Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահի անդրանիկ Սբ. Պատարագը

2019 թվականի հուլիսի 14-ին Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, հանդիսապետությամբ Գրշ. Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, անդրանիկ Սբ. Պատարագը մատուցեց թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը:

Սրբազան Պատարագին մասնակցում էր եկեղեցու հոգևոր դասը, սարկավագներն ու դպիրները: Ներկա էին թբիլիսահայ հասարակայնության անդամներ, համայնքային գործիչներ, հավատացյալներ:

Հընթացս Սուրբ Պատարագի Պատարագիչ Հայր Սուրբը մեծ պատիվ անվանեց իրեն առաջնորդական ծառայությամբ իր ծննդավայր Թբիլիսիում, Վրաստանում նշանակելու համար և հույս հայտնեց, որ վիրահայ համայնքի բոլոր անդամների և հավատացյալների աջակցությամբ ինքը կկարողանա իրականացնել քրիստոնեական իր առաքելությունը:

3

Հավարտ Սուրբ Պատարագի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, դիմելով Պատարագին ներկա հավատացյալներին, արժևորեց Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի շուրջ 2 տասնամյակի հասնող առաջնորդական ծառայությունը, որի արդյունքում Վիրահայոց թեմը ձևավորվել է որպես համակարգված և կայացած, քրիստոնեական պատվիրաններով գործող, իր առաքելությանը նվիրված հոգևոր թեմ:

Այնուհետև Նաթան Սրբազանը ներկայացրեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ առաջնորդական ծառայության նշանակված հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանին, փոխանցեց Վեհափառ Հայրապետի օրհնությունը և բարի ծառայության մաղթանքը: Գրշ. Տեր Նաթան արքեպիսկոպոսը Տեր Կիրակոս վարդապետին փոխանցեց առաջնորդական գավազան, որը տեղապահ Հայր Սուրբը գործածելու է որպես իշխանության նշան՝ պաշտոնական և հանդիսավոր առիթներով:

Հավատացյալ բազմությունը մոտեցավ Սուրբ խորանին, համբուրեց Ավետարանը, շնորհավորեց հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանին՝ ստանալով նրա օրհնությունը:

Սուրբ Պատարագի ավարտին հավատացյալները տեղափոխվեցին առաջնորդարան, որտեղ տեղի ունեցավ հյուրասիրություն:

2

Սբ. Գևորգ

  • Created on .
  • Hits: 175

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։