Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահը մասնակցեց Կրոնի գործակալության գույքի և ֆինանսական հանձնաժողովի հերթական նիստին

2019 թվականի սեպտեմբերի 30-ին Վրաստանի կառավարության վարչական շենքում կայացավ Կրոնի հարցերով պետական գործակալությանը կից գործող կրոնական միավորումների գույքի և ֆինանսական հարցերի ուսումնասիրման երաշխավորական հանձնաժողովի ընթացիկ տարվա չորրորդ նիստը: Նիստին ներկա էին Վրաց Ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը՝ վարչա-տնտեսական հարցերի բաժնի տնօրեն Կարեն Երիցյանի ընկերակցությամբ:

2Հանձնաժողովը Վրաց Ուղղափառ Եկեղեցու կողմից ներկայացված 16 հարցերից 13-ին տվեց դրական հանձնարարական, իսկ երեք հարցի նկատմամբ սահմանեց մերժում:

Կրոնական միավորումների գույքի և ֆինանսական հարցերի ուսումնասիրման հանձնաժողովը քննարկեց նաև Վիրահայոց թեմի կողմից ներկայացված 2 դիմում, որոնցից մեկը վերաբերում էր Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու և սեղանատան վերանորոգությանը, իսկ մյուսը՝ Սուրբ Էջմիածին եկեղեցու և հոգևոր հայրերի սենյակի վերանորոգմանը:

Հանձնաժողովը ներկայացված դիմումների հարցով ընդունեց դրական որոշում:

  • Created on .
  • Hits: 159

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։