Կրոնի գործակալության նախագահը հանդիպեց Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդին

2019 թվականի հուլիսի 17-ին, Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեն հանդիպեց Վիրայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական նորանշանակ փոխանորդ հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանի հետ: Հանդիպումը ծանոթության բնույթի էր: Հանդիպմանը ներկա էին Կրոնի գործակալության աշխատակիցները և Հայոց Եկեղեցու ներկայացուցիչները:

Հանդիպմանը Զազա Վաշախմաձեն շնորհավորեց հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանին փոխանորդ նշանակվելու կապակցությամբ և իրազեկեց Կրոնի գործակալության գործունեության, Վրաստանի պետության կողմից վերջին տարիներին իրականացված կրոնական քաղաքականության, ի մասնավորի ավանդական կրոնների ֆինանսավորման, պաշտամունքային շինությունները վերադարձնելու և այլ նախագծերի մասին, ինչը օժանդակում է Վրաստանում կրոնական կազմակերպությունների հաջողակ գործունեությանը:

2

Փոխանորդ հգշ. Տեր Մաղաքիա վարդապետը գործակալության նախագահին շնորհակալություն հայտնեց հյուրընկալության և շնորհավորանքների համար և ապագայում սերտ համագործակցության ցանկություն արտահայտեց:

Հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության պաշտոնական փոխանորդ է նշանակվել ընթացիկ տարվա մարտի 20-ին: Հգշ. Հայր Սուրբը 2008-2011 թվականներին Հայաստանում եղել է Գևորգյան հոգևոր ճեմարանի փոխտեսուչ, իր հոգևոր ծառայությունն է իրականացրել նաև Արգենտինայի հայոց թեմում:

Առաջնորդարան

  • Created on .
  • Hits: 103

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։