ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպեց վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ

2019 թվականի հոկտեմբերի 22-ին, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցեց Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվող «Մետաքսի ճանապարհ» համաժողովին։ Չնայած համաժողովի հագեցած ծրագրին, փոխվարչապետը այնուամենայնիվ այցելեց Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի, հանդիպում ունեցավ թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հետ և ականջալուր եղավ հինավուրց եկեղեցու պատմությանը:

73318781Այնուհետև փոխվարչապետ Ավինյանը Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանի ընկերակցությամբ, տեղափոխվեց Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոն, որտեղ տեղի ունեցավ հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Փոխվարչապետ Ավինյանը ներկայացրեց «Մետաքսի ճանապարհ» համաժողովին Հայաստանի մասնակցության նպատակը և ակնկալիքները, անդրադարձ կատարեց թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի տնտեսական զարգացման տեսլականին, իրականացվող բարեփոխումներին և երկրի գրանցած հաջողություններին, արժևորեց հայ-վրացական հարաբերությունների ներկա փուլը,, արձանագրեց երկու երկրների տնտեսական-քաղաքական-հասարակական կյանքի տարբեր ոլորտներում ընթացող նկատելի զարգացումները:

20191022Ներկաները, ովքեր ներկայացնում էին Վրաստանի հայաբնակ տարբեր տարածաշրջանները, հարց ու պատասխանի ձևաչափով ՀՀ փոխվարչապետին առաջադրեցին իրենց հետաքրքրող հարցերը, որոնք վերաբերում էին կրթության, իրավական, դատական համակարգերին, մաքսազերծմանը հարկագանձումներին և նման այլ խնդիրների:

Հանդիպումն անցավ գործարար մթնոլորտում:

20191022

Սբ. Էջմիածին, Հայարտուն

  • Created on .
  • Hits: 67

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։