1rus

fb you od

Праздник Преображения Господа нашего Иисуса Христа в Епархии ААЦ в Грузии PDF Печать E-mail
Новости

glxavor

23 июля 2017 года Армянская Апостольская Церковь отмечает Вардавар – Праздник Преображения Господа нашего Иисуса Христа. В честь одного из пяти Великих праздников Армянской Церкви в церквях Епархии ААЦ в Грузии отслужили Божественную Литургию.

С самого утра в церквях царило оживление. Верующие в Тбилиси и армянонаселенных регионах Грузии с большим энтузиазмом шли в церковь, чтобы стать участниками одного из любимых в народе праздников – Преображения Господа нашего Иисуса Христа или Вардавар.

В Кафедральном соборе Сурб Геворг Божественную Литургию служил предводитель Епархии ААЦ в Грузии, Его Преосвященство Епископ Вазген Мирзаханян. По завершении Литургии Владыка должным образом прочел проповедь о таинстве праздника, подчеркнув Божественное таинство праздника, он призвал обновиться духом, подобно преобразившемуся Иисусу начать новую жизнь, что принесет человечеству добро, любовь, единство и духовное просветление. Владыка также дал наставление обогатить жизнь духовными ценностями, добрыми делами, милосердием и прощением.

После молитвы и благословения предводителя епархии и духовных лиц праздничное настроение продолжилось во дворах двух столичных церквей. Идущая со времён язычества и получившая христианское толкование традиция обливать друг друга водой или Вардавар нашла свое выражение в начавшемся обливании. В весёлом и оживленном действе очищения розовой водой приняли участие стар и млад, гости и участники литургии, все верующие, вызывая среди многих туристов удивление и интерес, которые, в свою очередь, с удовольствием присоединились к обливающимся и всеобщему веселью.

Уже стало доброй традицией во дворе Кафедрального собора по случаю праздника угощать верующих традиционной жертвой – «матаг». В этом году традиция не была нарушена и приготовленную по инициативе Союза верующих женщин церкви Св. Геворг традиционную жертву раздали людям. Параллельно детей и взрослых угостили мороженым.

В церкви Сурб Пркич г. Батуми, храме Св. Григория Просветителя г. Ахалцихе, церкви Сурб Хач (Св. Креста) г. Ахалкалаки, церкви Сурб Саркис в Ниноцминда и в церквях близлежащих деревень после литургии состоялись торжества по случаю праздника Преображения Господа нашего Иисуса Христа.

Следует отметить, что в армянонаселенных деревнях Цалкинского района есть свои обычаи, связанные с церковными праздниками. Село Аязма традиционно отмечает Вардавар, здесь собрались верующие из разных деревень и по инициативе местного духовного пастыря о. Гевонда Топашяна по случаю праздника состоялся концерт и народное обливание.

Духовно возродившиеся и испытавшие очищение в праздник Преображения Господа нашего Иисуса Христа, Вардавар, прихожане разошлись по домам, получив напутствие обновиться духом, преобразиться подобно Иисусу Христу и начать новую жизнь.

1 2 3 4 

5 6 7 8

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)

 Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու օրացույցով 2017 թվականի հուլիսի 23-ը Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն է: Հայոց Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկը Վիրահայոց թեմի եկեղեցիներում նշվեց Սուրբ և Անմահ Պատարագով:

Առավոտից աշխուժություն էր տիրում եկեղեցիներում: Թբիլիսիի և Վրաստանի հայաբնակ տարածաշրջանների հավատացյալ ժողովուրդը մեծ խանդավառությամբ գալիս էր եկեղեցի մասնակից դառնալու Քրիստոսի Պայծառակերպության կամ, ինչպես ժողովուրդն է ասում, Վարդավառի տոնակատարությանը:

Առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցում տոնական Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Հավարտ Պատարագի Սրբազան հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց օրվա խորհրդի մասին, կարևորելով տոնի Աստվածային խորհուրդը և պատգամեց նորոգվել Հիսուսով, Պայծառակերպված Քրիստոսով ապրել նոր կյանք, որը մարդկությանը կբերի բարություն, սեր, համերաշխություն և հոգևոր լուսավորություն: Սրբազանը նաև հորդորեց հարստացնել կյանքը հոգևոր արժեքներով, բարի գործերով, գթասրտությամբ և ներողամտությամբ:

Սրբազան առաջնորդի և հոգևոր դասի պահպանիչ աղոթքից և օրհնությունից հետո տոնական տրամադրությունը շարունակվեց մայրաքաղաքի երկու եկեղեցիների բակերում: Հեթանոսական ժամանակներից եկող և քրիստոնեական շունչ ստացած միմյանց վրա ջուր ցողելու սովորությունը կամ Վարդավառն իր արտահայտությունը գտավ ծայր առած ջրախաղով: Վարդաջրով մաքրվելու ուրախ և աշխույժ տեսարանի մասնակից դարձան ներկա ահելներն ու ջահելները, հյուրերն ու պատարագի մասնակիցները, բոլոր հավատացյալները, զարմանք ու հետաքրքրություն առաջացնելով բազում զբոսաշրջիկների մոտ, ովքեր սիրով միանում էին ջրվողներին և ուրախանում նրանց հետ:

Բարի սովորույթ է դարձել առաջնորդանիստ եկեղեցու բակում տոնի կապակցությամբ հավատացյալներին մատաղով հյուրասիրությունը: Այս տարի նույնպես ավանդույթը չխախտվեց և Սուրբ Գևորգի եկեղեցասեր տիկնանց միության նախաձեռնությամբ պատրաաստված մատաղը բաժանվեց ժողովրդին: Զուգահեռաբար երեխաները և ներկաները հյուրասիրվեցին պաղպաղակով:

Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի կապակցությամբ հետպատարգյա տոնական հանդիսություններ տեղի ունեցան Բաթումի «Սուրբ Փրկիչ», Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ախալքալաքի «Սուրբ Խաչ», Նինոծմինդայի «Սուրբ Սարգիս» և շրջակա գյուղերի եկեղեցիներում:

Հատկանշական է, որ Ծալկայի շրջանի հայաբնակ գյուղերն ունեն եկեղեցական տոները նշելու իրենց սովորությունը: Այազմա գյուղը ավանդաբար նշում է Վարդավառի տոնը,որտեղ հավաքվել էին շրջանի տարբեր գյուղերից ժամանած

հավատացյալները և տեղի հոգևոր հովիվ Տեր Ղևոնդ Թոփաշյանի նախաձեռնությամբ տոնը նշվեց համերգային ծրագրով և ջրախաղով:

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությամբ հոգեպես պայծառացած և Վարդավառի ջրով մաքրազերծված հավատացյալները վերադարձան իրենց տները, տանելով Պատարագիչ քահանաների հորդորը՝ մաքրված ջրով ու նորոգված Հիսուսով՝ նոր կյանք ապրել Քրիստոսով: