1eng

 

fb you od

Վարչա-տնտեսական բաժին – տնօրեն՝ Կարեն Երիցյան PDF Print E-mail

Վիրահայոց թեմի վարչա-տնտեսական բաժնի գործառույթներից է Վրաստանի հայաբնակ վայրերում կազմակերպել և վերահսկել   գործող և չգործող եկեղեցիների շին-վերանորոգման աշխատանքների ընթացքը, ժամանակին լուծել ծառացած խնդիրները և օժանդակել աշխատանքների կանոնավոր իրականացմանը: Այս բաժնի պարտականություններից է նաև նորակառույց և վերանորոգված եկեղեցիների օծման և վերաօծման կազմակերպումը:
Ներկայումս վերոնշյալ բաժնի վրա է դրված «Նորաշեն» եկեղեցու վերականգնողական աշխատանքների վերահսկումը: Վարչա-տնտեսական բաժինը իրականացնում է նաև Հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնի բարեկարգման աշխատանքները:

Բաժնի գործունեության մեջ է մտնում նաև Թեմի տնտեսական հարցերի և խնդիրների ժամանակին լուծումը, մատակարարումների ճիշտ կազմակերպումը, ավտոտնտեսության և պահեստի գործունեությունը:
Այս բաժնի ամենօրյա աշխատանքի արդյունքում ապահովվում է Թեմի առանց խաթարումների և հստակ գործունեությունը:
Վարչա-տնտեսական բաժինը ղեկավարում է այս ոլորտում երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող, հմուտ կազմակերպիչ, բանիմաց տնտեսվար Կարեն Երիցյանը, ով  իր պարտականություններին վերաբերում է մեծ պատասխանատվությամբ:
Նրա բաժնի մեջ են մտնում ավտոտնտեսությունը և պահեստը, պահակային ծառայությունը, մատակարարման ծառայությունը, թեմական և եկեղեցական կառույցների շին-վերանորոգությունը և տնտեսական սպասարկումը, Թեմական կառույցների սան-տեխնիկական և խոհանոցային աշխատանքները: Կարեն Երիցյանի էլ.-փոստի հասցեն է՝ This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it

 
Ֆինանսական բաժին- տնօրեն Մարգարիտա Կիրակոսյան PDF Print E-mail

Ֆինանսական բաժնի գործառույթն է Առաջնորդարանի, Ընդհանուր առաջնորդական փոխանորդության, Եկեղեցիների, Թբիլիսիի  «Հայարտուն», «Հովհաննես Թումանյանի տուն», Բաթումի «Ալեքսանդր Մանթաշյանց», Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ», Ռուսթավի «Սբ. Գրիգոր Նարեկացի» կենտրոնների և Խոջիվանքի Մեծաց մեծերի Պանթեոնի հաշվապահությունը:Բաժինը կազմակերպում է հաշվապահությունը և հաշվետարությունը, ապրանքանյութական ապրանքների մանրածախ առևտրի, պահեստի հաշվառման, հիմնական միջոցների գույքագրման և թեմի ֆինանսական որևէ այլ գործարք, իրականացումը և հաշվապահական ձևակերպումը:
Ֆինանսական բաժինը կազմում է թեմի տարեկան բյուջեն, ֆինանսական ծրագրերը, նպատակային ֆինանսավորումների ծրագրերը և ներկայացնում է հաստատման համապատասխան կազմակերպություններին, նախարարություններին և թեմի հոգաբարձուների խորհրդին:
Ֆինանսական բաժինը թեմի առաջնորդին է ներկայացնում ամենամսյա, եռամսյակային, կիսամյակային և տարեկան գործունեության և ֆինանսական հաշվետվություններ, նպատակային ֆինանսավորումներով կատարած աշխատանքների և ֆինանսական հաշվետվությունները, պատրաստում է կիսամյակային և տարեկան ֆինանսական և ընդհանուր գործունեության մանրամասն հաշվետվություններ և ներկայացնում է տարեվերջյան թեմական հաշվետու ժողովին: Ապահովում է ֆինանսական բոլոր գործարքների ժամանակին իրականացումը համապատասխան փաստաթղթային հիմքերով:
Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային» կենտրոնի հաշվապահությունը վարում է Ալիսա Գրիգորյանը:
Ֆինանսական բաժնի տնօրենն է Մարգարիտա Կիրակոսյանը: Նա ունի երկարատև աշխատանքային ստաժ: 1996-2000թթ. համատեղության կարգով աշխատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության և Քարոզչության կենտրոնում որպես հաշվապահ-գանձապահ, Արագածոտնի թեմում որպես գլխավոր հաշվապահ: 2002թ.-ից մինչ օրս աշխատում է Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմում որպես ֆինանսական բաժնի տնօրեն: Էլեկտրոնային փոստի հասցեն է՝ This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it

 
Երիտասարդության հարցերի բաժին – տնօրեն Վալերի Բադալյան PDF Print E-mail

Թեմի երիտասարդական բաժինը կոչված է Եկեղեցու շուրջը համախմբել   Վրաստանի հայ երիտասարդությանը, օժանդակել նրանց հայեցի դաստիարակությանը և սերմանել նվիրվածություն ազգապահպանության վեհ գաղափարներին: Այդ նպատակին է ծառայում Եկեղեցիների երիտասարդական միությունների միավորումը: Օր-օրի ծավալվում և լայն թափ է ստանում երիտասարդական միությունների գործունեությունը:
Երիտասարդական հարցերի բաժնի նպատակներից մեկը երիտասարդ առաջնորդներ դաստիարակելն է: Այդ ուղղությամբ կազմակերպվում են տարբեր սեմինարներ, կոնֆերանսներ, որոնց մասնակցում են ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ հայաբնակ շրջանների երիտասարդները: Նմանատիպ սեմինարները, վարժանքները և կոնֆերանսները նպաստում են տեղերում համայնքային կյանքը աշխուժացնելուն, միջոցառումներ կազմակերպելուն, երիտասարդի օրը շրջանում, գյուղում հետաքրքիր և բովանդակալից դարձնելուն:
Երիտասարդական հարցերի բաժինը նաև հետաքրքրված է հայ երիտասարդի քաղաքացիական դաստիարակությամբ: Վրաց հասարակությանը ինտեգրվելու նպատակով իր իրավունքների և պարտականությունների հստակ իմացությանը   նպաստում են «Հայարտուն» կենտրոնում կազմակերպված ամենշաբաթյա դասախոսությունները հայոց Եկեղեցու և հայ ժողովրդի պատմությունից և քաղաքացիական դաստիարակությունից:   Վրաստանի տարբեր շրջանների հայ երիտասարդների մասնակցությամբ իրականացվում են ճանաչողական   ուխտագնացություններ Վրաստանի պատմական վայրեր, մայր հայրենիք և Արցախ:
Երիտասարդական միության գործունեության մեջ մտնում են նաև տարբեր բուհերում սովորող հայ երիտասարդների համախմբումը, դպրոցական-պատանեկան միությունների հետ տարվող աշխատանքները, ամառային ճամբարային կյանքի կազմակերպումը և սկաուտական ծրագրերին մասնակցությունը, երգի-պարի խմբերի գործունեությունը, սպորտի տարբեր ձևերից միջոցառումների անցկացումը Վիրահայոց թեմի «Հայարտուն» գավաթի համար:  
Երիտասարդական կազմակերպության ազգանվեր պարտքն է Հայ գրողների և հասարակական գործիչների Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնի, Վերեի գերեզմանատան խնամքը: Երիտասարդների կամավորական խմբերը կազմակերպում են բարեկարգման շաբաթօրյակներ, անցկացնում ծառատունկ, հետևում անցյալի արժեքների իրավիճակին:
Երիտասարդական բաժինն ունի իր ենթաբաժինները, որոնց ղեկավարների միջոցով կատարվում է աշխատանքների համակարգում, նորանոր ծրագրերի կանխագծում, նախագծերի մշակում և իրականացում: Դրանք են.
Ուսանողական միություն – պատասխանատու՝ Նինա Սերոպովա,
«Արի տուն», ամառային ճամբարային ծրագրեր և սկաուտներ – պատասխանատու՝ Վալերի Բադալյան,
Երիտասարդական բաժնին կից գործում են հետևյալ ենթաբաժինները.
1. Բուժակների ակումբ
2. Պատմասերների ակումբ

Ավանդաբար կազմակերպվում են մրցաշարեր ֆուտբոլից՝ «Հայարտան» գավաթի , ինչպես նաև շախմատից՝ «Տիգրան Պետրոսյան» գավաթի համար
Վիրահայոց թեմի երիտասարդական հարցերի բաժինը սերտորեն համագործակցում է Վրաստանի Սպորտի և երիտասարդության հարցերի, Մշակույթի, Կրթության և գիտության նախարարությունների հետ: Սերտ են կապերը նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի, ՀՀ Սփյուռքի, ՀՀ Մշակույթի, ՀՀ կրթության և գիտության նախարարությունների հետ: Բաժինը մասնակցում է նրանց նախագծերին, ինքն էլ հանդես գալիս տարբեր նախաձեռնություններով և առաջարկում նախագծեր, իրականացնում համատեղ ծրագրեր:
Բաժնի տնօրենն է Վալերի Բադալյանը: Նա ավարտել է Թբիլիսիի պետական տեխնիկական համալսարանը: Մասնագիտությամբ համակարգչային ծրագրավորող, կայք-էջի դիզայներ է, ղեկավարում է մամլո և լրատվության բաժնի Էլեկտրոնային լրատվության ծառայությունը: Ակտիվ է, ունի հասարակական գործունեության փորձ և հակում: Կարողանում է իր շուրջը համախմբել երիտասարդների և ղեկավարել նրանց շրջանում աշխատանքը, ինքն էլ ակտիվորեն մասնակցում է   այդ աշխատանքների իրականացմանը: Նրա էլ.- փոստն է՝ This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it

 
Մշակույթի բաժին – տնօրեն Լևոն Չիդիլյան PDF Print E-mail

Մշակույթի բաժնի գլխավոր նպատակն է Վրաստանում պահել և զարգացնել   ազգային արվեստը, հավուր պատշաճի ներկայացնել ձեռքբերումները, սերունդներին փոխանցել ժողովրդական ավանդություններն ու սովորությունները, խորացնել դարերի պատմություն ունեցող հայ և վրաց մշակութային կապերը: Մշակույթի բաժինը, որի ենթակայության ներքո գործում են Թբիլիսիի «Հայարտուն», Բաթումի «Ալեքսանդր Մանթաշյանց», Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» և Ռուսթավի քաղաքի «Սբ. Գրիգոր Նարեկացի» հոգևոր, կրթամշակութային և երիտասարդության կենտրոնները, կազմակերպում և համակարգում է տարբեր մշակութային խմբերի գործունեությունը, կենտրոնի շուրջը շնորհալի անհատների համախմբումը, ինչպես տեղական, այնպես էլ մասշտաբային միջոցառումների անցկացումը և այլն: Մշակույթի բաժինը սերտորեն համագործակցում է Վրաստանի Մշակույթի, Կրթության և գիտության նախարարությունների, Թբիլիսիի քաղաքապետարանի, տեղական և մշակութային հասարակական կազմակերպությունների, համայնքային կառույցների, ՀՀ Մշակույթի, Սփյուռքի նախարարությունների հետ, ակտիվորեն մասնակցում է նրանց նախագծերին, ինչպես նաև ինքը հանդես գալիս տարբեր ծրագրերի նախաձեռությամբ:
Մշակույթի բաժինը, կազմավորվելով դեռևս 2005 թվականին մի խումբ   գործիչների կողմից, ձեռնամուխ եղավ Թեմում մշակութային կյանքի աշխուժացմանը: Սկզբնավորվեց և ավանդույթի ուժ ստացավ Թեմի եկեղեցիների բակերում ազգային և եկեղեցական տոների՝   Սուրբ Սարգսի, Տյառնընդառաջի, Միջինքի, Համբարձման, Երեխաների պաշտպանության օրվա, Մայիսյան եռատոնի և Վարդավառի նշումը:
Մշակույթի բաժինը համապատասխան աշխատանք կատարելով, իր շուրջն է համախմբում Թբիլիսիի տարբեր համույթներին և ստեղծագործական խմբակներին, կազմակերպում նրանց մասնակցությունը Վրաստանում և Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվող փառատոներին և մրցույթներին, տարբեր միջոցառումներին: Բաժինը աջակցում է հայաբնակ շրջաններում տարբեր միջոցառումներ   կազմակերպելուն, հոգ տանում տեղերում մշակութային խմբերի ձևավորման և զարգացման մասին:  
Թեմի մշակույթի բաժինը ղեկավարում է Վրաստանի Շոթա Ռուսթավելու անվան պետական թատերական համալսարանի շրջանավարտ Լևոն Չիդիլյանը: Վերջինս իր աշխատանքային կենսագրությունն սկսել է Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայպետդրամայի   թատրոնի և կինոյի դերասանի մասնագիտությամբ: Նա այսօր էլ արվեստի գործչի իր ողջ կարողությամբ նվիրված է Վրաստանում հայ մշակույթի զարգացմանը, հայ-վրացական մշակութային կապերի խորացմանը: Նրա էլեկտրոնային հասցեն է. This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it :

 
Մամլո և լրատվության բաժին – տնօրեն՝ Սուսաննա Խաչատրյան PDF Print E-mail

Վիրահայոց թեմի մամլո և լրատվության բաժինն իրականացնում է Վիրահայոց Թեմի և նրա հովանու ներքո գործող Թբիլիսիի «Հայարտուն», «Հովհաննես Թումանյանի տուն», Բաթումի «Ալեքսանդր Մանթաշյանց», Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ», Ռուսթավի «Սբղ Գրիգոր Նարեկացի»  հոգևոր, մշակութային, կրթական և երիտասարդական կենտրոնների  գործունեության լուսաբանում,   տեղեկատվության կազմակերպում ու տարածում չորս լեզուներով, ինչպես նաև ծավալում է քարոզչական գործառույթներ հասարակության զանազան շրջանները հոգևոր արժեքներին, քրիստոնեության խորհուրդներին, եկեղեցական գործունեությանը ծանոթացնելու նպատակով:

Մամլո դիվանի գործունեության մեջ են մտնում հեռուստա-ռադիոսյուժեների կազմակերպումը, մամուլում և էլեկտրոնային լրատվամիջոցներում հոգևոր թեմաների շուրջ նյութերի հրապարակումը: Մամլո դիվանի գործունեությանն է պատկանում նաև տարբեր լեզուներով թեմի կայք-էջի հարստացումը,   նորությունների տեղադրումը, նյութերի թարմացումը,   հայտարարությունների և հրավերքների տեքստերի կազմակերպումը: Լրատվական բաժինն իր էլեկտրոնային էջերով չորս լեզուներով տարածում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նորությունները, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիպումները, ուղևորությունները, աստվածապաշտ գործունեությունը, բարեգործական ձեռնարկումները:
Աշխատանք է տարվում Սփյուռքի մյուս թեմերի և համայնքների բազմաբնույթ գործունեությանը հասարակության ավելի մեծ լսարաններին իրազեկ պահելու ուղղությամբ: Տարբեր լրատվամիջոցների հետ աշխույժ համագործակցությամբ պարբերաբար լուսաբանվում են հոգևորականների կողմից իրականացվող սոցիալական ծրագրերը, եկեղեցական տոների խորհուրդները, հնչում է հոգևորականների կարծիքը և վերաբերմունքը հասարակական խնդիրներին: Մամլո դիվանը տպագրում և տարածում է քարոզչական թերթոններ եկեղեցական տոների, խորհուրդների, երիտասարդական միությունների վերաբերյալ: Մամլո դիվանի պատասխանատվությամբ գործում են թեմի պաշտոնական համացանցային կայքերը.

Ա.www.armenianchurch.ge
Բ. This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it
Գ. www.facebook.com/officialhayartun
Դ. www.odnoklassniki.ru/officialhayartun
Ե. www.youtube.com/user/Hayartun
Թեմի պաշտոնական կայք-էջը գործում է չորս լեզուներով՝ հայերեն, վրացերեն, անգլերեն և ռուսերեն: Բոլոր նյութերը թարգմանվում են և տեղադրվում էջում:
Բաժնի էլեկտրոնային ծառայությունը ապահովում է լրատվության արագ տարածումը և մատուցումը լրատվական աղբյուրներին և գործակալություններին, ինչպես նաև կատարվում է SMS հաղորդագրությունների միջոցով Թեմի տարբեր միջոցառումների մասին նախնական իրազեկում:
Լրատվական բաժինը պատրաստում է տեսահաղորդաշար: 4-8 րոպե տևողությամբ տեսագրությունները և սյուժեները տեղադրվում են կայք էջում և սոցիալական ցանցերում:
Բաժինը տարբեր միջոցառումներից կազմած տեսանյութը և հաղորդագրությունը հղում է ՀՀ Հանրային , «Շողակաթ», «Արմենիա ՏՎ», «Շանթ» և «Կենտրոն»   հեռուստաալիքներին:
Բաժնի աշխատակիցներն են.
1.Էլեկտրոնային ծրագրի ղեկավար – Վալերի Բադալյան
2. Օպերատոր-մոնտաժող – Գևորգ Պողոսով
3. Վրացերենի թարգմանչուհի – Զոյա Մխիթարյան
4. Ռուսերենի և անգլերենի թարգմանիչ – Մարինա Սարգսյան
Թեմի մամլո և լրատվության բաժինը ղեկավարում է Սուսաննա Խաչատրյանը: Վերջինս ունի շուրջ չորս տասնամյակի լրագրողական աշխատանքի փորձ: Երկար տարիներ ղեկավարել է Վրաստանի հանրային ռադիո և հեռուստահաղորդումների հայերեն ծրագիրը, վարել է տարածաշրջանային հեռուստատեսության հայերեն հաղորդումը: Նրա էլէկտրոնային փոստի հասցեն է. This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it

 
Կրթության բաժին – տնօրեն Եվգենյա Մարկոսյան PDF Print E-mail

Հայ գենոֆոնդը ամուր պահելու անփոխարինելի պայմանը հայոց լեզվի, գրի, գրականության, կրոնի և մշակույթի պահպանումը և սերունդներին փոխանցելն է:
Վիրահայոց թեմի կրթական բաժնի հիմնական նպատակը ազգային ինքնության պահպանությունը՝ հայապահպանությունն է:
Թբիլիսիում տասնամյակներ շարունակ չի գործել ոչ մի նախադպրոցական կրթական հաստատություն: 2011 թվականի հոկտեմբերից Վիրահայոց թեմի առաջնորդի նախաձեռնությամբ և հովանավորությամբ սկսեց գործել «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանն իր 8 աշակերտով: Այսօր նախակրթարանում սովորում է 50 երեխա: Գործում է երկու խումբ՝ ավագ և կրտսեր: Երեխաների դաստիարակության գործում զբաղված են երեք ուսուցիչ և մեկ դայակ: Օրն սկսվում է եկեղեցու ներսում ժամերգությանը մասնակցությամբ և քահանաների օրհնությամբ:
Նախակրթարանի հիմնական նպատակներն են պահպանել և ամրապնդել երեխայի ֆիզիկական, բարոյական և հոգեկան առողջությունը, հետևել երեխաների ներդաշնակ զարգացմանն ու դաստիարակությանը:Այս ամենից բացի՝ նախակրթարանի գործունեության կարևորագույն նպատակն է՝ երեխաներին նախապատրաստել և ուղղորդել հայկական դպրոցներ:Թերևս մանուկներն այստեղ սովորում են գրաճանաչություն, հայերեն խոսք, թվաբանւթյուն, վրացերեն, անգլերեն, կերպարվեստ, երգ, պար, ստանում են քրիստոնեական դաստիարակություն:
Վիրահայոց թեմի հովանավորությամբ գործող նախակրթարաններ են.
 Թբիլիսիի «Սուրբ Մովսես Խորենացի» - ղեկավար Եվգենյա Մարկոսյան, ուսուցիչներ՝ Մետաքսյա Ղազարյան, Անի Զեյնալյան, Մարիա Աբուլյան, Սուրեն Աբրամյան, Իվանե Մկրտչյան,
Ախալքալաքի շրջանի Արակովայի Սուրբ Գևորգ եկեղեցու «Խրիմյան հայրիկ» - տնօրեն Տեր Թադևոս Տեր-Մկրտչյան, ուսուցիչ Նարինե Տեր-Մկրտչյան,
Բաթումի «Ալեքսանդր Մանթաշյանց» կենտրոնի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» - տնօրեն Սոնա Հովհաննիսյան, ուսուցիչներ Դիանա Հակոբյան, Գայանե Գալստյան :
Վիրահայոց թեմում գործում են նաև հայերենի ուսուցման մեկօրյա դպրոցներ, որոնց նպատակն է սովորեցնել հային իր մայրենի լեզուն, ծանոթացնել հայոց եկեղեցու և հայ ժողովրդի պատմությանը:
Կիրակնօրյա դպրոցների հիմքը Թբիլիսիում դրվել է դեռևս քսան տարի առաջ Վիրահայոց թեմի առաջնորդ երջանկահիշատակ Տեր Գևորգ արքեպիսկոպոս Սերայդարյանի կողմից:
Ներկայումս մեկօրյա դպրոցները երկուսն են, որտեղ սովորում են շուրջ 200 տարբեր հասակի հայորդիներ:
Ծրագիրը մեկօրյա դպրոցներում երկամյա է: Ուսումնական ծրագիրն ավարտելուց հետո շրջանավարտներին տրվում է վկայագիր:
Մեկօրյա դպրոցներն են՝
Թբիլիսիի Սուրբ Գրիգոր Նարեկացի շաբաթօրյա դպրոցը - ուսուցչուհի Թամարա Գաբոյան, Ռևիկ Կարապետյան
Թբիլիսիի «Սուրբ Եղիա մարգարե» կիրակնօրյա դպրոցը – ուսուցչուհի Ռոզա Զոհրաբյան, Ռևիկ Կարապետյան
Բաթումի «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» դպրոցը – ուսուցչուհիներ Սաթենիկ Դանիելյան, Սոնա Հովհաննիսյան
Օզուրգեթիի «Սբ. Սահակ Պարթև» դպրոցը – ուսուցչուհի Սաթենիկ Դանիելյան
Ռուսթավի «Սբ. Գրիգոր Նարեկացի» կենտրոնի «Սուրբ Եղիշե» դպրոց- ուսուցչուհի Մարգարիտա Շատարևյան
Թեմի առաջնորդարանի աջակցությամբ նշված ուսումնական հաստատությունների ուսուցիչները մասնակցում են Հայաստանի Հանրապետության Սփյուռքի, Կրթության և գիտության նախարարությունների կողմից կազմակերպվող ուսուցիչների վերապատրաստման ամենամյա դասընթացներին:
Վիրահայոց թեմի կրթական բաժինը, համագործակցությամբ Վրաստանի կրթության և գիտության նախարարության ազգային ծրագրերի համակարգման բաժնի հետ, կազմակերպում է Վրաստանի տարածքում գործող հայկական դպրոցներին ՀՀ կրթության նախարարության կողմից դասագրքերով ապահովման հարցը:
Վիրահայոց թեմի կրթական բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը մասնագիտությամբ մանկավարժ է: Դեռևս ուսանողական տարիներին դասավանդել է Թբիլիսիի թիվ 110 դպրոցի տարրական դասարաններում: Այնուհետև 10 տարի աշխատել է թիվ 95 դպրոցում՝ որպես կազմակերպիչ և հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի:
Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում բացված նախակրթարանում սկսել է աշխատել որպես ուսուցիչ և պատասխանատու: Այժմ թեմի կրթական բաժնի տնօրենն է: Եվգենյա Մարկոսյանի էլ.-փոստն է՝ This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it :

 
Իրավական հարցերի և համագործակցության բաժին - տնօրեն Միքայել Ավագյան PDF Print E-mail

Վիրահայոց թեմի իրավական հարցերի և համագործակցության բաժինը զբաղվում է Թեմի գործունեությանը վերաբերող իրավական բնույթի ընթացիկ հարցերով, պետական  մարմինների, ոչկառավարական և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև Վրաստանում լիազորագրված դիվանագիտական ներկայացուցչությունների հետ հարաբերություններով:
Տվյալ բաժնի օրակարգում ընդհանուր բնույթի հիմնական հարցերն են. մինչև խորհրդային կարգերի հաստատումը Վրաստանի տարածքում գոյություն ունեցող, սակայն այսօր չգործող, արդեն փլատակների վերածված, դրանց տեղում այլ շինություններ կառուցված, վրացականացված հայոց եկեղեցիները ռեստիտուցիայի օրենքի համաձայն Թեմին հանձնելու կամ փոխհատուցելու, խորհրդային ժամանակաշրջանում Թեմից բռնագրավված եկեղեցիները և եկեղեցական մյուս ունեցվածքը իրավական տերերին վերադարձնելու, ինչպես նաև Վրաստանի պետական մարմինների կողմից Թեմի նկատմամբ, համամասնականության սկզբունքի վրա հիմնված հավասար հարաբերություններին հասնելու հետ կապված խնդիրները:
Բաժնի ղեկավարը վերահսկողություն է իրականացնում Նորաշեն, Սուրբ Նշան և Սուրբ Մինաս, Ախալցիխեի Սուրբ Նշան  հայկական տաճարների վերականգնման և խորհրդային ժամանակաշրջանում Թեմից բռնագրավված Շամխորեցոց Սուրբ Աստվածածին և Մուղնեցոց Սուրբ Գևորգ տաճարների պահածոյացման աշխատանքների վրա:
Դրա հետ միասին, բաժնի իրավասության մեջ են մտնում Վրաստանի Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Պատրիարքարանին կից Կրոնների խորհրդում և Վրաստանի Ժողովրդական պաշտպանի (Օմբուդսմենի) գրասենյակին առընթեր Կրոնների խորհրդում Թեմի դիրքորոշումը ներկայացնելը և սահմանելը, ինչպես նաև կրոնական կազմակերպություններին վերաբերող առանձին հարցերի ուսումնասիրման գծով միջգերատեսչական կառավարական հանձնաժողովի հետ փոխհարաբերությունները:
Զուգահեռաբար բաժինը աշխատանք է տանում Վրաստանի հայ համայնքի համախմբման և զարգացման ուղղությամբ: Կամավորների մասնակցությամբ, Վիրահայոց Թեմում ընթանում է հայ ազգաբնակչության հաշվարկ: Շուրջ երկու տասնյակ երիտասարդներ գրանցում են նորանոր հայերի, հավաքագրում նրանց տվյալները: Դա, հայազգի բնակչության, այսպես կոչված, մարդահամար է, որը կցուցադրի հայերի իրատեսական պատկերը ինչպես Թբիլիսիում, այնպես էլ Վրաստանի տարածքում և, ինչ խոսք, այս մոտեցումը օժանդակում է հայերի կենտրոնացմանը Հայոց Եկեղեցու և «Հայարտուն» կենտրոնի շուրջը:
Բաժնի շրջանակներում գործում է անալիտիկ վերլուծության և հասարակայնության հետ կապերի կենտրոն, Վրաստանի հայկական պատմական և մշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն և սոցիալական ծառայությունները:
ա. Պետական, միջկրոնական,հասարակական և ազգային համայնքների հետ տարվող
      աշխատանքներ, անալիտիկ վերլուծություն և հասարակայնության հետ կապ – Գևորգ
      սարկավագ Անտոնյան
բ. Վրաստանի հայկական պատմական և մշակութային ժառանգության ուսումնասիրության
     կենտրոն – Արուսիկ Տերչանյան
գ. Վրաստանի հայազգի քաղաքացիների հաշվառման կենտրոն
 դ. Սոցիալական ծառայություն
1.Կալանավայրեր,
2.Հիվանդանոցներ,
3.Անապահով խավեր,
4.Հյուրընկալություն,
5. Արարողակարգ
Միքայել Ավագյանը ծնվել է 1979 թվականի հունվարի 24-ին, Թբիլիսիում: Մասնագիտությամբ իրավաբան է: Աշխատել է Վրաստանում ՀՀ դեսպանությունում, ռեֆերենտ, Վիրահայոց թեմի առաջնորդի օգնական և խորհրդական: Ակտիվ հասարակական գործիչ է, եղել է «Ազատ ժողովրդավարներ» քաղաքական կուսակցության անդամ և վարչության անդամ:
Տիրապետում է հայերեն, ռուսերեն, վրացերեն լեզուներին, տարրական մակարդակով գիտի անգլերեն:                                                                                         
Բնակության վայրը՝ ք.Թբիլիսի: Ամուրի, Էլ.հասցե.  This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it

 
Event Entitled “The Continuing Battle of Avarayr” – at the Rafael Javakh Center PDF Print E-mail
News

A1 

On December 3, 2017, the Rafael Javakh Cultural Educational and Youth Center in Ninotsminda (Armenian Diocese in Georgia), hosted an event entitled “The Continuing Battle of Avarayr”, which was dedicated to the Armenian nation’s...

Read more...
 
Գիսանե Հովսեփյան PDF Print E-mail

Gisane HovsephyanՎիրահայոց թեմի առաջնորդարանի   գործավար-քարտուղար և  թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնի ղեկավար
Գիսանե Հովսեփյանը ծնվել է  1976    թվականին  Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում
1996  ավարտել է Երևանի «Անանիա Շիրակացի» համալսարանի հայագիտության ֆակուլտետը
1994-2000 աշխատել է Հեշտիայի Վիկտոր Հովսեփյանի անվ. թիվ 1 միջն. դպրոցում՝ որպես հայոց լեզվի, գրականության ուսուցիչ
1997 թ. ստացել է ուսուցչի որակավորման առաջին աստիճանի տարակարգ
1997-ից  առ այսօր՝ Վիկտոր Հովսեփյանի տուն-թանգարանի գրական արխիվի համակարգող
2005 թ.-նին ավարտել է Թբիլիսիի Սուլխան-Սաբա Օրբելիանիի անվ. պետ. մանկավարժական համալսարանի բանասիրության ֆակուլտետը
2002  Վրաստանի նախագահի կողմից շնորհվող առաջին կարգի դիպլոմ և մրցանակ (ուսանողական գիտաժողով, Թբիլիսի)
2003  Վրաստանի նախագահի կողմից շնորհվող երկրորդ կարգի դիպլոմ և մրցանակ (ուսանողական գիտաժողով, Թբիլիսի)
2003  Հայոց լեզվի միջազգային օլիմպիադայի արծաթե մեդալակիր (Երևան)
2003 Տանն Կիլիկիո կաթողիկե հայոց Կաթողիկոս-Պատրիարքի կողմից շնորհվող  «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» մեդալ
2002-2005Սուլխան-Սաբա Օրբելիանու անվ. համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի տպագիր օրգան «Վիրահայ ուսանող» հանդեսի հիմնադիր-հրատարակիչների և խմբագրական խորհրդի անդամ
2009  «Գրական կամուրջ» կայքի արևելահայերեն բաժնի խմբագիր (Թեհրան, Իրան)
2000-ից՝  «Վրաստան» թերթի թղթակից (Թբիլիսի), 2002-ից «Մասիս» հանդեսի թղթակից (Բեյրութ, Լիբանան), 2003-ից «Արևիկ» թերթի թղթակից (Թբիլիսի), 2007-ից «Նորաշեն» հանդեսի թղթակից
2014-ից -Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդարանի գործավար-քարտուղար և աշխատակազմի ղեկավար
2017 թ.-ից  ղեկավարում է Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնը:

Ամուսնացած է: Ունի դուստր:
Բնակվում է . Թբիլիսիում: Հեռախոս՝ էլ.հասցե. This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it

 
Կարեն Երիցյան PDF Print E-mail

Karen YericyanԿարեն Երիցյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, թերևս  ունի նաև ռադիո-սարքավորումների մոնտաժող մասնագիտություն:  Տնտեսագիտության  ոլորտում ունի  երկար տարիների աշխատանքային փորձ: Հմուտ կազմակերպիչ է,  բանիմաց տնտեսվար: Նա  իր պարտականություններին վերաբերում է մեծ պատասխանատվությամբ: Նրա աշխատանքային կենսագրությունում ամրագրված են մի քանի եկեղեցիների և տաճարների հիմնային վերանորոգության փաստեր:

 
Ալիսա Գրիգորյան PDF Print E-mail

Alisa GrigoryanՎիրահայոց թեմի հաշվապահ
Ալիսա Գրիգորյանը ծնվել է 1982 թվականի սեպտեմբերի 1-ին, ք. Թբիլիսիում:
1988-1999 թվականներին ընդունվել և ավարտել է Թբիլիսիի թիվ 2 հանրային ռուսական դպրոցը:
1999 թվականին ընդուվել և ավարտել է Վրաստանի ֆինանսների նախարարության
 Ֆինանսա-տնտեսական քոլեջը, հաշվապահի մասնագիտությամբ:
2002 թվականին ընդունվել է Վրաստանի երկաթգծի ինստիտուտը:
2006 թվականին ավարտել է  սույն ինստիտուտը երկաթուղային փոխադրումների մենեջերի մասնագիտությամբ, բակալավրի աստիճան, տնտեսագետի որակավորմամբ:
2008-2010 թվականներին աշխատել է Վրաստանի Հանրային հեռուստատեսությունում որպես հայկական ծրագրի հաղորդավար,
2009-2010 թվականներին աշխատել է  վրացական «Իտալական բակ» հեռուստահաղորդաշարի լրագրող
2014 թվականին աշխատանքի է  ընդունվել Վիրահայոց թեմում որպես հաշվապահ:
Ամուսնացած է, ունի երկու տղա:
Բնակության վայրը՝ ք. Թբիլիսի: էլ.-հասցե  This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it

 
Նինա Սերոպովա PDF Print E-mail

Nina SeropovaՎիրահայոց թեմի երիտասարդական բաժնի աշխատանքների  համակարգող
Նինա Սերոպովան ծնվել է Թբիլիսիում, մտավորականների ընտանիքում: Թիվ 37 ռուսական  դպրոցն ավարտելուց հետո, ընդունվել և գերազանց դիպլոմով ավարտել է Թբիլիսիի Վ.Ջավախիշվիլու անվան պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
2009 թվականին ընդունվել և 2011 թվականին ավարտել է նույն  համալսարանի  մագիստրատուրան, ստանալով միջազգային իրավունքի մագիստրոսի  աստիճան: Շարունակելով համալսարանական ուսումնառությունը  «Կիրառական օտար լեզուները և միջազգային բանակցությունները» մասնագիտությամբ,  2012 թվականին ստացել է Բանասիրության մագիստրի  աստիճան:
Աշխատանքային փորձառություն անցել է Վրաստանի Արդարադատության նախարարության Պետական Ռեեստրի գործակալությունում,Վրաստանի Ագրարային համալսարանում և Թբիլիսիի Ազատ համալսարանում:
2015 թվականին աշխատանքի է անցել Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնում որպես երիտասարդական աշխատանքների համակարգող:
Տիրապետում է ռուսերեն, վրացերեն և անգլերեն լեզուներին:  Ամուսնացած չէ:
Բնակության վայրը ք. Թբիլիսի, This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it

 
Սերգո Հարությունյան PDF Print E-mail

Sergo HarutunyanԵրաժշտական  բաժնի ձևավորող
Սերգո Հարությունյանը ծնվել է 1975 թվականին, Թբիլիսիում:
Սովորել և ավարտել է Թբիլիսիի թիվ 122 դպրոցը:
1993 թվականին ընդունվել երաժշտական ուսումնարան:
Ուսումնարանն ավարտելուց հետո տարբեր կառուցյներում որպես երաժշտական ձևավորող, հնչյունային օպերատոր, հնչյունային ռեժիսոր:
2012 թվականից եղել է արտահաստիքային երաժշտական ձևավորող Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում:
2013 թվականից հանդիսանում է կենտրոնի երաժիշտ-ձևավորողը:
Ամուսնացած է, ունի տղա և աղջիկ:
Տիրապետում է հայերեն, ռուսերեն և վրացերեն լեզուներին:
Վիրահայոց թեմի Բաթումի «Ալեքսանդր Մանթաշյանց» կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոն

 
Ռոբերտ Կաշավանիձե PDF Print E-mail

Robert KashavanidzeԴհոլի խմբի  ուսուցիչ

 
Իվանե Մկրտչյան PDF Print E-mail

Ivane Mkrtchyan

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի դուդուկի դասարանի ուսուցիչ

Իվանե Մկրտչյանը ծնվել է 1980 թվականին, Թբիլիսիում:1996 թվականին ավարտել է Թբիլիսիի թիվ 116 դպրոցը, այնուհետև կրթությունը շարունակել է «Նիբլիա» բժշկական քոլեջում, որն ավարտել է 1999 թվականին:

Սովորելու տարիներին աշխատել է «Հայք» ազգագրական երգի-պարի համույթում:

2012 թվականից արտահաստիքային կարգով աշխատել է «Հայարտուն» կենտրոնի դուդուկի ուսուցման խմբում:

2013 թվականից աշխատանքի է անցել Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում որպես դուդուկի դասարանի ուսուցիչ:

2012 և 2014 թվականներին մասնակցել է Երևանում անցկացվող դուդուկի համահայկական փառատոներին:

2016 թվականին արդեն իր աշակերտի՝ Ալեքս Բազոյանի հետ մասնակցել է համահայկական փառատոնին և արժանացել փառատոնի գալա-համերգում ելույթ ունենալու պատվին: Ամուրի է:

 
Վլադիմիր Ասատուրով PDF Print E-mail

Vladimir Asaturov«Հայոս բենդ» վոկալ-գործիքային խմբի ղեկավար

 
Սուրեն Աբրամյան PDF Print E-mail

Suren Abramyan«Տարոն» պարային համույթի պարուսույց   
Սուրեն Աբրամյանը ծնվել է 1993թ-ի սեպտեմբերի 24-ին քաղաք Թբիլիսիում:
2000թ-ին ընդունվել եմ Թբիլիսիի թիվ 104  (Վանքի դպրոց) միջնակարգ դպրոցը:Դպրոցական տարիներիս հաճախել եմ տարբեր խմբակների՝  պարի,դաշնամուրի և ձյուդոյի:Առանձնահատուկ սեր և հետաքրքրություն է դրսևորել ազգագրական և ժողովրդական պարերի նկատմամբ:
2012 թ-ին՝ դպրոցն ավարտելուն պես,զորակոչվել է բանակ: Վրացական զինված ուժերում զինծառայությունն ավարտելու հետո,2013 թվականին ընդունվել է Վրաստանի տեխնիկական համալսարան՝ գազի և նավթի ինժիներիայի բաժին:
2015 թվականին ընդունվել է Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոն որպես «Տարոն» պարային խմբի  պաուսույց:
2015 և 2016 թվականներին հայ ազգագրագետ Գագիկ Գինոսյանի մոտ անցել է  պարարվեստից վարպետության դասեր: Ամուրի է:

 
Կարեն Միրզոյան PDF Print E-mail

Karen MirzoyanԾնվել է Թբիլիսիում, մանկավարժների ընտանիքում: Միջնակարգ  և երաժշտական  տասնամյակներն ավարտել է  գերազանցորեն: Դեռևս  սովորելու տարիներին ելույթներ է ունեցել սիմֆոնիկ նվագախմբի հետ  որպես մենակատար: Գերազանց դիպլոմով ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան:
1986 թվականից աշխատում է  Թբիլիսիի Ա.Խաչատրյանի անվան թիվ 10 երաժշտական դպրոցում: Միաժամանակ որպես նվագակցող աշխատել է Վրաստանի գեղարվեստական մարմնամարզության երիտասարդական հավաքականում:
2003 թվականից որպես երգեհոնահար նվագում է Վիրահայոց թեմում, իսկ 2012-ից աշխատում է  նաև թեմի «Հայարտուն» կենտրոնում որպես «Ներսես Շնորհալի»  երգչախմբի նվագակցող:  Բազմիցս հանդես է եկել բարեգործական  համերգներով: Ամուրի է:

 
Մարիա Աբուլյան PDF Print E-mail

Mariya Abulyan«Ներսես Շնորհալի» պատանեկան երգչախմբի խմբավար
Մարիա Աբուլյանը ծնվել է 1946 թվականի օգոստոսի 27-ին:
1967 թվականին ավարտել է Թբիլիսիի Ա.Ս.Պուշկինի անվան մանկավարժական ինստիտուտի պատմա-բանասիրական ֆակուլտետը:
1976 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական կոնսերվատորիայի թեորետիկ-կոմպոզիտորական ֆակուլտետը: Մանկավարժական ստաժը կազմում է 45 տարի:
2011 թվականի հոկտեմբերից  աշխատում է Վիրահայոց թեմի  «Հայարտուն» կենտրոնում,  որպես «Ներսես Շնորհալի» պատանեկան երգչախմբի խմբավար:
Այրի է, ունի երկու որդի՝ Ալեքսանդր Վարդանով- ատամնաբույժ, ամուսնացած և Պավել Վարդանով՝ կարդեովիրաբույժ, ամուսնացած:

 
Մարինա Սարգսյան PDF Print E-mail

Marina SargisyanՌուսերենի և անգլերենի թարգմանչուհի

 
<< Start < Prev 1 2 Next > End >>

Page 1 of 2