Վիրահայոց թեմում կատարվեց Հայրապետական մաղթանք

2019 թվականի նոյեմբերի 3-ին, Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում մատուցվեց կիրակնօրյա Սուրբ և Անմահ Պատարագ:

Հավարտ Պատարագի ամենուրեք Պատարագիչ քահանաների կողմից անդրադարձ կատարվեց օրվա խորհրդին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 20-րդ տարեդարձին և եկեղեցիներում հոգևոր դասի կողմից կատարվեց Հայրապետական մաղթանք: Արարողության ընթացքում հոգևոր դասը և ներկա ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության ու շենացման համար, հայցելով որ Տերն ամուր և զորավոր պահի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, Սուրբ Լուսավորչի Աթոռի 132-րդ գահակալ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին մաղթելով արևշատություն և արդյունաշատ հովվապետություն՝ նույն ոգով շարունակելու առաջնորդել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին:

75262254

Սբ. Էջմիածին

  • Created on .
  • Hits: 99

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։