Վիրահայոց թեմի առաջնորդը մասնակցեց Վրաստանում Գերմանիայի Դաշնության դեսպանության ընդունելությանը

Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանում Գերմանիայի Դաշնության դեսպանության ընդունելությունների տանը մասնակցեց նախկին խորհրդային երկրներից, Բրազիլիայից և Գերմանիայից ժամանած գերմանական լյութերական եկեղեցու եպիսկոպոսների պատվին կազմակերպված ընդունելությանը: Ընդունելությունը կազմակերպել էր Վրաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հուբերտ Քնիրշը՝ տիկնոջ հետ:
Հրավիրյալների թվում էին Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն, վրաց պետական-քաղաքական և հասարակական գործիչներ, հոգևոր սպասավորներ Վրաստանի Պատրիարքարանից, Հռոմեական-կաթոլիկ, Վրաստանի լյութերական և Մկրտական եկեղեցիների առաջնորդներ:
Հանդիպմանը ելույթներով հանդես եկան Վրաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը լյութերական-եկեղեցու հյուր եպիսկոպոսները:
Ընթրիքն անցավ ջերմ և հյուրընկալ մթնոլորտում:

  • Created on .
  • Hits: 103

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։