Սուրբ Սարգսի տոնախմբություն Թբիլիսիում

Սիրելի հավատացյալներ,

2020 թվականի փետրվարի 7-ին, ժամը 15:00-ին, հրավիրում ենք ձեզ մասնակցելու ուխտագնացությանը՝ դեպի Խարփուխի «Սուրբ Սարգիս» մատուռ: Ուխտավորների թափորը սկիզբ կառնի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակից, այնուհետև կշարժվի դեպի Սուրբ Սարգիս մատուռ: Մոմավառությունից և աղոթքից հետո ուխտավորների թափորը կառաջնորդվի դեպի Մեյդանի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի:

Ժամը 17:00-ին, Սուրբ Գևորգ եկեղեցում կկայանա Սուրբ Սարգսի նախատոնակ, երիտասարդների օրհնության կարգ և աղի բլիթների բաժանում:

Հաջորդ օրը, փետրվարի 8-ին, ժամը 11:00-ին, Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում կմատուցվի Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և 14 զինվորների հիշատակին Սուրբ և Անմահ Պատարագ:

Հասցե. ք. Թբիլիսի, Սբ. Էջմիածին եկեղեցի, Արմազի փակուղի,նրբանցք 1 (նախկին

Արմազի փ. 18) հեռ. 254-64-11

Թբիլիսի, Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի, Սամղեբրո փ.5, հեռ. 275-41-11

Երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի հիշատակության օր

  • Hits: 36

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։