Բաթումի երաժշտական թատրոնում նշվեց Կոմիտաս վարդապետի 150-ամյակը

2019 թվականի հոկտեմբերի 30-ին Բաթումիի երաժշտական թատրոնում կայացավ Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակին նվիրված հանդիսություն։ Իրենց խոնարհումը բերելով ազգի երկու պանծալի զավակների' Հովհաննես Թումանյանի և Կոմիտաս վարդապետի փառապանծ հոբելյաններին, թատրոնի շենքում կազմակերպվել էր Թումանյանի լայնապլան լուսանկարների ցուցահանդես։

Միջոցառմանը ներկա էին Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահի ղեկավարած պատվիրակության անդամները, Բաթումում ՀՀ Գլխավոր հյուպատոսը, ծնողներ, հյուրեր, բաթումահայ հասարակայնության անդամներ։

73158834Միջոցառումը բացեց "Ալեքսանդր Մանթաշյանց" կենտրոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը։ Վերջինս բաթումահայ հասարակայնության ներկայացուցիչ Քրիստինե Թադևոսյանի հետ ներկայացրեց Վարդապետ Կոմիտասի կյանքն ու գործունեությունը և վարեց տոնահանդեսը։ Միջոցառմանը ելույթ ունեցան կենտրոնի "Աղբյուր" երգչախումբը' խմբավար Ռուզաննա Օվանիսյանի գլխավորությամբ, Աջարիայի Ինքնավար հանրապետության "Բաթումի" երգչախումբը ' խմբավար Ճաբուկի Սուրմանիձեի գլխավորությամբ։

Կոմիտասի շարականների հիասքանչ կատարումներով հանդես եկան Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դասախոսներ Նելլի Գասպարյանը, Լուսինե Խաչիկյանը և դաշնակահարուհի Թամարա Պարոնյանը։

Հավարտ միջոցառման ելույթ ունեցան Բաթումում ՀՀ Գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը և Վիրահայոց թեմի Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցու, Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիի հայության հոգևոր հովիվ արժ. Տեր Արարատ քհն. Գումբալյանը։

Միջոցառումն ամփոփեց և ներկաներին իր օրհնությունը բաշխեց Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը։ Հայր Սուրբը բարձր գնահատեց Ալեքսանդր Մանթաշյանց կենտրոնի գործունեությունը, սույն միջոցառման կազմակերպիչների աշխատանքը և պատվոգրեր փոխանցեց տոնահանդեսի մասնակիցներին։ Հգշ. Տեր Կիրակոս վարդապետը անդրադարձ կատարեց ազգի մյուս զավակի՝ Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին, ներկայացրեց վերջերս Վրաստանի Մշակույթի նախարարության և Վիրահայոց թեմի հովանավորությամբ և աջակցությամբ վրացերեն հրատարակված Թումանյանի քառյակների և այլ ստեղծագործությունների երկլեզու հրատարակությունը մեկ գրքով։ Հայր Սուրբը գիրքը նվիրեց Տեր Արարատին։

Հոկտեմբերի 31֊ին ավարտվեց առաջնորդական տեղապահի այցը Աջարիա։

73458816

Սբ. Փրկիչ

  • Created on .
  • Hits: 86

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։