարությամբ,ՀՀ Սփյուռքի նախարարության նյութական աջակցությամբ, Բաթումիում  ձեռք բերվեց տարածք, որտեղ հիմնադրվեց կրթամշակութային և երիտասարդության կենտրոն: Կենտրոնը  Վիրահայոց թեմի սեփականությունն է: Շենքի վերանորոգչական աշխատանքները հովանավորեց Ջինիշյան հիմնադրամը, իսկ ներքին հարդարումը և գույքը ձեռք է բերվել Վիրահայոց թեմի առաջնորդարանի և Սուրբ Փրկիչ եկեղեցու ծխական համայնքի միջոցներով:
Կենտրոնը կրում է Ալեքսանդր Մանթաշովի անունը: Կենտրոնը ծառայում է ազգային մշակույթի  զարգացման, հայի ինքնության պահպանման և հայ-վրացական բարեկամության խորացման նպատակին:  

2016 թվականի ապրիլի 30-ից մայիսի 11-ը, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Կանադայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբգար եպիսկոպոս Հովակիմյանի հրավերով, հյուրընկալվեց Կանադայի հայոց թեմում:

Տորոնտոյում Առաջնորդը հանդիպումներ ունեցավ տեղի քահանայաց դասի, ծխական և համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ, այցելեց Հայոց եկեղեցիներ:

2016 թվականի հոկտեմբերի 22-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, վերաօծվեց Ախալքալաքի շրջանի Սուլդա գյուղի Սուրբ Խաչ եկեղեցին:

2016 թվականի հոկտեմբերի 23-ին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Գյուտ Խաչի» տոնական օրը, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, վերաօծվեց Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղի Սուրբ Սիոն եկեղեցին: Այսպիսով Վիրահայոց թեմում գործող եկեղեցիների թիվը դարձավ 56:

2016 թվականի հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 18-ը Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Ամերիկայի Միացյալ Նահանգներում իր մասնակցությունը բերեց Գերագույն Հոգևոր խորհրդի աշնանային ժողովին, որի շրջանակներում Թեմակալ առաջնորդը մասնակցեց նաև ՀԲԸՄ 110-ամյակին նվիրված հոբելյանական տոնակատարությանը և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արևելյան թեմի կողմից ծրագրված միջոցառումներին:

2016 թվականին, Հայոց բանակի 24-րդ տարեդարձի կապակցությամբ, զինծառայողների հոգևոր և հայրենասիրական դաստիարակության գործում զգալի ավանդի համար «Անդրանիկ Օզանյան» մեդալով պարգևատրվեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

 

Տ. Բաբգեն վարդապետ Սալբիյան

IMG 0782

Տ. Բաբգեն վարդապետ Սալբիյանը (ավազանի անունը Միքայել) ծնվել է 1964 թ-ի դեկտեմբերի 4-ին, Երեւանում:

1982թ-ին ավարտել է Երեւանի թիվ 133 միջնակարգ դպրոցը:

1983-85թթ-ին ծառայել է Խորհրդային բանակում:

1989-90թթ-ին սովորել է Հաղպատավանքի դպրանոցում:

1990 թ-ին ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարանը:

1993թ-ին ձեռամբ Տ. Անանիա արքեպիսկոպոս Արաբաջյանի ձեռնադրվել է սարկավագ:

1995թ-ին պաշտպանել է ավարտաճառ «Մելիք Թանգյանի կյանքն ու գործունեությունը» թեմայով:

1995թ-ին աշխատանքի է անցել Մայր Տաճարի թանգարանում՝ համատեղելով Գևորգյան Հոգևոր Ճեմարանում վերակացու-դաստիարակի պարտականությունները:

1996թ-ի նոյեմբերի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ձեռամբ Տ. Ասողիկ եպիսկոպոս Արիստակեսյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա:

1997թ-ին Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր կարգադրությամբ նշանակվել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանի փոխտեսուչ՝ դասավանդելով Հին Կտակարան առարկան:

1999-2003թթ-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր կարգադրությամբ սովորել եւ ավարտել է Երեւանի Պետական Համալսարանի Իրավաբանական ֆակուլտետը:

1999թ-ի դեկտեմբերին ստանձնել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանի տեսուչի պարտականությունները:

2001թ-ի հունվարի 6-ից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ նշանակվել է Վիրահայոց Թեմի Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ:

2013 թ.-ի հոկտեմբերի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում՝ պաշտպանեց վարդապետական թեզ՝ «Զաքարյանները և Հայոց Եկեղեցին» թեմայով:

2013 թ. հոկտեմբերի 11-ին Օշականում տեղի ունեցավ տվչություն և նրան շնորհվեց մասնավոր վարդապետության չորս ասստիճաններ:

Տ. Հակոբ Աբեղա Սահակյան

IMG 0778

Տ. Հակոբ աբեղա Սահակյանը (ավազանի անունը Նորայր) ծնվել է 1982 թ-ի հունվարի 6-ին Վրաստանի Ախալցիխեի շրջանի Փոքր Պամաճ գյուղում:

1988-99թթ-ին սովորել եւ ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը:

1999-2005թթ-ին սովորել եւ ավարտել է Մայր Աթոռի Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանը:

2005թ-ի հուլիսի 1-ից ծառայության է անցել ՔԴԿ-ում որպես գործավար-քարտուղար:

2006թ-ի ապրիլի 1-ից ծառայել է Երեւանի Սուրբ Գր. Լուսավորիչ եկեղեցում:

2006-08թթ-ին ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2006թ-ի դեկտեմբերի 25-ին ձեռնադրվել է սարկավագ:

2006թ-ի դեկտեմբերի 27-ին պաշտպանել է ավարտաճառ «Խորեն Ստեփանեցու կյանքն ու գործունեությունը» թեմայով:

2009թ-ի հունվարի 1-ից նշանակվել է ծառայության Մայր Աթոռում որպես փոստային առաքիչ:

2009թ-ի հուլիսի 19-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա:

2009թ-ին սեպտեմբերի 1-ին Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր կարգադրությամբ, ծառայության է նշանակվել Վիրահայոց Թեմում եւ թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի տնօրինությամբ նշանակվել է Ախալցիխեի շրջանի Վալե, Սազել, Օրալ, Ղուլալիս, Փոքր Պամաճ, Մեծ Պամաճ գյուղերի եւ Ադիգենի շրջանի հայության հոգևոր հովիվ:

2009թ-ին դեկտեմբերի 1-ին նշանակվել է ծառայության Մառնեուլիի, Բոլնիսի, Դմանիսիի, Թեթրիծղարոյի եւ Կախեթիի հայոց եկեղեցիների տեսուչ, իսկ դեկտեմբերի 30-ից համատեղել է «Հայարտուն» կենտրոնի համակարգողի պարտականությունները:

2010թ-ի հուլիսի 1-ից անցել է ծառայության Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գեւորգ եկեղեցում որպես հոգեւոր հովիվ՝ ստանձնելով թեմի երիտասարդաց միության հոգևոր տեսուչի պարտականությունները:

2012թ-ի փետրվարի 1-ից ծառայության է նշանակված Սամցխե-Ջավախքի Ախալցիխեի Սուրբ Գր. Լուսավորիչ եկեղեցու եւ Բորժոմիի, Ասպինձայի, Ադիգենի, Աբասթումանի, Ախալցիխեի շրջանների հայության հոգևոր հովիվ:

2014 թվականի դեկտեմբերի 1-ից նշանակվել է Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալցիխեի շրջանի Մեծ Պամաճ, Փոքր Պամաճ, Օրալ, Ղուլալիս և Սազել գյուղերի հոգևոր հովիվ:

2015 թվականի սեպտեմբերի 1-ից նշանակվել է Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալցիխե քաղաքի հոգևոր հովիվ և Ախալցիխեի և Բորժոմիի տարածաշրջանների հոգևոր տեսուչ, հոգևոր տեսչության կենտրոնը հաստատվել է Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին:

Տ. Եղիշե Ավագ Քահանա Հարությունյան

IMG 0739

Տ.Եղիշե ավագ քահանա Հարությունյանը (ավազանի անունը Ռազմիկ) ծնվել է 1939 թ-ի սեպտեմբերի 1-ին Գյումրիում:

1946-56թթ-ին սովորել եւ ավարտել է Գյումրիի թիվ 51 հայկական միջնակարգ դպրոցը:

1959-60թթ-ին ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանը:

1960-61թթ-ին ծառայել է Խորհրդային բանակում:

1962թ-ից շարունակել է ուսումնառությունը Հոգեւոր Ճեմարանում:

1968թ-ին ձեռամբ Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Աբրահամյանի ձեռնադրվել է սարկավագ:

1969թ-ին Թբիլիսիի Սուրբ Գեւորգ եկեղեցում ձեռամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Վահան եպիսկոպոսի օծվել է քահանա եւ անցել ծառայության Ախալքալաքի «Սուրբ Խաչ» եկեղեցում:

1972թ-ին Տ. Կոմիտաս արքեպիսկոպոս Տեր-Ստեփանյանի հրանամով տեղափոխվել է ծառայության Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի:

1976թ-ի հուլիսի 17-ին Վիրահայոց թեմի նախկին առաջնորդ Տ. Գեւորգ արքեպիսկոպոս Սերայդարյանի հրամանով տեղափոխվել է Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գեւորգ եկեղեցի եւ ստացել լանջախաչ կրելու իրավունք:

1990թ-ին օգոստոսի 25-ին արժանացել է ավագության աստիճանի:

2003թ-ի ապրիլի 1-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի տնօրինությամբ վերահաստատվել է Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գեւորգ եկեղեցում որպես հոգևոր հովիվ:

2005թ-ի հունիսի 1-ից նշանակվել է ծառայության Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում որպես հոգեւոր հովիվ:

2006թ-ի հոկտեմբերի 1-ից նշանակվել է ծառայության Թբիլիսիի Սուրբ Գեւորգ եկեղեցում որպես լուսարարապետ:

2010թ-ի հուլիսի 1-ից նշանակվել է ծառայության Մառնեուլիի, Թեթրի-Ծղարոյի, Բոլնիսի եւ Դմանիսիի հայության հոգեւոր հովիվ:

2012թ-ի ապիլի 1-ից նշանակվել է ծառայության թեմի «Հայարտուն» կենտրոնի հոգևոր տեսուչ:

2012թ-ի նոյեմբերի 12-ից ժամանակավորապես նշանակվել է Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալցիխեի շրջանի հայության գյուղերի հոգևոր հովիվ:

Ամուսնացած է: Ունի չորս զավակներ:

Բնակության վայրը՝ ք. Թբիլիսիի

Տ. Եղիա Ավագ Քահանա Թազայան

IMG 0720

Տ.Եղիա ավագ քահանա Թազայանը (ավազանի անունը Ալեքսան) ծնվել է 1957թ-ի հունվարի 5-ին, Բոգդանովկայի շրջանի Օրոջալար գյուղում:

1964-74թթ-ին սովորել եւ ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը:

1974-77թթ-ին ընդունվել է Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական Ինստիտուտի դպրոցական բաժինը:

1977-82թթ-ին ընդունվել եւ ավարտել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանը:

1983թ-ին՝ ձեռամբ Տ. Գեւորգ արքեպիսկոպոս Սերայդարյանի, օծվել է քահանա եւ անցել ծառայության Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում:

1984-93թթ-ին տեղափոխվել եւ ծառայել է Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում:

1993թ-ին Ն. Ս. Օ. Տ. Տ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր կարգադրությամբ ծառայության է կոչվել Վիրահայոց Թեմում եւ նշանակվել Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցում որպես հոգեւոր հովիվ:

2003թ-ի օգոստոսի 1-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի տնօրինությամբ վերահաստատվել է Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցում որպես հոգեւոր հովիվ:

2007թ-ի հունիսի 1-ից նշանակվել է ծառայության Ծալկայի եւ Թեթրիծղարոյի շրջանների հայության հոգեւոր հովիվ:

2008թ-ի մայիսի 1-ից   նշանակվել է ծառայության Ասպինձայի շրջանի Դամալա գյուղի Սուրբ Խաչ եկեղեցում որպես հոգեւոր հովիվ:

2009թ-ի սեպտեմբերի 1-ից նշանակվել է Նինոծմինդայի շրջանի Գանձա, Փոկա, Փարվանա, Նոր-Խուլգումո, Տամբովկա, Ասփարա, Վլադիմիրովկա, Սաղամո գյուղերի հոգևոր հովիվ:

2012թ-ի նոյեմբերի 12-ից նշանակվել է Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ասպինձայի շրջանի Դամալա գյուղի հոգևոր հովիվ:

Ամուսնացած է: Ունի երկու զավակ:

Բնակության վայրը՝ Սամցխե-Ջավախք, ք. Նինոծմինդա:

Տ. Հուսիկ Քահանա Հարութունյան

IMG 0708

Տ. Հուսիկ քահանա Հարությունյանը /ավազանի անունը՝ Հովհաննես/ ծնվել է 1970 թվականի հունիսի 17-ին ՀՀ Գյումրի քաղաքում՝ քահանայի ընտանիքում:

1977-87 թթ-ին սովորել և ավարտել է Թբիլիսիի թիվ 93 հայկական միջնակարգ դպրոցը:

1987 թ-ին ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը:

1988-89 թթ-ին ծառայել է խորհրդային բանակում:

1989-91թթ-ին շարունակել է ծառայությունը Հոգևոր ճեմարանում:

1991 թ-ին ծառայել է Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում որպես դպիր:

1993 թ-ի հունիսի 10-ին՝ ձեռամբ գերաշնորհ Տ. Գևորգ արքեպիսկոպոս Սերայդարյանի, ձեռնադրվել է սարկավագ:

1993 թ-ի հունիսի 17-ին ՝ ձեռամբ գերաշնորհ Տ. Գևորգ արքեպիսկոպոս Սերայդարյանի, օծվել է քահանա և ծառայել Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում:

2003թ-ի օգոստոսի 1-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի կողմից ծառայության է նշանակվել Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ՝ հետագայում ծառայելով թեմի այլ եկեղեցիներում:

2011 թ-ի հունվարի 1-ից նշանակված է ծառայության Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցում որպես հոգևոր հովվի օգնական:

2012 թ. Որպես պարգև ստացել է լանջախաչ:

2012թ-ի սեպտեմբերի 1-ից նշանակվել է Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցու լուսարարապետ:

2014 թվականի փետրվարի 24-ին արժանացել է  ծաղկյա փիլոնի:

2015 թվականի հոկտեմբերի 1-ից Տեր Հուսիկ քահանա Հարությունյանը նշանակվել է Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովվի օգնական հովիվ և Առաջնորդարանի սոցիալական ծառայության ղեկավար:

2016 թվականի մայիսի 1-ից Արժ. Տեր Հուսիկ քահանա Հարությունյանը նշանակվել է Բոլնիսի շրջանի Բոլնիս քաղաքի, Դաղեթ Խաչեն և Կիանեթ գյուղերի, ինչպես նաև Թեթրիծղարոյի շրջանի Թեթրիծղարո քաղաքի, Սամշվիլդե, Սամղրեթ, Դաղեթ, Մեծ Դուռնուկ և Փոքր Դուռնուկ գյուղերի հոգևոր հովիվ: Տեր Հուսիկ քահանա Հարությունյանին հանձնարարվել է ուրբաթ օրերին այցելել Վրաստանի կալանավայրերի Հայ Եկեղեցու հավատացյալներին:

2016 թվականի սեպտեմբերի 1-ից Արժ. Տ. Հուսիկ քհն. Հարությունյանը համատեղության կարգով նշանակվել է Մառնեուլիի շրջանի հայկական համայնքների հոգևոր հովիվ:

Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Բնակության վայրը՝ ք.Թբիլիսի:

Տ. Նարեկ Քահանա Ղուշչյան

IMGP0628

Տ. Նարեկ քահանա Ղուշչյանը /ավազանի անունը՝ Սմբատ/ ծնվել է 1974 թվականի դեկտեմբերի 21-ին, Վրաստանի Ախալցիխե քաղաքում՝ բանվորի ընտանիքում:

1980-91 թթ-ին սովորել և ավարտել է Ախալցիխեի թիվ 2 ռուսական միջնակարգ դպրոցը:

1991-95 թթ-ին ընդունվել և ուսանել է Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում:

1996 թ-ի սեպտեմբերի 27-ին՝ ձեռամբ նախկին գերաշնորհ Տ. Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանի, ձեռնադրվել է սարկավագ:

1997թ-ի մայիսի 8-ին Էջմիածնի Սուրբ Գայանե վանքում՝ ձեռամբ գերաշնորհ Տ. Գևորգ արքեպիսկոպոս Սերայդարյանի, օծվել է քահանա և անցել ծառայության Ախալցիխեի շրջանի գյուղերում որպես հոգևոր հովիվ:

2003թ-ի օգոստոսի 1-ից Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի կողմից ծառայության է նշանակվել Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում՝ որպես ծիսակատար քահանա՝ հետագայում ծառայելով թեմի այլ եկեղեցիներում:

2009 թ-ի դեկտեմբերի 28-ից նշանակված է ծառայության Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցում որպես լուսարարապետ:

2012 թ-ի փետրվարի 1-ից նշանակվել է Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ:

2015 թվականի հոկտեմբերի 1-ից Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը նշանակվել է Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ և թեմի առաջնորդի օգնական միջկրոնական, միջեկեղեցական հարաբերւթյունների և արտաքին կապերի գծով:

2016 թվականի սեպտեմբերի 1-ից Արժ. Տ. Նարեկ քհն. Ղուշչյանը նշանակվել է Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու լուսարարապետ:

Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Բնակության վայրը՝ ք. Թբիլիսի:

Տ. Սամվել քահանա Թորոսյանը

IMG 0732

Տ. Սամուել քահանա Թորոսյանը

Տ. Սամուել քահանա Թորոսյանը /ավազանի անունը՝ Սամվել/ ծնվել է 1974 թվականի մարտի 8-ին, Վրաստանի Ախալցիխե քաղաքում՝ արհեստավորի ընտանիքում:

1980-91 թթ-ին սովորել և ավարտել է Ախալցիխեի թիվ 3 հայկական միջնակարգ դպրոցը:

1993թ-ին ընդունվել է Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը:

1997 թ-ի օգոստոսի 17-ին՝ ձեռամբ գերաշնորհ Տ. Գևորգ արքեպիսկոպոս Սերայդարյանի, ձեռնադրվել է սարկավագ:

1999թ-ի մայիսի 30-ին Խոր Վիրապի եկեղեցում՝ ձեռամբ գերաշնորհ Տ. Գևորգ արքեպիսկոպոս Սերայդարյանի, օծվել է քահանա և անցել ծառայության Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում որպես հոգևոր հովիվ:

2009թ-ի դեկտեմբերի 1-ից Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի կողմից ծառայության է նշանակվել Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում՝ որպես լուսարարապետ:

2011 թ-ի հունվարի 1-ից նշանակված է ծառայության Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ:

2015 թվականի հոկտեմբերի 1-ից Տեր Սամուել քահանա Թորոսյանը նշանակվել է Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ:

Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Բնակության վայրը՝ ք. Թբիլիսի:

Տ. Վիրապ քահանա Ղազարյան

Ter Virap

Արժանապատիվ Տ. Վիրապ (Աշոտ) քհն. Ղազարյանը ծնվել է 1973թ. ք. Էջմիածնի Աղավնատուն գյուղում:

1980-1990թթ. սովորել և ավարտել է ք. Էջմիածնի Մովսես Խորենացու անվան թիվ 10 միջնակարգ դպրոցը:

1990-1998թթ. սովորել և ավարտել է Գևորգյան Հոգևոր ճեմարանը:

1998թ. հուլիս 4-ին ձեռամբ Տ. Շահե Արք. Աճեմյանի ձեռնադրվել է սարկավագ:

1998-2000թթ. Հոգևոր ծառայության է նշանակվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմում:

2000թ. նշանակվել է ՀՀ Արմավիրի թեմի Արտիմետ և հարակից գյուղերի հոգևոր պատասխանատու:

Նույն թվականին նշանակվել է Արագածոտնի թեմի առաջնորդի օգնական, միևնույն ժամանակ Ապարանի տարածաշրջանի հոգևոր պատասխանատու:

2000թ. դեկտեմբեր 25-ին պաշտպանել յ ավարտաճառ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տպարանը 1771-1920թթ» թեմայով:

2001թ. հունվար 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ձեռամբ օծվել է քահանա և փետրվար 22-ից մինչև 2015թ. հունիս ամիսը ծառայել Ապարանի հովվությունում որպես հոգևոր հովիվ:

2015թ. հուլիս 8-ին նշանակվել է Ուկրաինայի թեմի Զապորոժյե քաղաքի հոգևոր հովիվ:

2016 թվականի մայիսի 1-ից Ուկրաինայի հայոց թեմից Վիրահայոց թեմ ծառայության տեղափոխված Արժ. Տեր Վիրապ քահանա Ղազարյանը նշանակվել է Քվեմո Քարթլիի նահանգի Մառնեուլիի շրջանի Մառնեուլի քաղաքի, Միրզոևկա, Կարմիր գյուղ, Շահումյան, Դամիա, Գյուլուբաղ, Խոժոռնի, Ծոփ, Բրդաձոր, Ուլյանովկա, Խոխմել, Չանախչի, Ախքյորփի գյուղերի հոգևոր հովիվ:

2016 թվականի սեպտեմբերի 1-ից Արժ. Տ. Վիրապ քհն. Ղազարյանը նշանակվել է Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ:

Արժ. Տեր Վիրապ քահանա Ղազարյանը տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին:

Ամուսնացած է, ունի երեք զավակ:

 

Տ. Մանուկ Քահանա Զեյնալյան

IMG 0737

Տ. Մանուկ քահանա Զեյնալյանը (ավազանի անունը Գեւորգ) ծնվել է 1983թ-ի հունիսի 4-ին, ՀՀ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղում:
1991-2000
թթ-ին սովորել եւ ավարտել է տեղի Հունան Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոցը:
2000-04
թթ-ին ընդունվել եւ սովորել է Սևանի Վազգենյան Հոգևոր Դպրանոցը:
2004-06
թթ-ին շարունակել և ավարտել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան Հոգևոր Ճեմարանը:
2006
թ-ի փետրվարի 23-ին ձեռամբ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի ձեռնադրվել է սարկավագ:
2006
թ-ի հուլիսի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ.Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ նշանակվել է աշխատանքի  Մայր Աթոռի Գանձատանը որպես հսկիչ-բացատրող:
2007
թ-ի ապրիլի 15-ին Մայր Տաճարում՝ ձեռամբ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի օծվել է ամուսնացյալ քահանա:
2007
թ-ի հունիսի 1-ից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր կարգադրությամբ նշանակվել է ծառայության Վիրահայոց թեմում:
2007
թ-ի հունիսի 1-ից Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի տնօրինությամբ նշանակվել է Ախալցիխեի, Ադիգենի և Բորժոմիի հայության և Ասպինձայի շրջանի Դամալա գյուղի հոգևոր հովիվ:

2009 թ. փետրվարի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ  արժանացել է լանջախաչ կրելու պատվին:
2010
թ-ի հուլիսի 1-ից նշանակվել է Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում որպես հոգևոր հովվի օգնական:
2011
թ-ի հունվարի 1-ից նշանակվել է ծառայության Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում որպես լուսարարապետ, ուր անփոփոխ ծառայում է մինչ այժմ:

Ամուսնացած է: Ունի երեք զավակ:

Բնակության վայրը՝ ք. Թբիլիսի

Normal 0 false false false RU X-NONE X-NONE

Priest Ter-Manuk Zeinalian (baptismal name Gevorg) was born on 4 June 1983 in Lukashin village of Armavir region RA.

He studied in the local secondary school named after Hunan Avetisyan starting in 1991 and graduated in 2000.

In 2000 he entered Vazgenian Theological Seminary in Sevan and graduated in 2004.

In 2004 he continued education in the Gevorkian Theological Seminary at the Mother See of Holy Etchmiadzin and graduated in 2006.

On 23 February 2006 was ordained to the diaconate by Archbishop Nerses Pozapalyan.

On 12 July 2006 by the order of the Catholicos of All Armenians, His Holiness Karekin II he was appointed to serve as supervisor at Treasury House Museum of Mother See of Holy Etchmiadzin.

On 15 April 2007 was ordained as a secular priest by His Eminence Archbishop Hovnan Terteryan at Mother Cathedral of Holy Etchmiadzin.

On 1 June 2007 by the order of the Catholicos of All Armenians, His Holiness Karekin II he was appointed to serve in the Diocese of the Armenian Apostolic Church in Georgia.

On 1 June 2007 by the order of the Leader of the Diocese of the Armenian Apostolic Orthodox Church in Georgia, His Grace Bishop Vazgen Mirzakhanian he was appointed to serve as a Spiritual shepherd of Armenians living in Damala Village of Aspindza Region.

On 1 July 2010 he was appointed to serve as Assistant Pastor in the Cathedral of Saint George in Tbilisi.

On 1 January 2011 he was appointed to serve as a sacristan in St. Echmiadzin Church in Tbilisi, where serves invariably at present.

He is married and has two children.

Place of residence: Tbilisi, Georgia.

Cell: +995 595 91 37 46 /* Style Definitions */ table.MsoNormalTable {mso-style-name:"Обычная таблица"; mso-tstyle-rowband-size:0; mso-tstyle-colband-size:0; mso-style-noshow:yes; mso-style-priority:99; mso-style-qformat:yes; mso-style-parent:""; mso-padding-alt:0cm 5.4pt 0cm 5.4pt; mso-para-margin:0cm; mso-para-margin-bottom:.0001pt; mso-pagination:widow-orphan; font-size:11.0pt; font-family:"Calibri","sans-serif"; mso-ascii-font-family:Calibri; mso-ascii-theme-font:minor-latin; mso-fareast-font-family:"Times New Roman"; mso-fareast-theme-font:minor-fareast; mso-hansi-font-family:Calibri; mso-hansi-theme-font:minor-latin; mso-bidi-font-family:"Times New Roman"; mso-bidi-theme-font:minor-bidi;}

Տ. Տաթեվ Քահանա Մարուքյան

IMG 0718

Տ. Տաթև քահանա Մարուքյանը /ավազանի անունը՝ Արսեն/ ծնվել է 1983 թվականի հուլիսի 19-ին ՀՀ Գյումրի քաղաքում:

1990-2000 թթ. սովորել և ավարտել է Գյումրի քաղաքի Ա. Իսահակյանի անվան թիվ 26 միջնակարգ դպրոցը:

2000-2003 թթ. սովորել և ավարտել է Գյումրիի հոգևոր ընծայարանը:

2003- 2006 թթ. ընդունվել և ավարտել է Գևորգյան հոգևոր ճեմարանը:

2006թ.-ի փետրվարին՝ ձեռամբ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի, ձեռնադրվել է սարկավագ և նշանակվել ծառայության ՔԴԿ-ում:

2008 թ.-ի ապրիլին պաշտպանել է ավարտաճառ «Քրիստոնեական դաստիարակությունը ընտանիքում և հավատքի ձևավորումը երեխաների մոտ» թեմայով:

2008 թ.-ին՝ ձեռամբ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանի, ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:

2009 թ.-ի հունվարից նշանակվել է հոգևոր ծառայության Վիրահայոց թեմում որպես Ախալցիխեի շրջանի հայկական գյուղերի, Ադիգենի և Աբասթումանի շրջանների հայության հոգևոր հովիվ:

2009 թ.-ի սեպտեմբերից նշանակվել է ծառայության Վիրահայոց թեմում որպես Սամցխե-Ջավախքի Ախալքալաքի և մերձակա գյուղերի հայության հոգևոր հովիվ:

Ամուսնացած է, ունի երկու զավակներ:

Բնակության վայրը՝ Վրաստան:

Տ. Արարատ Քահանա Գումբալյան

IMG 0709

Տ. Արարատ քահանա Գումբալյանը /ավազանի անունը՝ Պետրոս/ ծնվել է 1985 թվականի հունիսի 28-ին ՀՀ Էջմիածին քաղաքում:

1992-2002 թթ. սովորել և ավարտել է Էջմիածին քաղաքի Խ. Աբովյանի անվան թիվ 4 միջնակարգ դպրոցը:

2002-2008 թթ. ընդունվել և ավարտել է Գևորգյան հոգևոր ճեմարանը:

2006 թ. դեկտեմբերին՝ ձեռամբ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի, ձեռնադրվել է սարկավագ:

2008 թ.-ի հուլիսին պաշտպանել է ավարտաճառ «Սիոն ամսագրի մատենագիտությունը 1991-2000 թթ.» թեմայով:

2008 թ. հուլիսից ծառայության է նշանակվել Երևանի Սուրբ Գր. Լուսավորիչ Մայր եկեղեցում որպես սարկավագ:

2008 թ. նոյեմբերին՝ ձեռամբ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանի,ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:

2009 թ.-ի հունվարից նշանակվել է հոգևոր ծառայության Վիրահայոց թեմում որպես Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցու, Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիի հայության հոգևոր հովիվ:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Բնակության վայրը՝ ք. Բաթումի:

Տ. Տիգրան Քահանա Մխիթարյան

IMG 0711

Տ. Տիգրան քահանա Մխիթարյանը /ավազանի անունը՝ Արթուր/ ծնվել է 1983 թվականի մայիսի 22-ին ՀՀ Գյումրի քաղաքում:

1990-2000 թթ. սովորել և ավարտել է Գյումրի քաղաքի Մ. Մաշտոցի անվան թիվ 29 միջնակարգ դպրոցը:

2000-2003 թթ. սովորել և ավարտել է Գյումրիի հոգևոր ընծայարանը:

2003-2006 թ. սովորել և ավարտել է Գևորգյան հոգևոր ճեմարանը:

2006 թ.-ին՝ ձեռամբ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի, ձեռնադրվել է սարկավագ:

2006-2007 թթ. նշանակվել է ծառայության ՔԴԿ-ում:

2007 թ.-ին պաշտպանել է ավարտաճառ «Մտավոր և ֆիզիկապես թերզարգացած երեխաների հոգևոր դաստիարակությունը» թեմայով:

2007-2009 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2009 թ. հուլիսին՝ ձեռամբ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի, ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:

2009 թ.-ի սեպտեմբերից նշանակվել է ծառայության Վիրահայոց թեմում որպես Մառնեուլիի շրջանի հայության հոգևոր հովիվ:

2010 թ.-ի հունվարից նշանակվել է ծառայության Վիրահայոց թեմում որպես Սամցխե-Ջավախքի Ախալցիխեի շրջանի հայկական գյուղերի, Ադիգենի և Աբասթումանի շրջանների հայության հոգևոր հովիվ:

2011 թ.-ի հունվարից նշանակվել է ծառայության Վիրահայոց թեմում որպես Սամցխե-Ջավախքի Ախալցիխե քաղաքի, Ախալցիխեի շրջանի Ծուղրութ, Ծիրա գյուղերի և Բորժոմիի հայության հոգևոր հովիվ:

2012թ-ի փետրվարի 1-ից նշանակվել է ծառայության Սամցխե-Ջավախքի Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղի,Սուրբ Սարգիս եկեղեցու և հարակից հայկական համայնքների հոգևոր հովիվ, ուր անփոփոխ ծառայում է մինչ այժմ:

2012 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն կաթողիկոսի օրհնությամբ արժանացել է լանջախաչ կրելու պատվին:

Ամուսնացած է, ունի երկու զավակներ:

Բնակության վայրը՝ Ախալքալաքի շրջանի գյուղ Դիլիսկա

Տ. Արմաշ Քահանա Պողոսյան

IMG 0759

Տ. Արմաշ քահանա Պողոսյանը (ավազանի անունը Վահե) ծնվել է 1981թ-ի նոյեմբերի 18-ին ՀՀ Էջմիածին քաղաքում:

1988-99թթ-ին սովորել եւ ավարտել է Էջմիածին քաղաքի թիվ 12 միջնակարգ դպրոցը:

1999-2000թթ-ին ընդունվել և սովորել է Շիրակի հոգևոր ընծայարանում:

2000-06թթ-ին սովորել և ավարտել է Մայր Աթոռի Գևորգյան Հոգևոր Ճեմարանը:

2006թ-ի փետրվարի 23-ին՝ ձեռամբ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի, ձեռնադրվել է սարկավագ:

2006թ-ից անցել է աշխատանքի Մայր

Աթոռի տնտեսական բաժնում որպես տնտեսվարի օգնական:

2007թ-ի ապրիլի 15-ին Մայր Տաճարում՝ ձեռամբ Տ. Հովնան

արքեպիսկոպոս Տերտերյանի օծվել է ամուսնացյալ քահանա:

2007թ-ի հունիսի 1-ից Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր կարգադրությամբ նշանակվել է ծառայության Վիրահայոց թեմում:

2007թ-ի հունիսի 1-ից Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի տնօրինությամբ նշանակվել է Սամցխե-Ջավախքի առաջնորդական փոխանորդության Նինոծմինդայի շրջանի հայության և ,Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ, ուր անփոփոխ ծառայում է մինչ այժմ:

Ամուսնացած է: Ունի երկու զավակ:

Բնակության վայրը՝ Սամցխե-Ջավախք, ք. Նինոծմինդա:

Տ. Թադեոս Քահանա Տեր-Մկրտչյան

IMG 0776

Տ.Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանը (ավազանի անունը Արամ) ծնվել է 1982թ-ի ապրիլի 14-ին ՀՀ Շիրակի մարզի Ազատան գյուղում:

1988-97թթ-ին սովորել եւ ավարտել է տեղի միջնակարգ դպրոցի ութամյա դասընթացը:

1997-99թթ-ին սովորել եւ ավարտել է Գյումրիի թիվ 23 ռուսական դպրոցը:

1999-2003թթ-ին ընդունվել և սովորել է Շիրակի հոգևոր ընծայարանում:

2003-06թթ-ին սովորել և ավարտել է Մայր Աթոռի Գևորգյան Հոգևոր Ճեմարանը:

2006թ-ի հոկտեմբերի 8-ին՝ ձեռամբ Տ. Փառեն եպիսկոպոս Ավետիքյանի, ձեռնադրվել է սարկավագ:

2006թ-ի հուլիս ամսից անցել է աշխատանքի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էջմիածին» ամսագրում որպես առաքիչ:

2007թ-ի նոյեմբերից հոգևոր ծառայությունը շարունակել է Շիրակի թեմում որպես սարկավագ և «Հայ Եկեղեցու Պատմություն» առարկայի պատասխանատու:

2007թ-ի հունիսի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ձեռամբ Տ. Վիգեն եպիսկոպոս Այքազյանի օծվել է ամուսնացյալ քահանա:

2007թ-ի սեպտեմբերի 1-ից, Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր կարգադրությամբ, նշանակվել է ծառայության Վիրահայոց թեմում:

2007թ-ի սեպտեմբերի 1-ից, Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի տնօրինությամբ, նշանակվել է Սամցխե-Ջավախքի առաջնորդական փոխանորդության Ախալքալաքի շրջանի Արակովա գյուղի «Սուրբ Գևորգ» եկեղեցու և հարակից գյուղերի հոգևոր հովիվ, ուր անփոփոխ ծառայում է մինչ այժմ:

Ամուսնացած է: Ունի երկու զավակ:

Բնակության վայրը՝ Սամցխե-Ջավախք, գյուղ Արակովա::

Հեռախոս. +995 595 48 75 71

Տ. Ղևոնդ Քահանա Թոփաշյան

img185

Տեր Ղևոնդ քահանա Թոփաշյան (ավազանի անունը՝ Գրիգոր) ծնվել է 1982թ. ապրիլի 17-ին Թբիլիսիում (Վրաստան)

1988-1999թթ. սովորել է Թբիլիսիի թիվ 95 հայկական միջնակարգ դպրոցում

1999թ.ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարան

2001թ.ոչ լիարժեք թողնելով ճեմարանական ուսումը՝ վերադարձել է Վրաստան

1993-2011թթ. ծառայել է Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ և Սուրբ Էջմիածին եկեղեցիներում՝ որպես դպիր:

2011թ.ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարանի (Աստվածաբանական համալսարան) քահանայից պատրաստման լսարան, որը ավարտել է 2014թ.

2013թ.դեկտեմբերի 24-ին, ձեռամբ Գերաշնորհ Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի ձեռնադրվել է սարկավագ

2014թ.սեպտեմբերի 21-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Վեհափառ Հայրապետ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, ձեռամբ գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաճարյանի, օծվել է ամուսնացյալ քահանա՝ ստանալով Տեր Ղևոնդ անունը:

2014թ.դեկտեմբերի 1-ից՝ Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալցիխե քաղաքի, Ախալցիխեի շրջանի Ծուղրութ, Ծիրա և Ճալա հայկական գյուղերի հոգևոր հովիվ:

2015 թվականի հոկտեմբերի 1-ից Տեր Ղևոնդ քահանա Թոփաշյանը նշանակվել է Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցու լուսարարապետ:

2016 թվականի սեպտեմբերի 1-ից Արժ. Տ. Ղևոնդ քհն. Թոփաշյանը նշանակվել է Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ծալկայի շրջանի հայկական համայնքների հոգևոր հովիվ:

Ամուսնացած է, ունի երկու տղա և մեկ դուստր:

Տ. Թորգոմ քահանա Վարդանյան

Ter Torgom

Տեր Թորգոմ քահանա Վանդանյանը (ավազանի անունը՝ Արտակ Վարդանյան) ծնվել է 1986 թվականի հոկտեմբերի 25-ին, ՀՀ Արմավիրի մարզի ք. Էջմիածնում:

Հաճախել է Էջմիածնի Երվանդ Օտյանի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցը, զուգահեռաբար սովորել է կիրակնօրյա դպրոցում:

2001 թվականի հոկտեմբերի 9-ին ուսանելու է մեկնել Երուսաղեմի Հայոց Պատրիարքությանը պատկան Ալեք և Մարի Մանուկյանների անվան ժառանգավորաց Վարժարան և Ընծայարան:

2009 թ-ին ավարտելով ուսումը ներկայիս պատրիարք Ամենապատիվ Տեր Նոււրհան արքեպս. Մանուկյանի ձեռամբ ձեռնադրվել է սարկավագ:

2009-2012 թ.թ. որպես սարկավագ հոգևոր ծառայության է նշանակվել Երուսաղեմի Սբ. Հարություն Տաճարում:

2012-2014 թ.թ. ծառայությունը շարունակել է Բեթղեհեմի Սբ.Ծննդյան տաճարում:

2014 թ. փետրվարի 5-ին տեղափոխվել է Հայաստան և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ և օրհնությամբ ընդգրկվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության կազմում:

2014 սեպտեմբերի 23-ին, որպես սարկավագ հոգևոր ծառայության է նշանակվել ք.Էջմիածնի Սբ. Շողակաթ վանքում:

2015 թ. հուլիսի 26-ին, ձեռամբ Գերշ. Տեր Վարդան եպս. Նավասարդյանի արժանացել է քահանայական ձեռնադրության և օծման:

2015 թվականի սեպտեմբերի 15-ից նշանակվել է Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալցիխեի շրջանի Ծուղրութ, Ծիրա, Ճալա, Մեծ Պամաճ, Օրալ, Ղուլալիս, Սազել գյուղերի, Աբասթուման, Վալե ավանների հոգևոր հովիվ: Ծուղրութ գյուղի Սուրբ Սիոն (Սուրբ Հակոբ) եկեղեցին հաստատել՝ որպես հովվության կենտրոն:

Ամուսնացած է, ունի արու զավակ: