Ախալցիխեի ուխտավորները Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում մասնակցեցին Սուրբ Պատարագին

2019 թվականի հոկտեմբերի 27-ին Ախալցիխեի Հոգևոր Տեսչության նախաձեռնությամբ և Վիրահսյոց թեմի Սամցխե Ջավախքի և Ծալկայի առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանի հայրական օրհնությամբ,Ախալցիխեի և Բորժոմիի տարածաշրջանների հոգևոր տեսուչ՝ հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանի գլխավորությամբ, իրականացվեց Վիրահայոց թեմի «Վարդգես Սուրենյանց» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի սաների ուխտագնացությունը Թբիլիսի: Տեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից գործող կենտրոնի տարբեր գեղարվեստական խմբերի սովորողները այցելեցին Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի և ներկա գտնվեցին կիրակնօրյա Սուրբ Պատարագին:

Հավարտ Սբ. Պատարագի ուխտավորները, որոնց շրջանում էին նաև դպրոցականներ, հանդիպում ունեցան Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հետ: Հայր Սուրբը իր հայրական օրհնությունը բաշխեց կենտրոնի սաներին, նրանց հետ զրույցում անդրադարձ կատարեց նաև հինավուրց եկեղեցու պատմությանը:

«Վարդգես Սուրենյանց» կենտրոնի սաները շրջայց կատարեցին Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու տարածքում, իրենց խոնարհումը բերեցին անմահ Սայաթ-Նովայի շիրիմին, այստեղ հանգչող հայ գեներալների և մյուս երևելիների գերեզմաններին:

Սբ. Գևորգ, Վարդգես Սուրենյանց

  • Created on .
  • Hits: 103

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։