Վրաստանում մեկնարկեց նոր ուսումնական տարին

2019 թվականի սեպտեմբերի 16-ին Վրաստանում մեկնարկեց նոր՝ 2019-20 ուսումնական տարին: Ուսումնառության սկիզբն ազդարարող դպրոցական զանգը հանդիսավոր պայմաններում հնչեց նաև Վրաստանի հայերեն ուսուցմամբ դպրոցներում: Քաղաքամայր Թբիլիսիում հայ դպրոցականների առջև դռները բացեցին թիվ 104 դպրոցը, թիվ 103 և թիվ 132 դպրոցների հայկական բաժինները:

20190916Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ թիվ 104 դպրոց էին եկել հասարակական կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, դպրոցի նախկին ուսուցիչներ ու շրջանավարտներ:

Հանդիսությունն իր ներկայությամբ պատվել էր Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը:

Վրաստանի և ՀՀ պետական օրհներգներից հետո, բարձրացվեց Վրաստանի պետական դրոշը և հնչեց դպրոցի հիմնը: Դպրոցի տնօրեն Իրինա Ժամկոչյանը շնորհավորեց բոլորին նոր ուսումնական տարվա առիթով և մաղթեց հաջողություններ:

20190916Առաջնորդական տեղապահ հգշ. Հայր Կիրակոսը շնորհավորեց ներկաներին, ընդգծեց, որ 20 տարի առաջ ինքը նույնպես ավարտել է այս կրթօջախը և երախտագիտությամբ ու հպարտությամբ է նշում, որ եղել է թիվ 104 դպրոցի սան: Տեր Կիրակոս վարդապետը ոգեկոչեց դպրոցականներին՝ լավ սովորել, եռանդով հաղթահարել ուսման դժվարությունները, քանզի միայն կրթությունն է ամենամեծ հարստությունը և լավ ապագայի գրավականը:

Հյուրերը շնորհավորեցին աշակերտներին և ուսուցիչներին: Առաջին զանգը խորհրդանշորեն հնչեցրեց այս տարվա առաջինդասարանցին և աշակերտները փոխադրվեցին իրենց դասասենյակները:

20190916Վիրահայոց թեմի պատվիրակությունը հգշ. Տեր Կիրակոս վարդապետի գլխավորությամբ այցելեց նաև թիվ 103 հայ-վրացական դպրոց: Առաջնորդական տեղապահը զրույց ունեցավ դպրոցի տնօրեն Արչիլ Չխաիձեի հետ: Վերջինս ընդգծեց, որ դպրոցի հայկական բաժնի սաները առանձնապես աչքի են ընկնում իրենց առաջադիմությամբ և նշեց, որ անցյալ ուսումնական տարում լավագույն աշակերտուհի է ճանաչվել հայկական բաժնի 11-րդ դասարանի աշակերտուհի Լիաննա Էլիբեկյանը, իսկ վրացերեն լեզվից օլիմպիադայի հաղթողներ են հանդիսանում նույն դասարանի աշակերտուհիներ Ժանետա Բաղդասարյանը և Արմինե Աղեկյանը:

Առաջնորդական տեղապահը դպրոցի տնօրենի ընկերակցությամբ շնորհավորեց առաջին դասարանցիներին, դիտեց դպրոցում գործող գրականության կաբինետը:

Նոր ուսումնական տարին կազմ ու պատրաստ սկսեցին Սամցխե Ջավախքի, Քվեմի Քարթլիի տարածաշրջանների հայկական կրթօջախները:

20190916

  • Created on .
  • Hits: 556

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։