Материалы

Տ. ՏԻԳՐԱՆ ՔԱՀԱՆԱ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Ter TigranԱրժանապատիվ Տ. Տիգրան քահանա Մխիթարյանը (ավազանի անունը՝ Արթուր) ծնվել է 1983 թվականի մայիսի 22-ին ՀՀ Գյումրի քաղաքում:

1990-2000 թթ. սովորել եւ ավարտել է Գյումրի քաղաքի Մ. Մաշտոցի անվան թիվ 29 միջնակարգ դպրոցը:

2000-2003 թթ. սովորել եւ ավարտել է Գյումրիի հոգեւոր ընծայարանը:

2003-2006 թ. սովորել եւ ավարտել է Գեւորգյան հոգեւոր ճեմարանը:

2006 թ.-ին՝ ձեռամբ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի, ձեռնադրվել է սարկավագ:

2006-2007 թթ. նշանակվել է ծառայության ՔԴԿ-ում:

2007 թ.-ին պաշտպանել է ավարտաճառ «Մտավոր եւ ֆիզիկապես թերզարգացած երեխաների հոգեւոր դաստիարակությունը» թեմայով:

2007-2009 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2009 թ. հուլիսին՝ ձեռամբ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի, ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:

2009 թ.-ի սեպտեմբերից նշանակվել է ծառայության Վիրահայոց թեմում որպես Մառնեուլիի շրջանի հայության հոգեւոր հովիվ:

2010 թ.-ի հունվարից նշանակվել է ծառայության Վիրահայոց թեմում որպես Սամցխե-Ջավախքի Ախալցիխեի շրջանի հայկական գյուղերի, Ադիգենի եւ Աբասթումանի շրջանների հայության հոգեւոր հովիվ:

2011 թ.-ի հունվարից նշանակվել է ծառայության Վիրահայոց թեմում որպես Սամցխե-Ջավախքի Ախալցիխե քաղաքի, Ախալցիխեի շրջանի Ծուղրութ, Ծիրա գյուղերի եւ Բորժոմիի հայության հոգեւոր հովիվ:

2012 թ․-ի փետրվարի 1-ից նշանակվել է ծառայության Սամցխե-Ջավախքի Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղի,Սուրբ Սարգիս եկեղեցու եւ հարակից հայկական համայնքների հոգեւոր հովիվ, ուր անփոփոխ ծառայում է մինչ այժմ:

2012 թ․-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն կաթողիկոսի օրհնությամբ արժանացել է լանջախաչ կրելու պատվին:

Ամուսնացած է, ունի երկու զավակներ:

Բնակության վայրը։

Գյուղ Դիլիսկա, Ախալքալաքի շրջան

Հեռ.։ +995579113277

Էլ. Հասցե. Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2021 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են