1rus

fb you od

Ուխտագնացություն Հայոց Եկեղեցու 9 սրբավայրեր PDF Печать E-mail
Новости

A12018 թվականի հուլիսի 27-29-ին, Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ կազմակերպվեց թբիլիսահայ հավատացյալների  ուխտագնացությունը Արցախի և  Հայաստանի սրբավայրեր: Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպս. Միրզախանյանի օրհնությամբ և բարեմաղթությամբ,  30-ից ավելի ուխտավորներ, վերոնշյալ կազմակերպության նախագահ Սուսաննա Խաչատրյանի և Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովվի օգնական արժ. Տեր Կիրակոս քհն. Սիմոնյանի առաջնորդությամբ, Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցուց ճանապարհ ընկավ դեպի Արցախի սրբավայրեր: Խմբի անդամների 1 1տարիքային տարբերությունը նկատելի էր, ընդգրկված էին ինչպես երիտասարդներ, միջին տարիքի մասնակիցներ, այնպես էլ ավագ սերնդի մարդիկ, ում տարիների երազանքն էր այցելել պատմական Արցախ և գլուխ խոնարհել հերոսական ժողովրդի առջև:Ուխտավորների տրամադրությունը բարձր էր, ուխտի ճանապարհին և հոգևոր արարողություններին՝ պատրաստակամ:
 Ուխտավորների առաջին կանգառը Սևանի Վազգենյան դպրանոցն էր: Այստեղ մի փոքր հանգիստ առնելուց հետո ուխտավորները շարունակեցին ճանապարհը:
Ուխտագնացության առաջին օրն ավարտվեց Դադիվանքի վանական համալիր այցելությամբ, որտեղ վիրահայ ուխտավորներին դիմավորեց և ողջունեց  վանահայր Տեր 1 2Հովհաննես քահանա Հովհաննիսյանը: Արժանապատիվ Տեր Հայրը ներկայացրեց Դադիվանքի պատմությունը, խոսեց այն վերականգնողական աշխատանքների մասին, որ իրականացվում են այստեղ: Վանահոր առաջնորդությամբ ուխտավորները շրջայց կատարեցին վանական համալիրում, մոմեր վառեցին և աղոթք բարձրացրին Առ Աստված:1 3
Ուխտավորների երթուղու մեջ էր մտնում  նաև X դարում կառուցված  հայկական հինավուրց Գանձասարի վանական համալիրը: Իր գոյության ողջ ընթացքում այն ծառայել է որպես հոգևոր կենտրոն, իսկ հետագայում նաև որպես կաթողիկոսների նստավայր, այժմ շարունակում է իր առաքելությունը, դառնալով քրիստոնյա առաջին երկրի հոգեւոր կյանքի հարուստ ավանդույթներին ու դավանանքին հավատարմության Աստծու տուն: Ուխտավորներն իրենց աղոթքը բարձրացրին Հայաստան,  Արցախ և Վրաստան աշխարհի խաղաղության, զորացման եւ բարգավաճման համար:
Հաջորդը՝  IV դարի հոգևոր կոթող Գրիգոր Լուսավորչի հիմնադրած Ամարասի վանքն էր, որտեղ թաղված է Լուսավորչի թոռը՝ Գրիգորիս 1 4եպիսկոպոսը:
Ուխտավորները այցելեցին նաև Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցին, մոմեր վառեցին Կանաչ կամ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում: Այստեղ ուխտավորները մասնակցեցին արժանապատիվ Տեր Կիրակոս քահանայի անցկացրած  շաբաթօրյա երեկոյան ժամերգությանը:
Թբիլիսահայ հավատացյալների երազանքն էր լինել IX դարի պատմական հուշարձան հայ ճարտարապետության բացառիկ նմուշ,միջնադարյան Հայաստանի ամենամեծ համալսարան Տաթևի վանքում: Հավատացյալները վաղ առավոտյան ներկա գտնվեցին  վանքում կատարվող 1 5հոգեպարար ժամերգությանը: Իսկ այնուհետև մասնակցեցին կիրակնօրյա Սուրբ Պատարագին, որը մատուցեց Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը:
Հոգևորին առնչվելու և նոր լիցք ստանալու ցանկությունն այնքան շատ էր, որ ուխտավորները չբավարարվեցին միայն պատմական հինավուրց տաճարներով, այլև այցելեցին  ընդամենը մեկ ու կես ամիս առաջ օծված Արցախի Ճարտար գյուղի Սուրբ Վարդան եկեղեցի, հմայվեցին նորակառույց տաճարի գեղեցկությամբ և տեղի հոգևոր հովիվ արժ. Տեր Սերովբե քհն. Պատվականյանի հետ անցկացրեցին համատեղ աղոթք:  
1 6Հոգեպարար, խնդրակատար ուխտագնացությունն ավարտվեց Նորավանքում   հոգեշնորհ Զարեհ վարդապետ Դաբաղյանի գլխավորությամբ  խաղաղության և բարի վերադարձի աղոթքով: Բոլոր ինը սրբավայրերում ուխտավորների աղոթքն էր  աշխարհի խաղաղության, երկրների առաջընթացի և բարգավաճման,  մարդկանց բժշկության, երեխաների առողջության և ընտանիքների ամրության ու հաջողության համար:
Վիրահայոց թեմի ուխտավորները  խորին շնորհակալություն են հայտնում Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին,  Տաթևի վանական համալիրի առաջնորդ հոգեշնորհ Տեր Միքայել վարդապետ Գևորգյանին, սարկավագներ Սամվել Մկրտչյանին,Հարություն Քեշիշյանին և  Նվեր Աբգարյանին՝ թբիլիսահայ ուխտավորների ընդունելության  և ցուցաբերած աջակցության համար: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)