Երեխաների պաշտպանության օրը նշվեց Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցում

2019 թվականի հունիսի մեկին աշխարհի բազում երկրներում նշվեց երեխաների պաշտպանության միջազգային օրը: Այն տոնական դարձավ նաև Վրաստանի մայրաքաղաքում և տարբեր տարածաշրջաններում բնակվող հայ երեխաների համար: Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությամբ և «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ ուրախ ժամանցային ծրագիր իրականացվեց «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի սաների համար:

Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում տարածվեց երգն ու երաժշտությունը երեխաների մոտ ստեղծելով ուրախ տոնական տրամադրություն: «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանը շնորհավորեց երեխաներին, փոխանցեց թեմակալ առաջնորդի օրհնությունը և երջանիկ ու անհոգ մանկության մաղթանքը:

Փոքրիկներին միացան նրանց քույրերն ու եղբայրները, նաև աշակերտներ մայրաքաղաքի թիվ 103 և 104 հայկական ուսուցմամբ դպրոցներից: Մանկական զվարճալի երգն ու պարը տրամադրող էին: Խաղվարներ Հենրիխ Պետրոսյանի և Մարի Պողոսովայի կազմակերպած տարբեր խաղ-մրցույթներին շուտով ներգրավվեցին բոլոր մանուկները:

Երեխաների մի խումբ էլ զվարճանում էր ասֆալտի վրա պատկերներ նկարելով: Տարբեր մանկական երգերի ուղեկցությամբ ընթացող խաղ-մրցույթները ավարտվում էին բուռն ծափահարություններով և զվարթ բացականչություններով:

Միջոցառման ընթացքում նկարներով պատվեցին երեխաների դեմքերը: Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցու հոգևոր դասի կողմից երեխաները հյուրասիրվեցին պաղպաղակով: Երեխաների պաշտպանության օրը Վիրահայոց թեմում ընթացավ ուրախ, զվարճալի և գունեղ:

Վիրահայոց թեմի մամլո դիվա

Սբ. Էջմիածին, Հայարտուն

  • Created on .
  • Hits: 31

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։