«Ոտքի, դատարանն է գալիս» - Վիրահայոց թեմի երիտասարդական թատերախմբի նոր պրեմիերան

2019 թվականի մայիսի 26-ին հանդիսատեսով լեփ-լեցուն էր Վիրահայոց թեմի Թբիլիսիի «Վազգեն Առաջին Ամենայն Հայոց կաթողիկոս» երիտասարդական և համայնքային կենտրոնը: Հայ ակտիվիստների ուժերով, թատերական արվեստի սիրահար Նիկա Ղազարյանի գլխավորությամբ իրականացվեց հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանին նվիրված Պերճ Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» համանուն դրամայի բեմադրությունը:

Ներկայացման հանդիսատեսն էին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը՝ հոգևոր դասի ընկերակցությամբ, թատերական արվեստի մասնագետներ, համայնքային կառույցների ղեկավարներ- թատրոնը սիրողներ և գնահատողներ:

Դրամայի բեմական ձևավորումը, տարբեր տարիքի կամավոր դերասանների անբռնազբոս, ազատ խաղը ներկայացումը հիրավի դարձրին բովանդակությանը համահունչ, հետաքրքիր և հուզական: Գնահատանքի խոսք ասելով խոստումնալից երիտասարդ բեմադրող Նիկա Ղազարյանի մասին, Պետրոս Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը հորդորեց նորանոր ներկայացումների իրականացմամբ շարունակել զարգացնել ստեղծագործական միտքը:

Ներկայացման բոլոր մասնակիցների դերասանական քայլերը, նվիրումը սիրած գործունեությանը բարձր գնահատեց Վիրահայոց թեմի առաջնորդը: Թեմակալ առաջնորդը գնահատանքի խոսքեր ուղղեց Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի տնռրեն Վալերի Բադալյանին և ծրագրերի համակարգող Նինա Սերոպովային, ում ջանքերով ձևավորվեց թատերական այս խմբակը:

  • Created on .
  • Hits: 81

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։