Խաչի փառաբանության տոնը Վիրահայոց թեմում

Վիրահայոց թեմում հավուր պատշաճի նշվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը կամ Խաչի փառաբանության տոնը:

Տոնը շարժական է, 2019 թվականին այն նշվեց սեպտեմբերի 15-ին: Տոնի կապակցությամբ եկեղեցիներում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:

20190915Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում կիրակնօրյա տոնական Պատարագ մատուցեց առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը:

Հընթացս Սուրբ Պատարագի Հայր Սուրբը հավուր պատշաճի քարոզ խոսեց օրվա խորհրդի մասին, հավատացյալ բազմությանը մեկնաբանեց գերությունից Տիրոջ խաչափայտի վերադարձի և Գողգոթայում կանգնեցման մասին, որտեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց կամ «Սըրբխեչ»: Խոսեց հավատքի կարևորության և Խաչի նշանակության մասին և հորդորեց ներկաներին անսասան մնալ իրենց հավատքի մեջ և քրիստոնեական պատգամներով, արժևորել, պահպանել, սերունդներին փոխանցել եկեղեցական և ազգային տոները, անքակտելի պահել կապը Աստծու տան հետ:

20190915 174648Խաչի փառաբանության օրը Վիրահայոց թեմի եկեղեցիներում Սուրբ խորանին փառավորապես բարձրացվել էր ռեհանով զարդարված խաչը:

Նույն օրը եկեղեցիներում տեղի ունեցավ Սուրբ Խաչի վերացման փառաբանողական արարողություն:

Հավարտ երեկոյան ժամերգության կատարվեց Սուրբ Խաչի թափոր: Տեղերում հոգևոր դասի առաջնորդությամբ Խաչը պտտեցվեց Եկեղեցու չորս կողմերում և ժողովուրդը օրհնվեց վարդաջրով: Շարականների երգեցողությամբ պտույտներն ավարտելուց հետո, օրհնվեց ռեհանը, որը համարվում է խաչի ծաղիկ: Օրհնված ռեհանը բաժանվեց հավատացյալներին:

Երկուշաբթի առավոտյան Վիրահայոց թեմի եկեղեցիներում կմատուցվի հանգուցյալների հիշատակի Սբ. Պատարագ և կկատարվի հոգեհանգստյան կարգ:

20190915

Սբ. Էջմիածին

  • Created on .
  • Hits: 348

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։