Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնը հայտարարում է 2019-2020 ուսումնական տարվա ընդունելություն հետևյալ խմբերում

«Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարան

Կարող են ընդունվել 3 ու կեսից - 6 տարեկան երեխաներ: Մանկական և զվարճալի խաղերից բացի, երեխաները սովորում են նաև հայոց լեզվից գրաճանաչություն, վրացերեն և անգլերեն,տարրական թվաբանություն, ազգագրական երգ ու պար: Նախակրթարանն անվճար է և ամենօրյա, ժամը 9-ն անց 30 րոպեից մինչև ժամը 16:30, բացի կիրակի և երկուշաբթի օրերից:

Սբ. Գրիգոր Նարեկացու անվան շաբաթօրյա դպրոց – ուս-ուհի՝ Թամարա Գաբոյան

Ընդունվում են 10 և բարձր տարիքի անձինք: Ուսուցանվում է՝ հայոց լեզու և գրականություն, Հայ ժողովրդի և Հայ Եկեղեցու պատմություն: Դասընթացը երկամյա է: Մայրենիի ուսուցման մեկօրյա դպրոցն ավարտելիս՝ տրվում է Հայերենի իմացության վկայական: Ուսումնառությունն անվճար է:

Սբ. Եղիա մարգարեի անվան կիրակնօրյա դպրոց – ուս-ուհի՝ Ռոզա Զոհրաբյան

Կարող են ընդունվել 10 և բարձր տարիքի անձինք (առանց տարիքային սահմանափակումների): Ուսուցանվում է՝ հայոց լեզու և գրականություն, Հայ ժողովրդի և Հայ Եկեղեցու պատմություն: Դասընթացը երկամյա է: Մայրենիի ուսուցման մեկօրյա դպրոցն ավարտելիս՝ տրվում է Հայերենի իմացության վկայական: Ուսումնառությունն անվճար է:

Ներսես Շնորհալի պատանեկան երգչախումբ – խմբավար՝ Մարիա Աբուլյան

Երգչախմբի անդամ կարող են դառնալ 6-ից 16 տարեկան տղաներն ու աղջիկները համապատասխան կաստինգ անցնելուց հետո: Պարապմունքներն անց են կացվում շաբաթական երեք անգամ և անվճար են:

Երգարվեստի խումբ – ղեկավար՝ Սերգեյ Հարությունյան

Կարող են ընդունվել 13 և բարձր տարիքի վակոլային ունակություններ ունեցող երիտասարդներ: Խմբում պատրաստվում են երգի անհատ կատարողներ: Պարապմունքներ անց են կացվում շաբաթական երկու անգամ: Ուսուցումն անվճար է:

Դուդուկի և դհոլի խմբակներ – ուս-ցիչներ՝ Իվանե Մկրտչյան և Ռոբերտ Կաշավանիձե

Ազգային այս նվագարանների վրա նվագել կարող են սովորել 7 և բարձր տարիքի ցանկացողներ: Պարապմունքներն ընթանոմ են առանձին խմբերով, տարբեր ուսուցիչների մոտ, շաբաթական երեք անգամ: Ուսուցումն անվճար է:

«Տարոն» ազգագրական պարի համույթ – պարուսույց՝ Սուրեն Աբրամյան

Կարող են ընդունվել 8 և բարձր տարիքի աղջիկներ ու տղաներ: Ուսուցանվում են ազգագրական խմբային պարեր: Պարապմունքներն ընթանում են շաբաթական երեք անգամ, ուսուցումն անվճար է:

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի խումբ – ուս-ցիչ՝ Գիորգի Բաղաթուրով

Շախմատի խումբ կարող են ընդունվել 6-ից 9 տարեկան աղջիկներ ու տղաներ: Պարապմունքներն անց է կացնում շախմատի ուսուցման մեծավարպետ մասնագետ, միջազգային գրոսմայստեր: Պարապմունքներն ընթանում են շաբաթական երկու անգամ: Ուսուցումը վճարովի է, վարձը կազմում է 30 լարի:

Խմբակներ ընդունվել Ցանկացողները կարող են դիմել «Հայարտուն» կրթա-մշակութային կենտրոն օգոստոսի 29-ից՝ ամեն օր, բացի երկուշաբթի օրվանից, ժամը 12:00 –ից մինչև 16:30:

Հասցեն՝ Թբիլիսի, Արմազիի փողոց №18

Հավելյալ տեղեկությունների համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարով՝ +995 32 2 54 64 11 կամ դիմել Եվգենյա Մարկոսյանին՝ 593 13-43-09:

  • Hits: 81

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։