Վրաստանի կանայք մասնակցեցին Եվրոպայի քրիստոնյա կանանց էկումենիկ ֆորումին

2019 թվականի սեպտեմբերի 20-22-ը Երևանում կայացավ Եվրոպայի քրիստոնյա կանանց էկումենիկ ֆորումի հարևան ռուսախոս երկրների կանանց եռօրյա հանդիպումը: Այն կազմակերպել էր Հայաստանի քրիստոնյա կանանց ֆորումը և մասնակցում էին Ուկրաինայի, Մոլդովայի, Հայաստանի ներկայացուցիչները: Վրաստանի քրիստոնյա կազմակերպությունների եկեղեցասեր կանանց միության ներկայացուցիչները, հյուրի կարգավիճակով, առաջին անգամ էին մասնակցում նման հանդիպմանը: Դրանք էին Վիրահայոց թեմի «Շուշանիկ» եկեղեցասեր կանանց միությունը (նախագահ՝ Սուսաննա Խաչատրյան), Վրաստանի Ավետարանական-լութերական եկեղեցու քահանա Իրինա Սոլեյը և Կաթոլիկական եկեղեցու կանանց թևի ներկայացուցիչ Նոյեմ Թարզյանը:

Հանդիպման կարգախոսն էր. «Կինը և բարի լուրը», որը հիմնված էր Հովհաննես Ավետարանիչի «Գնա դու իմ եղբայրների մոտ ու նրանց ասա...» (Հովհ. Ավետարանիչ 20.17) խոսքերի վրա:

Հանդիպումը սկսվեց էկումենիկ աղոթքով: Այնուհետև Եվրոպայի քրիստոնյա կանանց էկումենիկ ֆորումի համանախագահ և Հայաստանյան ֆորումի նախագահ Մարիաննա Ապրեսյանը հանդես եկավ ողջույնի խոսքով, որը նաև անդրադարձ էր Հայաստանյան ֆորումի նպատակին, գործունեությանը, ապագայի ուղղություններին և ընդարձակվելու տեսլականին:

Հանդիպման եռօրյա աշխատանքի օրերին էկումենիկ ֆորումի անդամները ներկայացրեցին Առաքելական, Ուղղափառ, կաթոլիկ, Ավետարանչական, Լութերական եկեղեցիների պատմությունը, գործունեության ուղղությունները, որոնք բովանդակում են հոգևոր և ազգային արժեքների պահպանում, ավանդույթների փոխանցում, քրիստոնյա հավատքի տարածում և խորացում, երիտասարդ սերնդի քրիստոնեական սիրո և բարեկամության ոգով դաստիարակություն:Բոլոր ելույթները համադրվում էին համապատասխան լուսանկարներով և տեսանյութերով, ներկայացնելով իրենց կրոնն ու դավանանքը, եկեղեցուն նվիրվածությունը և բոլոր կանանց միավորող Հիսուս Քրիստոսին ծառայելու նրանց առաքելությունը:

2Վրաստանի ներկայացուցիչները, ովքեր տպավորվել էի հանդիպման արդյունավետությունից, խոսեցին իրենց եկեղեցիներում հոգևորը, ազգայինը, ժողովրդականը, ավանդականը պահպանելու և զարգացնելու ուղղությամբ գործունեության մասին: Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության փոխնախագահ Գոհար Մազմանյանը, լուսանկարներով հագեցած իր ելույթում, հանգամանորեն խոսեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Սուրբերի տոնակատարությունների և ժողովրդական ավանդույթների պահպանության, ազգային մշակույթի զարգացման, մայրենի լեզվի տարածման, երիտասարդների հետ տարվող աշխատանքների մասին, որոնք օրեցօր ընդարձակվելով և ծավալվելով ներհամայնքայինից դարձել են քաղաքային միջոցառում: Ավետարանական լութերական և կաթոլիկական եկեղեցու ներկայացուցիչների կողմից խոսվեց էկումենիկ միջոցառումների, տարբեր կրոնական ուղղությունների հետ համագործակցության մասին: Հանդիպման արդյունքում կարևորվեց Վրաստանում ստեղծել նմանօրինակ ֆորում, որի հիմնասյունը դառնալու են Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը, Ավետարանական Լութերական և Կաթոլիկական եկեղեցիները:

Հանդիպման շրջանակներում կազմակերպվեցին նաև այցելություններ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Խոր Վիրապ, զբոսանք Երևանում, տպավորիչ էր Կէան միության նախագահ Սրբուհի Մովսիսյանի անցկացրած ազգային տիկնիկների պատրաստման վարպետաց ժամը:

Եվրոպայի քրիստոնյա կանանց էկումենիկ ֆորումը հիմնվել է 1982 թվականին Շվեյցարիայում և ավելի քան 30 տարի իր շուրջն է համախմբում քրիստոնյա կանանց տարբեր եկեղեցիներից, կրոնից և դավանանքից Եվրոպայի ողջ մասշտաբով: Եվրոպայի քրիստոնյա կանանց էկումենիկ ֆորումը 4 տարին մեկ ընտրում է նախագահ և համակարգող խորհուրդ:

  • Created on .
  • Hits: 120

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։