Դպրոցական վերջին զանգի ղողանջները Թբիլիսիի թիվ 104 հանրային դպրոցում

2019 թվականի մայիսի 25-ին Թբիլիսիի թիվ 104 հայկական հանրային դպրոցում հ2018-2019 ուստարվա շրջանավարտների համար հնչեց վերջին զանգը:
Տոնական հանդիսությանը ներկա էին դպրոցականներ, ծնողներ, հյուրեր: Տոնահանդեսը հուզախառն էր: Շրջանավարտները, նրանց ուսուցիչներն ու ծնողները միաժամանակ ուրախ էին և 20190525տխուր: Դպրոցին հրաժեշտ տվող աշակերտները հանդես եկան իրենց ուսուցիչներին, դպրոցի տնօրինությանը ուղղված երախտագիտության, ներողամտության խոսքով, նաև երգով, պարով, հումորով և վերհուշով:
Շրջանավարտներին իր օրհնությունը բաշխեց և բարի երթ մաղթեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Թեմակալ առաջնորդը պատգամեց շրջանավարտներին չընկրկել դժվարությունների առջև, այլ հաստատակամորեն, քայլել կյանքին համընթաց, լինելով իրենց ազգի զավակը և հավատքի նվիրյալը:
20190525 142823Հանրային դպրոցն ավարտելու և մեծ կյանք ինքնուրույն ոտք դնելու կապակցությամբ շրջանավարտներին շնորհավորեցին Վրաստանում ՀՀ արտակարագ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը, դպրոցի տնօրեն Իրինա Ժամկոչյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Վիրահայոց թեմի կրթության բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը, Վրաստանի կրթության և գիտության նախարարության ազգային ծրագրերի համակարգող Կարինե Մանուկյանը և ուրիշներ:

  • Created on .

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։