Սուրբ Գևորգ զորավարի տոնը նշվեց Վիրահայոց թեմի համանուն առաջնորդանիստ եկեղեցում

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սեպտեմբեր ամսվա վերջին շաբաթ օրը նշում է Սուրբ Գևորգի տոնը: Վիրահայոց թեմի առաջնորդանիստ եկեղեցին կրում է Սուրբի անունը և վիրահայությունը ավանդաբար օրը դարձնում է տոնական:

20190928 1135402019 թվականին տոնը նշվեց սեպտեմբերի 28-ին: Այդ օրը առանձնահատուկ աշխուժություն էր տիրում Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում և ներսում: Հավատացյալները եկել էին աղոթելու և ստանալու քաջամարտիկ զորավարի օրհնությունն ու շնորհները:

Եկեղեցում տոնական Սուրբ Պատարագ մատուցեց Վիրահայոց թեմի Թեթրիծղարոյի և Բոլնիսի շրջանների հայկական համայնքների հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Հուսիկ քահանա Հարությունյանը:

A11111Հընթացս Սուրբ Պատարագի, պատարագիչ-քահանան քարոզ խոսեց օրվա խորհրդի՝ քաջամարտիկ զորավարի քրիստոնյա հավատքին նվիրվածության և նահատակության մասին, արժևորեց հավատացյալների սերը Սուրբին, որի անունով դարերի ընթացքում կառուցվել են եկեղեցիներ:

Հոգևոր հայրը զորավար Գևորգի անսասանությունը քրիստոնեական հավատքի նկատմամբ համեմատեց հայ ժողովրդի հետ, ով պատմության ընթացքում բազում փորձությունների միջով է անցել, կենաց և մահու պայքար մղել և հավատարիմ մնացել իր հավատքին: Քարոզի վերջում Տեր Հուսիկը բոլոր Գևորգ անվանակիրներին շնորհավորեց տոնի կապակցությամբ, հորդորեց նրանց ապրել Քրիստոսի հավատարիմ զավակը լինելու հպարտությամբ:

20190928Սուրբ Գևորգ եկեղեցին այն երանելի տաճարներից է, որտեղ պահվում է Սուրբի մասունքը: Հավարտ Պատարագի, հավատացյալները մոտեցան և համբուրեցին նվիրական մասունքը:Հայ հավատացյալներին միացել էին բազում զբոսաշրջիկներ, ովքեր հիանում էին առաջնորդանիստ եկեղեցու անկրկնելի գեղեցկությամբ, Սբ.Պատարագի և շարականների մեղմանուշ հնչեղությամբ:

Հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանն օրհնեց հավատացյալների կողմից արված մատաղը և այն բաժանվեց ներկաներին: Եկեղեցասեր կանանց միության նախաձեռնությամբ և խաչի քավոր Յուրի Երեմյանի աջակցությամբ տեղի ունեցավ տորթով, խմորեղենով ու մրգով հյուրասիրություն:

Սուրբի տոնը նաև ժողովրդական հագեցվածություն ուներ: Եկեղեցու բակում «Հայարտուն» կենտրոնի «Տարոն» (պարուսույց Սուրեն Աբրամյան) համույթի մասնակցությամբ ծայր առավ ուրախ պարը, որին միացան նաև հավատացյալները, տարածվեցին հայրենասիրական երգեր:

20190928Սուրբ Գևորգ զորավարի տոնը եկեղեցական արարողություններով և ժողովրդական տարբեր միջոցառումներով նշվեց թեմի եկեղեցիներում, հատկապես սրբի անունով տաճարներում:

Հավելենք, որ Սուրբ Գևորգ տաճարը Թբիլիսիի հնագույն եկեղեցիներից է, այն կառուցվել է 13-րդ դարում, եղել է հայկական միջնադարյան հոգևոր, մշակութային և լուսավորչական կենտրոններից մեկը: 2015 թվականին հիմնովին վերանորոգվելով IDeA հիմնադրամի և այլ բարերարների միջոցներով, Սուրբ Գևորգ եկեղեցին (կամ Բերդի Մեծ եկեղեցին) շարունակում է իր շուրջը համախմբել վիրահայությանը, հանդիսանալով թեմի առաջնորդանիստը:

20190928

Սբ. Գևորգ

  • Created on .
  • Hits: 142

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։