«Տոլմա-2019» փառատոնը որպես «Սիրո ճաշ»

Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ, Վիրահայոց թեմի առաջնորդարանի հովանավորությամբ և «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում, 2019 թվականի հունիսի 16-ին, հավարտ կիրակնօրյա Սբ. Պատարագի, կկայանա «Տոլմա-2019» փառատոնը՝ որպես «Սիրո ճաշ»: Փառատոնին պետք է ներկայանալ ձեզ հետ բերած տոլմայով: Կարելի է ներկայացնել տոլմայի տարբեր տարատեսակներ, նաև սեփական երևակայությամբ և նորամուծությամբ պատրաաստված տոլմա: Սիրով հրավիրում ենք բոլորին՝ Վրաստանում ՀՀ դեսպանությանը, տարբեր լրատվամիջոցներին, Թբիլիսիի, Ռուսթավիի, Մառնեուլի բնակավայրերի համայնքային կառույցներին, հասարակական կազմակերպություններին, ռեստորաններին և սրճարաններին, անհատ բարերարներին և տնային տնտեսուհիներին, պարզապես ցանկացողներին՝ իրենց մասնակցությունը բերել Թբիլիսիի հայ հասարակայնության այս միջոցառմանը՝ որպես սիրո, միասնության և համախմբվածության խորհրդանիշ:
Սկիզբը ժամը 12:00-ին: Մուտքն ազատ է:
Հասցեն՝ ք. Թբիլիսի, Սուրբ Գևորգ եկեղեցի, Սամղեբրո փ.5, հեռ. 275-41-11

  • Hits: 35

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։