«Ալ. Մանթաշյանց» կենտրոնում մեծարեցին հայ մեծ բանաստեղծ Գևորգ Էմինի 100-ամյա հոբելյանը

2019 թվականի դեկտեմբերի 14-ին հերթական միջոցառումն էր Վիրահայոց թեմի Բաթումի «Ալ. Մանթաշյանց» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնում, ղեկավար՝ Սոնա Հովհաննիսյան: Այն ն նվիրված էր հայ բանաստեղծ Գևորգ Էմինի ծննդյան 100-ամյակին: Միջոցառումը նախաձեռնել էր կենտրոնի «Մեսրոպ Մաշտոց» կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհի Սաթենիկ Դանիելյանը: Գրական-երաժշտական երեկոյին ներկա էին կենտրոնի սաները, նրանց ծնողները, հյուրեր:

Հայերենի ուսուցման մեկօրյա դպրոցի սաները մայրենիով արտասանեցին տաղանդավոր բանաստեղծի հայրենասիրական, սիրային, քնարական, փիլիսոփայական բանաստեղծոսւթյունները, ներկայացրին մեծերի կողմից Գևորգ Էմինին և նրա ստեղծագործություններին տրված գնահատականները:

Գրական-երաժշտական միջոցառմանը իրենց մասնակցությունն էին բերել կենտրոնի «Աղբյուր» երգչախումբը (խմբավար՝ Օվանիսյան, դաշնակահար Պարոնյան) և ասմունքի խումբը (ղեկավար՝ Սաթենիկ Դանիելյան):

Հավարտ միջոցառման ներկաներին իր օրհնությունը բաշխեց Բաթումի Սբ. Փրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը: Փոխանցելով առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հայրական օրհնությունը, Տեր Արարատը բարձր գնահատեց կազմակերպիչների նախաձեռնողական մոտեցումը և արժևորեց նման միջոցառոսւմների իրականացումը, քանզի այն նաև անդրադարձ է հայ գրականության և մշակույթի մեծերի կյանքին և գործունեությանը:

Երեկոն դարձավ Գևորգ Էմինի բանաստեղծությունների վերհուշի գեղեցիկ հնարավորություն:

Սբ. Փրկիչ, Ալեքսանդր Մանթաշյանց

  • Created on .
  • Hits: 247

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։