1

fb you od

ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԳԵՎՈՐ-ԿՐՈՆԱԿԱՆ, ԿՐԹԱ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ, ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

PNGՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԳԵՎՈՐ-ԿՐՈՆԱԿԱՆ, ԿՐԹԱ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ, ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

2016 թվականին Վիրահայոց թեմի գործունեությունն իրականացվել է Առաջնորդարանի, թեմի Իրավական հարցերի և համագործակցության, Կրթության, Մամլո և լրատվության, Մշակույթի, Երիտասարդության հարցերի, Ֆինանսական, Վարչատնտեսական բաժինների, կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնների և Սամցխե-Ջավախքի ու Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության հետևողական և ծրագրված աշխատանքների միջոցով:

Հաշվետու տարին բեղմնավոր էր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի համար: Թեմի գործունեությունը բազմակողմանի էր, հագեցած հոգևոր և աշխարհիկ տարբեր ոլորտների աշխատանքով, որին ներգրավված էին ինչպես հոգևոր ծառայողները, այնպես էլ Թեմի պաշտոնեությունը՝ թեմակալ առաջնորդի գլխավորությամբ:

Ներկայացնում ենք Վիրահայոց թեմի 2016 թվականի հոգևոր-կրոնական, կրթա-մշակութային, երիտասարդական, տեղեկատվական և քարոզչական գործունեության հաշվետվությունը:

 

ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԳԵՎՈՐ-ԿՐՈՆԱԿԱՆ, ԿՐԹԱ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ, ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

PNGՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԳԵՎՈՐ-ԿՐՈՆԱԿԱՆ, ԿՐԹԱ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ, ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

2015 թվականը հիրավի բեղմնավոր տարի էր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի համար: Թեմի գործունեությունը եղել է բազմակողմանի, հագեցած տարբեր ոլորտների աշխատանքով, որին ներգրավված էին ինչպես հոգևոր ծառայողները, այնպես էլ Թեմի պաշտոնեությունը՝ թեմակալ առաջնորդի գլխավորությամբ:

Հաշվետու տարում Թեմում գործունեությունն իրականացվել է Առաջնորդարանի, թեմի Իրավական հարցերի և համագործակցության, Կրթության, Մամլո և լրատվության, Մշակույթի, Երիտասարդության հարցերի, Ֆինանսական, Վարչատնտեսական բաժինների, կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնների և Սամցխե-Ջավախքի ու Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության հետևողական և ծրագրված աշխատանքների միջոցով:

Ներկայացնում ենք Վիրահայոց թեմի 2015 թվականի հոգևոր-կրոնական, կրթա-մշակութային, երիտասարդական, տեղեկատվական և քարոզչական գործունեության հաշվետվությունը:

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

PNG

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Գերաշնորհ Սրբազան Հայր,
Մեծարգո պարոն Դեսպան,
Հոգեշնորհ Հայր Սուրբ,
Արժանապատիվ քահանա հայրեր,
Հարգելի Հանձնախմբի և «Հայարտուն» կենտրոնի հիմնադիր անդամներ, պատվարժան հյուրեր,
Սիրելի գործընկերներ,
Նախորդ դարի սկզբին Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայոց ցեղասպանությունը համայն աշխարհի հայության ճակատագրի մասն է: Ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին աշխարհասփյուռ հայությունը, համախմբվելով Մայր Հայրենիք Հայաստանում ձևավորված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի շուրջ, պատրաստվեց 2015 թվական ոտք դնել.

  • հիշելով,
  • հատուցում և դատապարտում պահանջելով,
  • երախտագիտությամբ այն պետությունների և ժողովուրդների հանդեպ, ովքեր ապաստան տվեցին ցեղասպանությունից փրկված հայությանը, ովքեր ճանաչեցին ու դատապարտեցին ոճրագործությունը,  
  • սրբադասված նահատակների հանդեպ պարտավորությամբ,
  • համայկական ձեքբերումներով:

2014 թվականի ապրիլին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի Առաջնորդ Գերշ.Տ.Վազգեն եպս. Միրզախանյանի նախագահությամբ և Վրաստանում ՀՀ դեսպանության անմիջական մասնակցությամբ, ձևավորվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող տարածաշրջանային Վրաստանի հանձնախումը, որի անդամներ դարձան Վրաստանի հայազգի պատգամավորները, պետական պաշտոնյաներ, համայնքային, շրջանային, տարածաշրջանային առաջնորդներ: Հանձնախմբի գումարած յոթ նիստերի ընթացքում կազմվել, քննարկվել ու համակարգվել են աշխատանքային ծրագրերը, բարձր մակարդակով իրականացվել են միջոցառումները, որոնց մասնակից են դարձել տասնյակ հազարավոր մարդիկ, դիվանագիտական տարբեր կառույցների ներկայացուցիչներ: 100-ից ավել միջոցառումները եղել են տարբեր բնույթի.

  • տեղադրվել, բացվել ու օծվել են խաչքարեր (12 խաչքար),
  • քույր եկեղեցիներում անցկացվել են հիշատակի երեկոներ և էկումենիկ աղոթքներ (4 հիշատակի երեկո),
  • կազմակերպվել է ցեղասպանության նահատակների սրբադասման արարողության ուղիղ հեռարձակում թեմի բոլոր եկեղեցիներում,
  • նամակներ են հղվել վրացական Կառավարությանը՝ Ցեղասպանության փաստը ճանաչելու և դատապարտելու կոչով,
  • Վրաստանի Խորհրդարանի հայազգի պատգամավորները Խորհրդարանում ձայն են բարձրացրել Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու և դատապարտելու կոչով,
  • ՀՀ դեսպանության աջակցությամբ Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաները Հայաստանում մասնակցել են Հայոց ցեղասպանության փաստը լուսաբանող գիտաժողովների,
  • անցկացվել են ցուցահանդեսներ, գեղարվեստական երեկոներ, թատերական ներկայացումներ, կազմակերպվել են թեմային վերաբերով գեղարվեստական և վավերագրական ֆիլմերի ցուցադրություն, լույս են տեսել պատմությունը լուսաբանող գրքեր, պարբերական մամուլի հատուկ համարներ, կազմակերպվել են շնորհանդեսներ, հանդիպումներ ցեղասպանությունը վերապրածների հետ, ուխտագնացություններ դեպի Պատմական Հայրենիք, դեպի Կարս, Անի (շուրջ 50 միջոցառում)...

Միջոցառումները կազմակերպել և համակարգել են.

  • Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդարանը,Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունը, Բաթումիի հոգևոր հովվությունը, «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդության կենտրոնը, «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնը (41-ից ավել միջոցառում)
  • Վրաստանի հայազգի պատգամավորները
  • Վրաստանում ՀՀ դեսպանությունը (2 միջոցառում)
  • Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը (1 ներկայացում)
  • «Վրաստան» թերթը (1 հատուկ համար)
  • «Վրաստանի Հայ Համայնք» կազմակերպությունը (7 միջոցառում)
  • Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը (21 միջոցառում)
  • Ախալցիխեի երիտասարդական կենտրոնը (12 միջոցառում)
  • Նինոծմինդայի շրջանի մշակույթի բաժինը, ՎՀԳ «Վերնատուն» միությունը (10-ից ավել միջոցառում)
  • Ծալկայի Աշուղ Հավասու անվան կրթամշակութային և երիտասարդական կենտրոնը (2 միջոցառում)
  • Աջարիայի հայ համայնքը (3 միջոցառում)

Միջոցառումների կազմակերպման աշխատանքներին մասնակցել են նաև Վրաստանի տարբեր կառույցներ, այս թվում.

  • Վրաստանի հայ նկարիչների միությունը,
  • Վրաստանի հայ երաժիշտների միությունը,
  • Վրաստանի հայ մտավորականների միությունը,
  • Հայկական գիտահետազոտական կենտրոն Վրաստանում ասոցիացիան,
  • Երևանի «Սարգիս Մուրադյան» պատկերասրահը,
  • ՎՀՕՄ-ի Վարչությունը,
  • Նինոծմինդայի «Փարվանա» հեռուստաընկերությունը:

Միջոցառումներին մասնակից են դարձել բոլոր հայ ընտանիքները, հայ ընտանիքների բոլոր անդամները՝ մեծից փոքր...
Հանձնախմբի աշխատանքային ծրագրերը, կատարված աշխատանքների մասին համառոտ տեղեկատվությունը գրանցվել, համակարգվել է հանձնախմբի քարտուղարությունում և առաքվել հանձնախմբի բոլոր անդամներիին: Այս պահի դրությամբ արձանագրված է հանձնախմբի բոլոր նիստերի ընթացակարգը, արխիվացվել է պաշտոնական նամակագրությունը:
Հանձնախմբի կատարած աշխատանքները լուսաբանվել են տարբեր լրատվական ծառայությունների կողմից:
Ներկա շնորհանդեսը պատրաստվել է մեզ առաքված նյութերի, ինչպես նաև Վիրահայոց թեմի, Վրաստանի հայ համայնքի, Ախալցիխեի երիտասարդական կենտրոնի պաշտոնական կայքերի, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության, Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցու, Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային երիտասարդական կենտրոնի, «Վրաստան» թերթի, Պետրոս Ադամյանի անվան պետհայդրամ թատրոնի վեբ-էջերի նյութերի հիման վրա:
Նշենք, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցը ոգեկոչող եկեղեցական արարողություններ են կատարվել թեմի բոլոր եկեղեցիներում, սույն շնորհանդեսից դուրս՝ տասնյակ միջոցառումներ են անցկացվել  Թբիլիսիի, տարածաշրջանների տարբեր մշակութային սրահներում, հանրային կրթօջախներում:
Կատարված աշխատանքների մասին տեղեկատվությունը պարբերաբար հղվել է Կենտրոնական հանձաժողովին: Հանձնաժողովի կողմից բարձր են գնահատվել վիրահայության հետևողականությունը, Վրաստանում անցկացվող միջոցառումների մասշտաբայնությունը և կազմակերպվածությունը: 2015 թվականի սեպտեմբերի 26-ին, Սփյուռքի համայնքներում միջոցառումները պատշաճ կազմակերպելու և անցկացնելու գործում ներդրած ավանդի համար, ՀՀ նախագահի հրամանագրով , Վրաստանի հանձնախումը պարգևատրվեց շնորհակալագրով: Շնորհակալագիրը ստացավ հանձնախմբի նախագահ, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:  

Վրաստանի հանձնախմբի քարտուղարություն
Գիսանե Հովսեփյան
26.02.2016թ.
«Հայարտուն» կենտրոն, Թբիլիսի