Մասնակցենք Ս. թարգմանիչ վարդապետների տոնին

Սուրբ թարգմանիչ վարդապետների տոնը այս տարի նշվում է շաբաթ օրը՝ հոկտեմբերի 12-ին: Ի նշանավորումն տոնի, Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի ձեռամբ, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում կմատուցվի տոնական Սուրբ և Անմահ Պատարագ: Հավարտ Սրբազան Պատարագի կկատարվի մանուկների օրհնության կարգ:

Այնուհետև Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում, Թբիլիսիի հայկական դպրոցների աշակերտության մասնակցոսւթյամբ տեղի կունենա Սուրբ թարգմանիչների տոնին նվիրված գեղարվեստական միջոցառում: Սիրով հրավիրում ենք բոլորին:

Սկիզբը՝ Սբ. Պատարագ՝ ժամը 10-ն անց 30 րոպե

Գեղարվեստական միջոցառում՝ ժամը 13:00

Հասցե՝ ք. Թբիլիսի, «Հայարտուն» կենտրոն, Արմազի փ. 18, հեռ. 254-64-11

  • Hits: 22

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։