ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը այցելեց Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցի

Վրաստան կատարած երկօրյա պաշտոնական այցի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, 2019 թվականի հուլիսի 24-ին այցելեց Վիրահայոց թեմի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի: Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի և Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանի ընկերակցությամբ, նախարար Մնացականյանը և պատվիրակության անդամները մոմեր վառեցին հայոց հինավուրց տաճարում, ծաղիկներ խոնարհեցին եկեղեցու բակում կանգնեցված բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի արձանին և Հայոց Ցեղասպանանության զոհերի հիշատակի խաչքարին:

«Հայարտան» նստավայրում ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարի և Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահի կարճատև զրույցից հետո, հյուրերը տեղափոխվեցին դահլիճ, որտեղ կայացավ հանդիպում վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

2

Տերունական աղոթքից հետո նախարար Զոհրաբ Մնացականյանը արձանագրեց ՀՀ և Վրաստանի արդի միջպետական հարաբերությունները, որոնք ընթանում են փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման սկզբունքներով, ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայությունները և մարտահրավերները,Արցախի խնդրի խաղաղ կարգավորման ուղենիշը:

ՀՀ արտաքին գործերի նախարարը, անդրադարձ կատարեց վիրահայ պատմական համայնքի դերին ու նշանակությանը Հայաստանի և Վրաստանի բարեկամական հարաբերությունների զարգացման գործում, կարևորեց ժամանակակից իրականությունում համայնքային կառույցների գործունեությունը մայրենի լեզվով կրթության,լրատվամիջոցների, թատերական արվեստի և մշակույթի զարգացման, ազգային ավադույթները պահպանելու ուղղությամբ, Վրաստանի իշխանությունների կողմից ցուցաբերվող օժանդակությունը, ընդգծեց երկրի պետական լեզվի տիրապետման անհրաժեշտությունը:

Այնուհետև ներկաների կողմից հարցուպատասխանի ձևաչափով բարձրացվեցին Արցախի հիմնախնդրի կարգավորման, Վրաստանում հայոց եկեղեցիների իրավական կարգավիճակի, Եկեղեցական հարաբերությունների, դեսպանության շենքի հարցերը, համայնքային համակարգի վերափոխմանը, երիտասարդների գործունեության ակտիվացմանը, հայ-վրացական տուրիզմի զարգացմանը ուղղված միտումները:

Հանդիպումն ընթացավ հետաքրքիր և բովանդակալից:

3

  • Created on .
  • Hits: 358

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։