Թբիլիսիում նշվեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը

2019 թվականի հունիսի 23-ին, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշեց Կաթողիկե սուրբ Էջմիածնի տոնը:

Տոնի առիթով Վիրահայոց թեմի եկեղեցիներում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:

20190623Վաղ առավոտից թբիլիսահայ հավատացյալները շտապում էին Հավլաբարի Ս. Էջմիածին եկեղեցի՝ մասնակցելու տոնական Սուրբ Պատարագին, որը մատուցեց եկեղեցու հոգևոր ծառայող Տեր Վիրապ քահանա Ղազարյանը:

Հընթացս Ս. պատարագի Պատարագիչ քահանան անդրադարձ կատարեց օրվա խորհրդին, պատմիչ Ագաթանգեղոսի ներկայացմամբ Հայոց մեծ հայրապետ Գրիգոր Լուսավորչի երազ-տեսիլքին եւ Կաթողիկէ Ս. Էջմիածնի տաճարի կառուցման պատմությանը: Արժանապատիվ քահանան խոսեց Հայոց առաջին հայրապետի տարածած հավատքին հայ ժողովրդի հավատարմության, ազգապահպան այն արժեքների մասին, որ կատարում է Հայոց եկեղեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջնորդությամբ:

Տեր Վիրապ քահանան ընթերցեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին նվիրված Վեհափառ Հայրապետի Սրբատառ Կոնդակը և շնորհավորեց հավատացյալներին՝ տոնի առիթով:

Հավարտ Սուրբ Պատարագի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում կատարվեց եկեղեցու բարերաների և Եկեղեցասեր կանանց կողմից կազմակերպված մատաղի օրհնություն, որը բաժանվեց ժողովրդին:

20190623

Սբ. Էջմիածին

  • Created on .
  • Hits: 33

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։