1geo

fb you od

Ճրագալույցի Սուրբ Պատարագ Վիրահայոց Թեմի եկեղեցիներում PDF ბეჭდვა ელ. ფოსტა
სიახლეები

A2019 թվականի հունվարի 5-ի երեկոյան՝ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության 20190105 181743նախատոնակին, Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ:
Բազմամարդ էին Թբիլիսիի, Բաթումիի, Ջավախքի հայոց եկեղեցիները, հավատացյալները եկել էին առաջինը լսելու Տեր Հիսուս Քրիստոսի 20190105 190405ծննդյան ավետիսը:
Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում Ճրագալույցի Սբ. Պատարագին ներկա էին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Ճիճինաձեն, հայ մտավորականներ,  թբիլիսահայ հասարակայնության անդամներ, հյուրեր Հայաստանից:  Մինչ Սբ. Պատարագի սկսվելը կատարվեց Երեկոյան 20190105 195939ժամերգություն, ընթերցվեցին Սուրբ Գրքից  հատվածներ:
Ճրագալույցի Սուրբ և Անմահ Պատարագը մատուցեց Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն 49519734եպիսկոպոս Միրզախանյանը:
Հընթացս Ս. Պատարագի Վազգեն Սրբազանն իր քարոզում անդրադարձ կատարեց Տիրոջ Ս. Ծննդյան խորհրդին, Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը որպես պարգև մարդկությանը մեղքերից ձերբազատվելու, նրա ցավերն ամոքելու, հույս և ապավեն դառնալու, նրան դեպի Երկնային թագավորություն առաջնորդելու համար: 49397728
Թեմակալ առաջնորդը հորդորեց հավատացյալներին իրենց աղոթքներում խնդրել, որ Աստծված Իր 49517056իմաստության Լույսը ծագեցնի իրենց  հոգու և կյանքի մեջ, որպեսզի նրանց սիրտը դառնա բեթխեհեմյան այն մսուրը, որտեղ ծագած Լույսը  դառնա  Սեր և բարություն,  փառավորվի ամենքի կյանքում և հավատքի մեջ:
Հավարտ Ս. Պատարագի Գրշ. Տեր Վազգեն եպիսկոպոսը վառեց կենսատու մոմը, որը  խորհրդանշում է Աստվածային լույսը, եկեղեցու օրհնությունը: Այդ լույսը առավել էր, քան արեգակը,  որը մոգերին առաջնորդեց դեպի ճշմարիտ Լույսը՝49321453 դեպի Մանուկ Հիսուսը:  Հիսուս Քրիստոսին խորհրդանշող լույսը բաշխվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագին ներկա հավատացյալներին: Նրանք եկեղեցում վառված ճրագներով  իրենց հետ տուն տարան Սուրբ Ծննդյան ավետիսը և աստվածային լույսը:
Պատարագի արարողությունից հետո հոգևորականների թափորը շարժվեց դեպի Թեմակալ առաջնորդի «Հայարտուն» նստավայր, որտեղ կատարվեց տնօրհնեքի կարգ:
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին հինգ տաղավար տոներից երկուսի՝ Սուրբ Ծնունդին և Սուրբ Զատկին նախորդ օրերը կոչում է ճրագալույց: «Ճրագալույց» անունը ծագել է «ճրագ լուցանել» արտահայտությունից, որ նշանակում է ճրագ վառել, մոմ վառել: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)