Դավիթ Թեդորաձեի "Հորս դիմանկարը" գրքի շնորհանդես և "Հայոս ֊ Քարթլոս" մեդալով պարգևատրություն

2019 թվականի սեպտեմբերի 24-ին Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտա-մշակութային կենտրոնում կայացավ Վրաստանի գրողների միության Աջարիայի բաժանմունքի վարչության նախագահ, բանաստեղծ Դավիթ Թեդորաձեի «Հորս դիմանկարը» ժողովածուի հայերեն հրատարակության շնորհանդեսը:

Միջոցառմանը ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, դիվանագետներ, հայ և վրացի գրողներ, հասարակական գործիչներ:

Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսենի հիմնադրամի նախագահ, «Հայոս-Քարթլոս» հայ-վրացական գրական հանդեսի հիմնադիր գլխավոր խմբագիր Ֆելիքս Բախչինյանը շնորհանդեսին ներկա գրքի հեղինակ Դավիթ Թեդորաձեին շնորհավորեց ծննդյան 70-ամյակի առիթով և բովանդակալից առաջաբանով ներկայացրեց Մկրտիչ Գրաբսկու, Նորայր Գրիգորյանի և Հարություն Հովնաթանի թարգմանությամբ «Հորս դիմանկարը» ժողովածուն, նաև ընթերցելով պատառիկներ հայերեն հրատարակությունից:

20190924

Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին:

Իլիա Ճավճավաձեի, Գեորգի Լեոնիձեի, Մեմեդ Աբաշիձեի և Լադո Ասաթիանիի մրցանակների դափնեկիր, Պատվո շքանշանի ասպետ և Բաթումիի պատվավոր քաղաքացի բանաստեղծ Դավիթ Թեդորաձեի ստեղծագործություններին վրացի ընթերցասեր հասարակությունը ծանոթ է դեռևս 70-ական թվականներից, իսկ արդեն 1999 թվականին հայ ընթերցողին է ներկայացվել Անահիտ Գալստյանի թարգմանությամբ Թեդորաձեի «Նամակ լեռներից» խորագրով ժողովածուն:

Ճանաչված բանաստեղծը շնորհակալության իր խոսքում արժևորեց հայ-վրացական գրական կապերի զարգացումը, որի վկայություններից մեկը Ֆելիքս Բախչինյանի հովանավորությամբ իր երկրորդ ժողովածուի հայերեն հրատարակությունն է:

Հայ-վրացական բարեկամության անդաստանում իրենց ունեցած ներդրման համար Ֆելիքս Բախչինյանը «Հայոս-Քարթլոս» հայ-վրացական գրական հանդեսի ոսկե մեդալներ փոխանցեց Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանին, դիվանագետներ Արտակ Գրաբսկուն, Հարություն Հայրապետյանին, բանաստեղծ Դավիթ Թեդորաձեին և պրոֆեսոր Էմմա Ախտյանին:

Միջոցառմանը ելույթ ունեցավ Վրաստանում ՀՀ դեսպանը, շնորհակալության խոսք ասացին նաև պարգևատրվածները:

1

  • Created on .
  • Hits: 196

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։