Հայ Ավետարանչական եկեղեցու ղեկավարները այցելեցին Վիրահայոց թեմի առաջնորդարան

2019 թվականի մայիսի 29-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու առաջնորդարանում հյուրընկալեց Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության գործադիր տնօրեն վերապատվելի Զավեն Խանճեանին՝ տիկնոջ հետ և Եվրասիայի Հայ Ավետարանչական եկեղեցիների միութեան նախագահ վերապատվելի Ռընե Լևոնյանին:

Ողջունելով հյուրերին թեմակալ առաջնորդը ներկայացրեց Վիրահայոց թեմի պատմական անցյալը և ներկա առաքելությունը:Առաջնորդը շնորհակալություն հայտնեց վերապատվելի Ռընե Լևոնյանից ՝ թեմի սոցիալական ծրագրերին աջակցելու համար։
Հյուրերը շնորհակալություն հայտնեցին Վազգեն Սրբազանին ջերմ ընդունելության և վրացահայության վերաբերյալ մանրամասն տեղեկություններ հաղորդելու համար և հայտնեցին իրենց 61536266ցանկությունը հետագա համագործակցության մասին :
Հանդիպման ավարտին Վազգեն Սրբազանը հյուրերի հետ առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցում կատարեցին միասնական աղոթք և երգեցին շարականներ:
Հանդիպմանը մասնակցում էին թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը և Թբիլիսիում Հայ Ավետարանչական Եկեղեցու հոգևոր հովիվ Կարեն Խաչատրյանը:
Նույն օրը հյուրերը այցելեցին նաև Թեմի «Հովհ. Թունանյանի տուն» գիտամշակութային կենտրոն և իրենց խոնարհումը բերեցին մեծ բանաստեղծի հիշատակին:

Սբ. Գևորգ

  • Created on .

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։