Վիրահայոց թեմի երիտասարդական խմբի ճանաչողական այց-ուխտագնացությունը Հայաստանի Հանրապետություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հրավերով և աջակցությամբ, 2019 թվականի սեպտեմբերի 19-22-ը Վիրահայոց թեմի մի քանի երիտասարդական կառույցների 25 ներկայացուցիչ քառօրյա այցով գտնվում էր մայր հայրենիքում: Երիտասարդների խմբում ներառված էին այն պատանիները, ուսանողները և դպրոցականները, ովքեր վաղ տարիքից ընդգրկված են եղել եկեղեցական կյանքում, կամավոր սկզբունքներով մասնակցել են թեմի կազմակերպած տարբեր միջոցառումներին: Նրանք ընտրվել էին Թբիլիսի, Բաթումի, Ռուսթավի քաղաքներից: Խմբին միացան նաև Թբիլիսիի տարբեր բուհերում սովորող ջավախքցի ուսանողներ:

20190919Վիրահայ երիտասարդները ստանալով Թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հայրական օրհնությունը, թեմի երիտասարդության հարցերի բաժնի տնօրեն Տեր Տաթև քահանա Մարուքյանի գլխավորությամբ ճանապարհ ընկան:

Երիտասարդական խումբը այցելեց իր պատմամշակութային, հոգևոր նշանակության վայրերը՝ մոտիկից ծանոթացավ սեփական մշակույթին ու պատմությանը: Ուխտագնացությունը ներառնում էր Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի և Երևան քաղաքի վանքերը և եկեղեցիները:

20190920Հագեցած էր ուխտագնացությունը. Գոշավանք, Հաղարծին, Խոր Վիրապ, Նորավանք: Հայ քրիստոնյա հավատքին մերձենալու, մեր Սուրբերով ներշնչվելու պահեր ապրեցին երիտասարդները հայոց տաճար մտնելիս, արտասվախառն աղոթելիս, հայցելով հինավուրց տաճարներում ամփոփված սուրբերի բարեխոսությունը: Անկրկնելի էր 10-րդ դարի տաճար Տաթևի վանքի ազդեցությունը՝ զորավոր քրիստոնեական հավատքի ձգողականությամբ, որը ներդաշնակվել և առավել գրավիչ էր դարձել աշխարհում եզակի ամենաերկար ճոպանուղով, դառնալով հնադարյա և արդիական քաղաքակրթության անզուգական վկայություն:

Ջերմ էին հանդիպումները, ոգևորիչ և ոգեշնչող, նորանոր մղումների կոչող:

Երիտասարդների խումբը այցելեց ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակ, որտեղ նրանց դիմավորեց ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ և Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանը:

Ճանաչողական այցի առաջնորդ Տեր Տաթև քահանա Մարուքյանը ներկայացրեց վիրահայ երիտասարդության առօրյան, կարևորեց այս այցը, քանզի երիտասարդների հոգում հաստատվեց այն զգացումը, որ իրենք մասնիկն են համաշխարհային երիտասարդական մեծ կառույցի և կարող են ազատ ընդգրկվել տարբեր հոգևոր-մշակութային ծրագրերում, որոնք իրականացվում են ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակում:

20190921Տեղի ունեցավ նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Երիտասարդական քաղաքականության վարչության ներկայացուցիչների հանդիպումը վիրահայերի հետ, որի շրջանակներում քննարկվեցին երիտասարդների համար կազմակերպված դեպի Մայր հայրենիք քառօրյա այցի դրական կողմերը, ստացած տպավորությունները և հետաքրքրությունները:

Հանդիպում կայացավ նաև Երևանի Սուրբ Աննա եկեղեցում, ունկնդրեցին հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանի խոսքը հայ քրիստոնյա հավատքի, նրա նշանակության մասին:

Վիրահայոց թեմի առաջնորդարանը և երիտասարդության հարցերի բաժինը իրենց երախտագիտություն են հայտնում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը և խմբին ուղեկցող անձնակազմին՝ երիտասարդության ճանաչողական այցի կազմակերպման և աջակցության համար, քանզի նախարարության այս ծրագիրը վիրահայ երիտասարդներին հնարավորություն է ընձեռում ծանոթանալու հայկական միջավայրին, լցվելու հայրենիքի նկատմամբ սիրով և հպարտությամբ:

20190922

Երիտասարդական

  • Created on .
  • Hits: 245

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։