Վիրահայոց թեմի երիտասարդական խումբը ծանոթացավ 112 ծառայության գործառույթներին

2019 թվականի հոկտեմբերի 4-ին, Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի (տնօրեն՝ արժ. Տեր Տաթև քհն. Մարուքյան) նախաձեռնությամբ և Թբիլիսիի 112 ծառայության հրավերով, երիտասարդական բաժնի կամավորների խումբը, թվով երկու տասնյակից ավելի ուսանողներ ու բարձր դասարանցիներ, բաժնի աշխատանքների համակարգողներ Նինա Սերոպովայի և Էմիլ Սարգսյանի առաջնորդությամբ, այցելեց Թբիլիսիի 112 ծառայություն:

Հայ երիտասարդների խմբին դիմավորեց Սալոմե Գելութաշվիլին: Վերջինս կատարեց շնորհանդես՝ նվիրված այս ծառայության գործունեությանը: Երիտասարդները տեղեկացան, որ Թբիլիսիում և Ռուսթավիում գործող ափսեանման շինությունը իր գործառույթների մեջ ներառնում է շտապ օգնության, ոստիկանական և հրշեջ ծառայությունները, որոնք համակարգված ձևով, արձագանքում են օպերատորների ընդունած բոլոր զանգերին: Հատկանշական է, որ զանգերը լինում են միջին հաշվով յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ:1

Ծառայության ծանոթությունների բաժնի ներկայացուցիչը պատմեց նաև նորարարական տեխնոլոգիաների ներդրման, կեղծ հեռախոսազանգերի մասին, կարևորեց այն, որ ծառայությունում գործում է նաև այլ լեզուներով (օրինակ, հայերեն, ադրբեջաներեն, անգլերեն, ռուսերեն) հնչած զանգերին պատասխանելու ձևաչափը՝ այդ լեզուներին տիրապետող օպերատորների միջոցով:

Սալոմե Գելութաշվիլին իր խոսքում արժևորեց նաև այն, որ ծանոթության բնույթի նման այցերը նպաստում են կեղծ և անիմաստ զանգերի կրճատմանը, քանզի տեսնելով այն վիթխարի օգտակար աշխատանքը, որն իրականացվում է այս ծառայության միջոցով, մարդիկ համոզվում են ժամանակին ցուցաբերած օգնության անհրաժեշտությունը իրավամբ դրա կարիքն ունեցողներին:

Տիկին Գելութավիլիի ուղեկցությամբ երիտասարդների խումբը շրջայց կատարեց 112 ծառայության սրահներում, տեսավ տեխնոլոգիական այն նորույթները, որոնցով գործում է այս ծառայությունը:1

Շրջայցի ընթացքում երիտասարդները ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

Երիտասարդական

  • Created on .
  • Hits: 78

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։