Քրիստոսի Պայծառակերպության տոն կամ Վարդավառ

2019 թվականի հուլիսի 28-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է հինգ տաղավար տոներից մեկը՝ Քրիստոսի Պայծառակերպության օրը: Վիրահայոց թեմի եկեղեցիներում տոնի առիթով կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ:

Թբիլիսիի առաջնորդանիստ «Սուրբ Գևորգ« եկեղեցում տոնական Սուրբ Պատարագը կմատուցի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը, իսկ Հավլաբարի Սուրբ Էջմիածին Եկեղեցում պատարագիչն է արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանը: Հավարտ Սուրբ Պատարագի եկեղեցու բակերում կտիրի ուրախ տոնական տրամադրություն և կպահպանվի միմյանց վրա ջուր ցողելու ժողովրդական սովորույթը:
Երկուշաբթի օրը՝ հուլիսի 29-ին, հիշատակ Մեռելոց է: Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում կմատուցվի Սբ. Պատարագ: Հավարտ Սբ. Պատարագի, կկատարվի հոգեհանգստյան կարգ՝ ննջեցյալների հոգու խաղաղության համար:


Սկիզբը՝ ժամը՝ 10-ն անց 30 րոպեին:
Հասցե՝ ք. Թբիլիսի, Սուրբ Գևորգ եկեղեցի, Սամղեբրո փ.5, հեռ. 275-41-11
Սուրբ Էջմիածին եկեղեցի, Արմազի փ. 18, հեռ. 254-64-11

  • Hits: 177

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։