1geo

fb you od

Վիրահայոց թեմում նշվեց Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը PDF ბეჭდვა ელ. ფოსტა
სიახლეები

A2019 թվականի հունվարի 6-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Մեր Տեր 20190106 112419Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը և Աստվածահայտնությունը: Վիրահայոց Թեմի բոլոր գործող եկեղեցիներում առաջին տաղավար տոնը նշվեց Սուրբ և Անմահ Պատարագով:
Վաղ առավոտից հավատացյալները ընտանիքներով, տոնական բարձր 20190106 120005տրամադրությամբ շտապում էին Հայոց Եկեղեցի՝ ներկա գտնվելու Սրբազան Պատարագին:
Հայոց Եկեղեցու տոնը իրենց ներկայությամբ պատվել էին և Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի էին  եկել Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Ռուսլան Պողոսյանը, Դավիթ Ճիճինաձեն, Սերգո Ռատիանին, Գիգա Բոկերիան, Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեն, Ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչ Իզաբելա Օսիպովան, Ազգային շարժում կուսակցությանDSC07125 20190106 125258անդամ Զաալ Ուդումաշվիլին, Բաթումիի Սբ. Փրկիչ եկեղեցի՝ քաղաքապետ  Լաշա Կոմախիձեն, Բաթումիում ՀՀ Գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը, համայնքային կառույցների ղեկավարներ, հասարակայնության անդամներ, բազում հավատացյալներ: 
20190106 131214Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց տոնական Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն 49454390եպիսկոպոս Միրզախանյանը:
Հընթացս Սբ. Պատարագի Վիրահայոց Թեմի առաջնորդը ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց D2SC 2373Կաթողիկոսի պատգամը Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով: Հնչեց Վեհափառ Հայրապետի պատգամը՝ 2019 թվականը ընտանիքի տարի հայտարարելու մասին: Եկեղեցում տարածվեց Մանուկ Հիսուսի ծննդյան և Աստվածահայտնության ավետիսը:
Հավարտ Պատարագի Վիրահայոց Թեմի առաջնորդը անդրադարձ կատարելով պատմականորեն հավատակից ժողովուրդների հարաբերություններին, հայ և վրաց եկեղեցիների D2SC 2361բարեկամությանը և  հաշվի առնելով, որ այս գիշեր Վրաց Ուղղափառ Եկեղեցում տեղի է ունենալու Սուրբծննդյան տոնակատարություն, հանուն Վրաստանի հայ հավատացյալների և հոգևոր դասի 49306579շնորհավորեց Վրաց Եկեղեցու հավատացյալներին և հոգևորականներին Քրիստոնեական այս մեծ տոնի առիթով:
Վազգեն Սրբազանի հանդիսապետությամբ Սբ. Պատարագի վերջում կատարվեց Ջրօրհնեքի արարողություն և Եկեղեցու Խաչի կնքահայր դարձավ արժանավոր հայորդի, հավատավոր քրիստոնյա Յուրի Երեմյանը:49560071
Սուրբ Պատարագից հետո կնքահոր կողմից կազմակերպվեց ժողովրդի հյուրասիրություն:
49476373Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ տոնական Սուրբ և անմահ Պատարագներ մատուցվեցին և ջրօրհնեքի արարողություններ կատարվեցին Բաթումիի Սբ. Փրկիչ, Ախալցիխեի Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Ախալքալաքի Սուրբ խաչ, Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցիներում և հարակից գյուղերում, Քվեմո Քարթլիի, Ռուսթավիի, Մառնեուլի շրջանների գյուղերի հոգևոր տաճարներում:
Վիրահայոց թեմում Սուրբծննդյան տոնակատարությունը լայնորեն լուսաբանվեց վրացական տարբեր զանգվածային լրատվական միջոցներով: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)