Թբիլիսահայ աշակերտների գրական-թատերական միջոցառումը՝ նվիրված թարգմանչաց տոնին

2019 թվականի հոկտեմբերի 12-ին, Թարգմանչաց տոնին նվիրված միջոցառումների հանգրվան դարձավ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահը: Դահլիճը լեփ-լեցուն էր հանդիսատեսով: Այստեղ էին Թբիլիսիի թիվ 104 հայկական դպրոցի (տնօրեն՝ Իրինա Ժամկոչյան) աշակերտները, ուսուցիչներ, ծնողներ, Վիրահայոց թեմի Սբ. Գրիգոր Նարեկացի շաբաթօրյա դպրոցի (ուս-ուհի Թամարա Գաբոյան) և Սբ. Եղիա մարգարե կիրակնօրյա դպրոցի (ուս-ուհի Ռոզա Զոհրաբյան) սաները:

Իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնոհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը՝ հոգևոր դասի ընկերակցությամբ:

«Հայարտուն» կենտրոնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանը շնորհավորեց ներկաներին ազգային-եկեղեցական տոնի կապակցությամբ, անդրադարձ կատարեց հայ ժողովրդի և Հայոց եկեղեցու տարեգրությունում թարգմանիչ վարդապետների գործունեությանը և հրավիրեց դիտելու միջոցառումը:

71931049Համակարգված էին ելույթները, եթե մայրենիի ուսուցման շաբաթօրյա և կիրակնօրյա վարժարանների սաների ուժերով ներկայացվեցին տոնի խորհուրդը, Մեսրոպ Մաշտոցին և Սահակ Պարթևին նվիրված բանաստեղծություններ, որպես թարգմանության նմուշ Հովհ. Թումանյանի «Նվեր Վրաստանի բանաստեղծներին» բանաստեղծության Իոսեբ Գրիշաշվիլիի թարգմանությունը, ապա թիվ 104 դպրոցի 6-րդ դասարանի (ուսուցչուհի Գյուլնարա Արությունովա) և 3-րդ դասարանի (ուսուցչուհի Սիլվա Կալոյան) աշակերտների ուժերով ներկայացվեցին հայոց պատմության այն դրվագների բեմականացումները, որոնք նվիրված էին ազգի երևելիներ Վռամշապուհ թագավորին, Սահակ Պարթև կաթողիկոսին, եռամեծար Մեսրոպ Մաշտոցին և նրանց աշակերտներին, Հայոց գրերի գյուտին, հայոց հողի ներշնչման ուժին ըստ Փավստոս Բյուզանդի պատմության:

Հավարտ միջոցառման օրհնության և գնահատանքի խոսք ասաց առաջնորդական տեղապահը: Հայր Սուրբը արժևորեց «Թարգմանչաց տոնը» մանուկների օրհնության կարգով և երեխաների միջոցառումներով ավանդաբար նշելը, քանզի երեխաները հաղորդակից են դառնում թարգմանիչների կողմից՝ գրերի գյուտի, Աստվածաշնչի փայլուն թարգմանության և հայրենիքին նվիրվածության ոգուն: Բարձր գնահատելով կազմակերպիչների ներդրումը և փոքրիկների մասնակցությունը, Տեր Կիրակոս վարդապետը բոլոր երեխաներին նվիրեց օրհնված խաչեր:

Միջոցառումն ավարտվեց հյուրասիրությամբ:

Հավելենք, որ Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ դրվում է այս տոնի միջազգայնացման հիմքը:

72186110

Հայարտուն

  • Created on .
  • Hits: 283

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։