Թբիլիսիում Հգշ. Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը հանդիպեց ջավախքցի հայ ուսանողներին

2019 թվականի մայիսի 31-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հգշ. Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանի հանդիպումը Թբիլիսիի բուհերում սովորող ջավախքցի...

2019 թվականի մայիսի 31-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հգշ. Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանի հանդիպումը Թբիլիսիի բուհերում սովորող ջավախքցի ուսանողների հետ: Հանդիպումը նախաձեռնել էր Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի ղեկավար արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը:

Կայացավ փոխանակություն, ուսանողները խոսեցին հաջողությունների և խնդիրների մասին, ներկայացրեցին Թբիլիսիում ուսումնառությունը ավարտելուց 61459545հետո իրենց ծրագրերը:

Հայր Մաղաքիան իր օրհնությունը բաշխեց երիտասարդներին, բարձր գնահատեց մասնագիտական կրթություն ստանալուն ուղղված նրանց ձգտումները, հորդորեց համախմբված լինել եկեղեցու շուրջը և միասնական ուժերով պահել ազգայինը: Հայր Սուրբը երիտասարդներին կոչ արեց բուհն ավարտելուց հետո վերադառնալ Ջավախք և նվիրվել տարածաշրջանի զարգացմանն ու բարգաճմանը:

Հայարտուն

  • Created on .
  • Hits: 37

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։