Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահի աշխատանքային այցը Բաթումի

2019 թվականի հուլիսի 26-ին, Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը ծանոթության այցով մեկնեց Բաթումի:

Առաջնորդական տեղապահին դիմավորեց Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը՝ բաթումահայ համայնքային գործիչների հետ միասին:

Հգշ. Տեր Կիրակոս վարդապետը հոգևոր հովվի ընկերակցությամբ շրջայց կատարեց Սբ. Փրկիչ եկեղեցում, զրույց ունեցավ հոգևոր ծառայողների և աշխարհիկ անձնակազմի հետ:

Նույն օրը Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահը այցելեց Բաթումիի քաղաքապետարան, որտեղ կայացավ հանդիպում քաղաքապետ Լաշա Կոմախիձեի, փոխքաղաքապետ Լելա Սուրմանիձեի և մյուս պաշտոնյաների հետ:

2

Քաղաքապետ Կոմախիձեն հգշ. Տեր Կիրակոս վարդապետին շնորհավորեց առաջնորդական տեղապահ նշանակվելու կապակցությամբ, անդրադարձ կատարեց Սուրբ Փրկիչ հայոց եկեղեցու հետ Բաթումիի քաղաքապետարանի համագործակցությանը և այդ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն հայտնեց:

Հգշ. Հայր Սուրբը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար, նշեց, որ կուսակրոն քահանա ձեռնադրվելուց հետո ծառայության է կոչվել Բաթումիի Սբ. Փրկիչ եկեղեցի և լավ հուշերով է կապված այս քաղաքի և նրա բնակչության հետ: Տեր Կիրակոս վարդապետը հույս հայտնեց, որ Բաթումիի քաղաքապետարանի և Վիրահայոց թեմի միջև կշարունակվեն և կզարգանան սիրո և փոխադարձ հարգանքի վրա ձևավորված հարաբերությունները:

Քաղաքապետի հետ կայացած հանդիպմանը Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահին ընկերակցում էին Բաթումիի Սբ. Փրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ արժ. Տեր Արարատ քահանա Գումբալյանը, Թեմի իրավական հարցերի և համագործակցության բաժնի տնօրեն Միքայել Ավագյանը, վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Կարեն Երիցյանը և բաթումահայ համայնքի հասարակական գործիչ Արմեն Գևորգյանը:

Առաջնորդարան

  • Created on .
  • Hits: 201

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։